AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 64. ԼԻՆԵՆՔ ԱՌԱՔԻՆԻ, ՊԱՐԿԵՇՏ, ԱԶՆԻՎ ԵՎ ԲԱՐԻ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 14-03-2014



ԾԱՆՈՒՑՈՒՄ

Տեղադրվել է` 2014-03-14 20:38:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1841, Տպվել է` 44, Ուղարկվել է էլ.փոստով` 44

ՀԱՄԱՐՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԱՎԵԼԻ ՄՈՏ Է Orange-Ի ՀԵՏ

Երեւան, 11 մարտ, 2014թ.

Ընդամենը 3 շաբաթ է մնում մինչ ապրիլի 1-ը, երբ Հայաստանի բջջային կապի բաժանորդները հնարավորություն կունենան միանալ նախընտրելի օպերատորին, առանց իրենց համարը փոփոխելու: Սա հնարավոր կլինի Շարժական կապի համարների տեղափոխելիության անվճար ծառայության շնորհիվ:

Այս առիթով Orange-ն այսօր մեկնարկեց իրազեկման արշավ` նպատակ ունենալով պատասխանել համարների տեղափոխելիության վերաբերյալ հանրության ունեցած հարցերին: Այս արշավի շրջանակներում ստեղծվել է հատուկ www.1qayl.am վեբ կայքն ու բացվել 055 000222 թեժ գիծը: Այսուհետ Հայաստանի քաղաքացիները, ովքեր ցանկանում են հստակեցնել իրենց պատկերացումները շարժական կապի համարների տեղափոխման գործընթացի վերաբերյալ, կարող են համապատասխան տեղեկատվությունը գտնել նշված վեբ կայքում եւ իրենց հարցերն ուղղել` առցանց, զանգահարելով թեժ գծին կամ կայքից հետզանգ պատվիրելով: Նրանք, ովքեր որոշում կկայացնեն իրենց համարները տեղափոխել Orange-ի ցանց, կարող են նախապես գրանցվել վեբ կայքում: Ավելին, համարի տեղափոխման համար նախապես գրանցված յուրաքանչյուր 1000-րդ բաժանորդ հնարավորություն կունենա ստանալ նվեր Orange-ից` iPhone 5C:

«Համարների տեղափոխելիությունը լիակատար ազատություն կտա շարժական կապի բաժանորդներին: Քանի որ սա նոր երեւույթ է, մարդիկ անշուշտ կունենան բազմաթիվ հարցեր, որոնք այժմ արդեն կարող են ուղղել առցանց կամ հատուկ թեժ գծի միջոցով: Մեր այս նախաձեռնությունը կոչված է օգնել մարդկանց ամբողջական պատկերացում կազմել համարների տեղափոխման վերաբերյալ եւ ցույց տալ, որ այն անվճար, հեշտ, պարզ եւ արագ մի գործընթաց է: Այսօր ունենք նաեւ յուրահատուկ մի անակնկալ այն բաժանորդների համար, ովքեր անհամբերությամբ սպասում են Orange-ին միանալուն: «Շտապիր դառնալ Օրանժ» առաջարկի շրջանակներում իրենց հեռախոսահամարը տեղափոխելու համար նախապես գրանցված բոլոր անձինք հնարավորություն կունենան որպես նվեր ստանալ iPhone 5C», ասաց Օրանժ Արմենիայի Գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

«Այս նոր վեբ կայքը շատ պարզ է եւ այն հեշտությամբ կարելի է մուտք գործել ինչպես համակարգիչներից, այնպես էլ ցանկացած շարժական կապի սարքերից` անկախ օգտագործվող օպերատորից: Այն ունի մի շարք հետաքրքիր յուրահատկություններ, ինչպես, օրինակ, անվճար հետզանգ պատվիրելու եւ Orange-ի մասնագետներին առցանց հարցեր ուղղելու հնարավորությունները: Կայքում տեղադրված են նաեւ շարժական կապի համարների տեղափոխելիության վերաբերյալ հաճախակի տրվող հարցերի պատասխանները»,- նշեց Օրանժ Արմենիայի Բրենդի եւ հաղորդակցության գծով տնօրեն Արամ Մկրտչյանը:

055 000222 թեժ գիծը եւ առցանց հարց տալու հնարավորությունը հասանելի կլինեն շուրջօրյա:

Մինչեւ մարտի 31-ը իր հեռախոսահամարը տեղափոխելու համար նախապես գրանցված յուրաքանչյուր 1000-րդ բաժանորդ կստանա iPhone 5C, պայմանով, որ նա 2014թ. ապրիլի 30-ի դրությամբ համարը տեղափոխել է Օրանժի ցանց: «Շտապիր դառնալ Օրանժ» առաջարկի պայմանների վերաբերյալ մանրամասները հասանելի են http://www.orangearmenia.am/promos/iPhone-5C-for-each-1000-registration/ հղումով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 14-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.