AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 32. ՀԱՅ ՄԱՐԴԿԱՆՑ ԽՄԲԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 14-03-2014



Տեղադրվել է` 2014-03-14 20:38:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 2084, Տպվել է` 51, Ուղարկվել է էլ.փոստով` 51

ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ԲՈՂՈՔԱՐԿԵԼ ՄԻԵԴ¬Ի ՎՃԻՌԸ

Համաշխարհային հայկական կոնգրեսի մամուլի ծառայություն

Ինչպես տեղեկացրել էինք, Համաշխարհային հայկական կոնգրեսը հայտարարությամբ էր հանդես եկել ԵԽ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով կայացրած որոշման դեմ, եւ դիմում էր հղել Շվեյցարիայի կառավարությանըՙ հորդորելով բողոքարկել Դատարանի որոշումը:

Մարտի 7-ին Կոնգրեսի պատվիրակությունը առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանի ղեկավարությամբ նամակը պաշտոնապես հանձնեց Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան պարոն Լուկաս Գասսերին:

Հանդիպումն անցավ ջերմ եւ փոխըմբռնման մթնոլորտում, խոսվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի մասին: Հայաստանյան կողմը իր շնորհակալությունը հայտնեց այս հարցում Շվեյցարիայի կառավարության արդար ու անկողմնակալ դիրքորոշման համար, ափսոսանք հայտնելով, ու եվրոպական Բարձր ատյանը հակառակ որդեգրած իր սկզբունքներին ու մոտեցումներին, կայացրել է կանխակալ որոշում: Նա նշեց, որ նույն հարցովՙ Պետիցիայի դիմումով, ինտերնետային ստորագրահավաք է նախաձեռնել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը:

Դեսպանն իր հերթին նշեց, որ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը նույնպես գտնում է անհրաժեշտ բողոքարկելու որոշումը, եւ մոտ օրերս կառավարությունը համապատասխան որոշում կկայացնի: Պարոն Գասսերը խոստացավ հնարավորինս շուտ նամակը փոխանցել Շվեյցարիայի կառավարություն:

Խոսվեց Համաշխարհային հայկական կոնգրեսի նախաձեռնության մասինՙ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին Երեւանում հրավիրել Ցեղասպանությունը ճանաչած պետությունների խորհրդարանների ներկայացուցիչների միջազգային ֆորում, ինչը դրական ընդունվեց դեսպանի կողմից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 14-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.