AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 57. ՍՄԲՈՒԿ ԵՎ ԼՈԼԻԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 14-03-2014



Տեղադրվել է` 2014-03-14 20:38:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 4475, Տպվել է` 92, Ուղարկվել է էլ.փոստով` 74

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՋԻՆՍԵՐ ԵՎ ԱՅԼ ՀԱԳՈՒՍՏՆԵՐ` ԱՐԴԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Դեռեւս 1967թ Հարութ Փափազյանի հայրը Սիրիայում հիմնեց հյուսվածեղենի եւ կարի արտադրամաս, որի գործերով հետագայում զբաղվեցին որդիները, որոնք այսօր արդեն Հայաստանում շարունակում են հայրիկի գործը` արտադրելով սպորտային հագուստներ, ջինսե տաբատներ եւ ներքնազգեստներ:

«Սիրիայում ես կտորի արտադրամաս ունեի` վարագույրի եւ բազմոցի համար կտոր էինք արտադրում: Մեր արտադրամասն արդեն իր տեղը գրավել էր շուկայում», ասաց կարի արտադրամասի ղեկավար Հարութ Փափազյանը` ավելացնելով. « Սիրիայում գտնվող արտադրամասի բոլոր գործիքները, արտադրական մեքենաները, բոլորը մնացել են այնտեղ, ոչինչ չենք կարողացել մեզ հետ բերել, միայն մենք կարողացանք դուրս գալ երկրից»:

Հարութ Փափազյանն արդեն մեկ տարի երեք ամիս է, ինչ բնակվում է Երեւանում, իսկ արտադրական գործունեությունն սկսել է Հայաստան վերադառնալուց ընդամենը 3 շաբաթ հետո:

«Մինչեւ մշտական տեղափոխվելը Հայաստան, բազմիցս եկել-գնացել եմ, հայրենիքիս ծանոթ էի: Մինչ պատերազմի սկսվելը հորս հետ որոշել էինք Հայաստանում եւս տեքստիլի բիզնես հիմնել, այդ շրջանում չստացվեց»:

Հարութ Փափազյանը ուրախությամբ նշեց, որ այստեղ կան ուրիշ սիրիահայեր, որոնք եւս բիզնեսներ են հիմնել ու հաջողություններ են գրանցել, սակայն, սիրիահայերի մի մասն էլ հույս են փայփայում Սիրիայում իրավիճակը հանդարտվելուն պես ետ վերադառնալ, քանի որ այստեղ չեն կարողացել որեւէ լուրջ գործունեություն ծավալել. «Բոլորն էլ, իհարկե, ցանկանում են ապրել իրենց մայր հայրենիքում` Հայաստանում, եթե լինի համապատասխան պայմանները: Իսկ ես ցանկանում եմ պայքարել եւ այստեղ մնալ, չեմ ցանկանում Հալեպ վերադառնալ»:

Անդրադառնալով առկա խնդիրներին Հարութ Փափազյանը նշեց, որ դրանցից մեկը տեղական շուկան է, եւ նա ցանկանում է, որպեսզի իր արտադրանքները հենց Հայաստանում վաճառվեն, քանի որ տարածվելով այլ երկրներ` գումարի 70 տոկոսը դուրս է գնում, իսկ` 30-ը մնում է Հայասանում, որի համար տխրում է. «Ինչո՞ւ հարեւան երկրները հզորանան, դառնան եվրոպական երկրների նման, փոխարենը թող Հայաստանը հզորանա»:

Հ. Փափազյանի հավաստմամբ, իրենց կողմից ներկրվող կտորեղենը բարձ որակի են, որոնք գնում է եվրոպական եւ արաբական երկրներից:

Հայաստանում մենք արտադրում ենք Stella ֆիրմային ներքնազգեստներ` ինչպես կանացի, այնպես էլ տղամարդու: Արտադրում ենք սպորտային հագուստ ե՛ւ տղամարդկանց, ե՛ւ կանանց համար նախատեսված, ունենք նաեւ ջինսե տաբատների մեծ տեսականի` «Մաքս ջինս» անվամբ:

Անդրադառնալով գնային քաղաքականությանը Հարութ Փափազյանը տեղեկացրեց, որ ջինսե տաբատների գները տատանվում են 6500-7500 դրամի միջեւ, իսկ սպորտային հագուստները` 2400-4000 դրամի:

Բոլոր ցանկացողները հայկական արտադրության նշված տեսականին կարող են գնել Սուրմալու առեւտրի կենտրոնի 426 տաղավարից, իսկ շուտով կավելանա նաեւ եւս 2 առեւտրի սրահ:

Անդրադառնալով խնդիրներից մյուսին` գումարին, Հ. Փափազյանն ասաց. «Վաճառականին երբ ասում ես, որ դրսից հագուստը բերում ես X գումարով, իսկ ես նույն հագուստը քեզ կտամ ավելի ցածր գնով եւ նույն որակի, գնիր իմ հայաստանյան արտադրությունը, նա չի մերժում, սակայն առձեռն գումար չի տալիս ապրանքի դիմաց, ասում էՙ «երբ վաճառվի, այդ ժամանակ կտամ»: Սակայն միեւնուն դեպքում դրսից, օրինակՙ Թուրքիայից, ապրանքը բերելիս նա առձեռն է վճարում: Իսկ այդպես ինձ համար ժամանակի կորուստ է, քանի որ չեմ կարող սպասել, մինչեւ տվածս հագուստեղենը վաճառվի, գումարը հավաքեմ, որպեսզի կտոր պատվիրեմ, հաջորդ մասը արտադրեմ: Նշեմ նաեւ, որ դրսից ապրանք բերելու դեպքում, եթե վնասված կամ դեֆեկտ ունեցող հագուստներ լինենՙ մնում է առեւտրականի վրա, իսկ ես պատրաստ եմ հետ վերցնել եւ նորը տրամադրել, սակայն...»:

Հ. Գ. Հարկ ենք համարում եւս մեկ անգամ տեղեկացնել մեր հայրենակիցներին, որ Թուրքիայում երկրի ընդհանուր եկամտի որոշ տոկոս տրամադրվում է բանակի վերազինման համար: Եկամտի մեջ մտնում է նաեւ այնտեղի գնված ապրանքները` հագուստները, ինչպես տուրիզմը:

Հետեւաբար դուք ձեր ձեռքով մի գնեք զենք ու տվեք թուրքին, այլեւ` զարգացրեք հայրենական արտադրանքը` գնելով Հայաստանում արտադրված հագուստները, ինչպես նաեւ տարատեսակ ապրանքներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 14-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.