AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 72. ԽՌԻԿ ՏԱԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 14-03-2014



Տեղադրվել է` 2014-03-14 20:38:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 2891, Տպվել է` 71, Ուղարկվել է էլ.փոստով` 66

ՓԱԽԱԾ ՄԻԼԻԱՐԴԱՏԻՐՈՋ ՆՈՐ ԱՐԿԱԾՆԵՐԸ

ՌՈՒԴՈԼՖ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Էկս-ան-Պրովանս քաղաքի բանտում պահվող օլիգարխ Մուխտար Աբլիազովին չհաջողվեց գնել ֆրանսիական արդարադատությունը:

Աբլիազովն, ըստ ամենայնի, ամենափիառված հանցագործներից մեկն է: Բլբլան ոլորտում (կա եւ այդպիսի սեգմենտ Համացանցում, որը փայփայում եւ հովանավորում է նախկին ֆինանսիստն ու պետական պաշտոնյան) նա, փաստորեն, «մեր ժամանակի հերոսն է»: Ազնվազարմ գործարարՙ ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ, որը կուտակել է հսկայական կապիտալ եւ ֆինանսավորում է իր հայրենիքում ապակառուցողական տարրերինՙ ահա այսպիսի կերպար է հառնում եվրոպական ընթերցող լսարանի առջեւ:

Իսկ եթե ավելի խորանա՞նք: Ոսկեջուրի նուրբ շերտի տակ մենք կհայտնաբերենք ժանգ եւ իսկական «Խլեստակովի», ցինիկ եւ անսկզբունք գողի, որը սարդի պես իր հանցագործ սարդոստայնով շղարշել է հսկա տարածք, որը ներառում է Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Ուկրաինան, Ղազախստանն ու Ղրղզստանը, Հունգարիան, Լատվիան եւ այլ պետություններ:

Միջազգային հանցագործ խմբավորման թափը տպավորիչ է: Իսկ միջոցները, որոնք պտտվում էին կեղտոտ փողեր լվացող հսկայական լվացքի մեքենայում եւ տարածվում է Կիպրոսի օֆշորներից մինչեւ բրիտանական Վիրջինյան կղզիներ, միլիարդավոր դոլարներ էին հաշվարկում: Այդ միջոցների չնչին մասը գնացել է Ղազախստանում քաղաքական կուսակցություն ֆինանսավորելու, թերթեր հրատարակելու, հեռուստաալիքի, համացանցային ռեսուրսների վրա: Մարդը, որը ամենատարբեր ատյաններից խոսում էր արդարության մասին, եթե խորանանք, գնում էր ընտրազանգվածի ձայները գողացված փողերով:

Ի միջի այլոց, Ղազախստանում նրա կուսակցությունը, փաստորեն, մեռելածին երեխա էր: Գողության մեջ բռնված նախկին պետական պաշտոնյան չէր նայվում ընդդիմադրի կեցվածքում: Նա յուրային չէր ոչ ժողովրդի մեջ, ոչ գործարարների շրջանում, որոնց շահերն, իբր, պաշտպանում էր: Տեղական ձեռնարկատերերը, ինչպես ոչ ոք, պարզ տեսնում էին, որ նա միայն իրեն է պաշտպանում:

Այդպես էլ պատահեց: Երբ Աբլիազովը ճարպկորեն իրականացրեց ԲՏԱ բանկի ակտիվների դուրսբերումը օֆշորներ, կուսակցությունը նրան պետք եկավ իբրեւ քաղաքական պայքարի միջոց: Սակայն ոչ թե Ղազախստանի գործող իշխանությունների դեմ, ինչպես նա փորձում է դա ներկայացնել, այլ որպես միջոց հետաքննության դեմ պայքարում:

Իր համոզմունքների համար տառապող քաղաքական գործչի կերպարն առաջ մղելովՙ նա երկար ժամանակ ցավեցնում էր սկզբում անգլիացիների, իսկ այնուհետեւ ֆրանսիացիների գլուխը:

Անգլիայում նրա հետ դատվում էր ԲՏԱ բանկը, որը պահանջում էր վերադարձնել վեց միլիարդ դոլար արժեցող ակտիվները: Այստեղ էլ Աբլիազովը խայտառակ պարտվեց, փախավ ազատազրկումից, սակայն ի վերջո բռնվեց եւ բանտախուց ուղարկվեց արդեն Ֆրանսիայում:

Ամենապարադոքսալն այն է, որ նույնիսկ գտնվելով ազատազրկման մեջ, երբ արդեն, փաստորեն, վճռված է հանցագործին Ռուսաստան էքստրադիցիայի ենթարկելու հարցը, Աբլիազովը եւ ընկերները շարունակում են շահագործել նահատակի արդեն բավականին քրքրված կերպարը: Իսկ փաստաբանները, բացահայտորեն ստախոսելով բլբլան ոլորտի էջերից, ամենաանհավատալի բաներ են տարածում: Նրանցից մեկըՙ ոմն Մարկ Ֆեյգինը, ծնել է հետեւյալը. «Ընդհանուր առմամբ, ինձ թվում է, որ հարցը գտնվում է տնտեսական վեճերի շարքում: Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ է այստեղ անընդհատ փորձ արվում գտնելու քրեական ենթատեքստ: Այս հարցերը կարող էին գտնվել զուտ տնտեսական հարթության վրա: Ինչո՞ւ է վարկերի վերադարձի հարցը մնում որպես քրեական հետապնդման հարց: Քաղաքական հարցերի համալիրը թույլ չի տալիս խորամուխ լինել իրավական հարցերի մեջ»: Դե ի՞նչ, ուրեմն թռցնել, կամ, ներողություն, ձեռք գցել վեց միլիարդ դոլարՙ դա տնտեսական վե՞ճ է:

Այո, ի միջի այլոց, Լոնդոնում այդ գործը, ի գիտություն փաստաբանի, հենց այդպիսին էր դիտարկվում: Ոչ թե քրեական գործի շրջանակներում, այլ քաղաքացիաիրավական հարաբերությունների կոնտեքստում, այսինքնՙ իբրեւ տնտեսական վեճ: Ինչո՞ւ: Դե որովհետեւ նույն Աբլիազովը կարող էր աղմուկ բարձրացնել գործի քաղաքական ենթատեքստի մասին: Ահա եւ հայցվորը, տվյալ դեպքում ԲՏԱ բանկը, որոշեց բոլոր հարցերում պարզություն մտցնել քաղաքացիական դատավարության շրջանակներում:

Աբլիազովն, այնուամենայնիվ, փորձեց խաղարկել քաղաքական քարտը: Չստացվեց: Դատավոր Նայջլ Թիրը նրան 22 ամսվա բանտարկության դատապարտեց դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար (եւ դա քաղաքացիական գործի շրջանակներում, ահա թե ինչի էր կարելի հասցնել անխռով անգլիացիներին):

Բրիտանական Ֆեմիդան ոչ միայն բանկի օգտին որոշեց շատ զգալի գումարների վերադարձ, ամբողջովին բավարարելով նրա հայցը, այլեւ մեկնաբանեց այդ գործը: Դատավորը նշեց, որ Աբլիազովը, լինելով ԲՏԱ բանկի նախագահ, իրագործել է խոշորագույն մեքենայություններից մեկը, որոնք երբեւէ քննվել են անգլիական դատարանում: Դե ինչ, Մարկ Ֆեյգին, կերա՞ք: Հրաշալի դատարկախոսություն անելուց առաջ, ծանոթացեք գործի նյութերին: Այլապես վտանգ կա ինքներդ ձեզ, մեղմ ասած, ոչ կոմպետենտ մասնագետի դերում դրսեւորելու: Թե՞ Աբլիազովը այլեւս փող չունի, որպեսզի վարձի կոմպետենտներին:

Հանցագործին Ռուսաստան արտահանձնելու մասին Ֆրանսիայում գործի ներկա քննությունը տրամաբանական շարունակությունն է ծանր եւ քրտնաջան աշխատանքի, որը կոչված է ջրի երես հանելու ժամանակակից իրականության ամենաճարպիկ հանցագործներից մեկին: Ռուսաստանյան կողմը, որը նրան հանձնելու պահանջ առաջադրած շատ կողմերից մեկն է ու նաեւ քչերից մեկը, որին դա թույլ է տրված, բացատրություն է տվել, որ քրեական հետապնդման մեջ ոչ մի քաղաքականություն չկա: Եվ այն դեպքում, երբ Աբլիազովը ճամփորդություն կատարի դեպի ռուսաստանյան բանտախուց, նրա նկատմամբ կպահպանվեն համընդհանուր իրավունքները եւ մարդու ազատությունները:

Ֆրանսիայի կողմից հանդես էր գալիս Վերաքննիչ դատարանի գլխավոր փաստաբանը (գլխավոր դատախազի տեղակալը): Նա հաստատել է, որ Ռուսաստանի Գլխավոր դատախազության հարցումը արտահանձնման մասին ամբողջովին հիմնավորված է, որ Աբլիազովը ռուսաստանյան իրավապահ մարմինների կողմից մեղադրվում է այնպիսի արարքների մեջ, որոնք Ֆրանսիայում էլ հանդիսանում են ծանր հանցագործություններ: Ավելին, իր ելույթում նա հայտարարել է, որ Աբլիազովը, որպես օլիգարխ, կարող է գնել ամեն ինչ, կարող է ֆինանսավորել ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ, ստեղծել իր պաշտպանության կոմիտե միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների թվից, բայց նրան չի հաջողվի գնել ֆրանսիական արդարադատությունը: Արդյունքում դատարանը վճռեց Գլխավոր դատախազության հարցումը Աբլիազովին հանձնելու վերաբերյալ համարել հիմնավորված:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 14-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.