AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 64. ԼԻՆԵՆՔ ԱՌԱՔԻՆԻ, ՊԱՐԿԵՇՏ, ԱԶՆԻՎ ԵՎ ԲԱՐԻ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 14-03-2014



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2014-03-14 20:38:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 2067, Տպվել է` 57, Ուղարկվել է էլ.փոստով` 53

ՔԱՆԻ ԴԵՌ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Այսօր Լոնդոնում սպասվում է Ռուսաստանի եւ Մ. Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի եւ Ջոն Քերրիի այնքան սպասված հանդիպումը: Ղրիմում առաջիկա կիրակի օրը նախատեսվածՙ Ռուսաստանին միանալու հանրաքվեի անցկացմանը հազիվ 2 օր մնացած կայանալիք այդ հանդիպումից շատ բան է կախված. կլինի՞ դեսկալացիա ստեղծված տագնապում, որը ոմանց կարծիքով ամենավտանգավորն է աշխարհում Կուբայի հրթիռների տագնապից ի վեր: Դժվար է ասել: Կրեմլը շրջադարձ կատարելու առայժմ ոչ մեկ նշան ցույց չի տալիս: Ընդհակառակնՙ շարունակում է ամրապնդել իր ռազմական ներկայությունը Ղրիմի թերակղզում եւ շուրջը: Իսկ Ռուսաստանի պետդուման պատրաստվում է մարտի 21-ի նիստում ճանաչել ղրիմյան հանրաքվեի արդյունքները, ինչը Արեւմուտքը որակում եւ որակելու է բռնակցում, անեքսիա, որը ճանապարհ կհարթի դեպի ուկրաինական այլ շրջանները, ընդհուպՙ Ուկրաինան մասնատելու կամ կիսելու նորանոր քայլերի առջեւ:

Իր հերթին, Արեւմուտքը շարունակում է սպառնալ Ռուսաստանին պատժամիջոցներով, որոնցից ընդամենը առաջինը կլինի Մեծ 8-յակից Ռուսաստանի հեռացումը, որին կհետեւեն ուրիշ պատիժներ: Թեեւ, ըստ միջազգային որոշ մասնագետների, այդ սպառնալիքների իրականացումը աղետաբեր կլինի ոչ միայն Ռուսաստանի, այլեւ նույնինքն Արեւմուտքի, հատկապես Մեծ Բրիտանիայի համար, որտեղ շատ մեծ են ռուսական ներդրումները: Այլ խոսքովՙ դա կլինի լրջագույն սպառնալիք միջազգային տնտեսական տագնապից նոր դուրս եկող ողջ աշխարհի համար:

Այնուամենանիվ, ի՞նչ կարելի է սպասել Լոնդոնի այսօրվա հանդիպումից: Անշուշտՙ ոչ բեկում: Այլ, առաջին հերթին, միմյանց դիրքերի եւ դիրքորոշումների վերջնական հստակեցում վճռական քայլերից առաջ: Մ. Նահանգներին բնականաբար հետաքրքրում է, թե նախագահ Պուտինը մինչեւ ո՞ւր է պատրաստ սրել իրավիճակը Ուկրաինայում: Իսկ Ռուսաստանի ներկայացուցչինՙ թե Մ. Նահանգների գլխավորությամբ ՆԱՏՕ-ն ի՞նչ հաշվարկներ ունի ուկրաինական ճակատում: Չէ՞ որ, դեռեւս Բեռլինի պատի քանդման օրերին նախագահ Բուշ ավագը խոստացել էր, որ ՆԱՏՕ-ն չի ծավալվելու դեպի Արեւելք, մինչդեռ 23 տարի անց արդեն 11 նոր անդամ երկրներ են ընդգրկվել այդ դաշինքի կազմում...

Բոլոր պարագաներում, մխիթարական է, որ կողմերը խոսում են միմյանց հետ: Ռուսաստան-Ուկրաինա կոնտկատային խմբի հանդիպումները շարունակվում են կանոնավոր կերպով, թեեւ առայժմ, ինչպես կանցլեր Անգելա Մերկելն էր նախորդ օրը Վարշավայում գանգատվումՙ ապարդյուն: Շարունակվում են նաեւ Օբամա-Պուտին հեռախոսազրույցները, երբեմն հայտարարված, երբեմնՙ ոչ: Իսկ հիմաՙ լոնդոնյան հանդիպումը:

Հին, իմաստուն խոսք կաՙ քանի դեռ դիվանագետները խոսում ենՙ թնդանոթները լռած կմնան: Մաղթենք, որ ընդմիշտ լռած մնան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 14-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.