AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 54. ԽԱՐՈՒՅԿԻ ՎՐԱ ԿԱՐԵԼԻ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ԽԱՇ, ԽՈՐՈՎԱԾ, ԽԱՇՄԻՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 14-03-2014



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2014-03-14 20:38:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 2047, Տպվել է` 47, Ուղարկվել է էլ.փոստով` 48

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻՆ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՏԵՂԱՇԱՐԺԵԼ ՄԱՐՏԱԿԱՆ ՊՈՍՏԻՑ

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ

Սկսեմ նրանից, որ համացանցից չեմ օգտվում, ճիշտ ինչպես որ չեմ օգտվում համակարգչից: Իմ բոլոր գրքերը, հոդվածները, «Կիլիկիա» եւ «Արմենիա» նավերից ուղարկված ռեպորտաժները տպված են գրամեքենայով, որին վաղուց փաղաքշանքով կոչում եմ «Երկաթե լեդի»: Սա ասում եմ, հասկանալի դարձնելու համար, որ պատկերացում չունեմ, թե ինչ են գրում այնտեղՙ այդ նույն համացանցում, որն ինչ-որ մեկն անվանել է «համաշխարհային աղբացանց»: Սակայն ինձ հաճախ հեռախոսով հայտնում են իմ մասին այնտեղ տեղադրված այս կամ այն տեղեկատվության մասին: Որպես կանոն, չեմ արձագանքում: Բայց ահա վերջերս ինձ ասացին, թե համացանցի պղտոր ջրերում տեղեկատվություն է լողում այն մասին, թե ես, իբր, առաջարկում եմ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին նշանակել վարչապետ: Ընդ որում, հավելում են նաեւ, իբր, «ինչի՞ս է պետք վարչապետը, եթե ես նախագահ ունեմ»: Այ այսպե՛ս: Շա՜տ հետաքրքրական է: Հենց այդ պատճառով էլ որոշեցի բացառության կարգով այս անգամ արձագանքել:

Եվ այսպես, Սեյրան Օհանյանի մասին: Ահա արդեն համարյա քառորդ դար է, ինչ Վազգեն Սարգսյանի եւ Սերժ Սարգսյանի թեթեւ ձեռքով ինձ անվանում են մեր բանակի կոմիսար: Ես հասկանում եմ, որ դա իմ զինակիցների բարի կատակն է: Ոչինչ ավելի: Սակայն ես իրոք ինձ համարում եմ եթե ոչ կոմիսար, ապա հավերժական շարքայինՙ մշտական ծառայության մեջ: Իսկ եթե դա այդպես է, եւ դա իրոք այդպես է, ապա ինչո՞ւ պետք է վնաս հասցնեմ մեր բանակին: Ինչո՞ւ պետք է ցանկանամ փոխել պրոֆեսիոնալ զինվորականին, որն ավարտել է ռազմական ուսումնարանը (ճակատագրի հեգնանքովՙ Բաքվում), դարձել պրոֆեսիոնալ կադրային ռազմական մասնագետ: Ծառայել է (ճակատագրի երջանիկ կամքով) Ստեփանակերտի 366-րդ մոտոհրաձգային գնդում: Եվ որպես վաշտի հրամանատար է դիմավորել Ղարաբաղյան շարժման մեկնարկը: Նրա սխրանքների մասին ես շատ եմ գրել իմ «Դժոխք եւ դրախտ» գրքում: Գրել եմ նաեւ այն մասին, որ պատերազմի թեժ պահինՙ Ֆիզուլիի ուղղությամբ Սեյրանը Արցախի զինված ուժերի շտաբի պետն էր: Եվ կռվում էր այն ժամանակ արդեն անդամահատված ոտքով: Արցախի պաշտպանության նախարար: Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ: Հայաստանի պաշտպանության նախարար: Եվ, ուրեմն, ինչո՞ւ պետք է ես, կրկնում եմ, վնաս հասցնեմ մեր բանակին:

Ինչո՞ւ այդպիսի զինվորին, սպային, ընդհանրապեսՙ Աստծո տված զինվորականին, վերջիվերջոՙ գեներալ-գնդապետին այսքան լուրջ, եթե չասենքՙ ռազմավարական առումով վտանգավոր մի ժամանակ, այսպես ասած, պոկել մարտական պոստից: Ինչո՞ւ: Եվ որտեղի՞ց վերցրին ու ինձ վերագրեցին այդ միտքը, այդ անհեթեթ գաղափարը: Ո՞վ է իրավունք տվել ինձ վերագրել այն, ինչի մասին ես երբեք չեմ խոսել եւ չէի կարող խոսել:

Ինչ վերաբերում է նրան, թե «ի՞նչ վարչապետ, երբ ես նախագահ ունեմ»-ին, ապա դա արդեն ճիշտ է: Եվ իրոք, ինչի՞ս է պետք: Չէ՞ որ ըստ էության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եթե օգտվենք զազրախոսների տերմինաբանությունից, նույնպես «իմն էր»: Չկիսելով նրա, այսպես ասենքՙ գաղափարախոսությունը(թեեւ նա դեմ էր այդ տերմինի իմաստին ու էությանը), ես ծառայում էի նրան, չնայածՙ որ նախագահական ընտրությունների ժամանակ նրան դեմ էի քվեարկել: Եվ այլ կերպ էլ չէր կարող լինել, մանավանդՙ պատերազմի տարիներին, որն ինձ համար, ճիշտն ասած, դեռ չի ավարտվել: Այն տարիներին եւ հիմա էլ ես բացեիբաց գրում եմ, որ գործող նախագահը մեր ամեն ինչն է: Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանին, բացի այդ ամենից, նա մեր առաջին նախագահն էր: Իսկ դա արդեն պատմություն է, որն, ինչպես հայտնի է, սիրում է առաջիններին: Նա արդեն ոտք է դրել պատմության անմահ էջեր: Առիթից օգտվելովՙ կասեմ, որ բոլորովին համաձայն չեմ, երբ պինդ փակում են նորագույն պատմության էջերը եւ լռում առաջին նախագահի թիմի մասին: Ասենքՙ Բաբկեն Արարքցյանի մասին, որը բարձր պաշտոնյաների մեջ առաջիններից մեկն էր, որ մասնակցեց մարտերին Երասխի տարածքում, Արմաշում, Կամոյում, Ազատում, Հաթերքում: Նույնը կարող եմ ասել Աշոտ Մանուչարյանի մասին, Արա Սահակյանի մասին, չմոռանալով նաեւ Վանո Սիրադեղյանի դերը Ֆիզուլիի ուղղությամբ: Պատմության էջերից չես պոկի այդ ամենը: Ցանկը կարող եմ շարունակել: Բայց դա արդեն ուրիշ, շատ կարեւոր թեմա է:

Շարունակելով օգտվել համացանցային զրպարտիչների տերմինաբանությունից, կասեմ նաեւ, որ, բնականաբար, «իմ նախագահն էր» Արցախի առաջին նախագահ եւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես: Չէ՞ որ դա էլ այնքան բնական է. ամբողջ Շարժումը, ամբողջ Պայքարը, ամբողջ Պատերազմն անցան իմ օրոք, մեր բոլորիս օրոք: Եվ դրա հետ մեկտեղՙ ես նաեւ տարեգիր էի, որքան էլ դա բարձրագոչ հնչի:

Այո, այսօր «իմ նախագահը» Սերժ Սարգսյանն է: Վաղը կլինի նա, ում կընտրի մեր ժողովուրդը: Ես չեմ կարծում, թե վաղը պատերազմը կվերջանա: Իսկ քանի դեռ այն չի վերջացել, մենք բոլորս պետք է շարունակենք մնալ շարքում: Իսկ քանի դեռ այն չի վերջացել, պետք չէ գեներալ- գնդապետ Սեյրան Օհանյանին ընդհանրապես տեղաշարժել մարտական պոստից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 14-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.