AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 120. «ԻՆՖՈՐՄԱՑԻԱ» ՏԵՐՄԻՆԻ ԵՎ ՆՈՒՅՆ ԱՐՄԱՏՈՎ ԱՅԼ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 14-03-2014



ՀՊՄՀ

Տեղադրվել է` 2014-03-14 20:38:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 2617, Տպվել է` 58, Ուղարկվել է էլ.փոստով` 60

«ԴՈՐԻԱՆՍ» ԽՄԲԻ ՀԱՄԵՐԳՈՎ ԲԱՑՎԵՑ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ ԴԱՀԼԻՃԸ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ

ՀՀ վարչապետ, Հայաստանի պետական Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ ՀՊՄՀ-ի 3-րդ մասնաշենքում բացվեց տեխնիկ ական բացառիկ հնարավորություններով հագեցած դահլիճ:

Բացման արարողության ժամանակ կարեւորելով ամենավերջին նորույթներով հագեցած դահլիճի առկայությունը Մանկավարժականումՙ վարչապետը չմոռացավ շնորհավորել նաեւ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների Մարտի 8-ը:

Մաղթելով ուրախություն, երջանկություն եւ գեղեցկությունՙ Տիգրան Սարգսյանը նկատեց, որ հենց կանայք են հնարավորություն տալիս լիցքավորվել եւ հաղթահարել երկրում առկա բոլոր դժվարությունները.«Ձեր գեղեցկությունը, սիրո խոստովանությունները մշտապես օգնում են մեզ առաջ շարժվել եւ առօրյա դժվարություներին առավել փիլիսոփայորեն մոտենալ»:

Ներկաներին ողջունեց եւ շնորհավորեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: «Սկսվում է սիրով եւ գեղեցկությամբ հագեցած մի ողջ ամիս.տոն է, իսկ տոներին ընդունված է նվերներ մատուցել: Բուհի հիմնանորոգված այս դահլիճը նվեր է բոլորին. նախկին ու ներկա աշխատակիցներին, ուսանողներին, իսկ ամենամեծ նվերըՙ ապագա ուսանողներին:

Այն, ինչ տեսնում եք բարդ ինժեներական աշխատանքի ընդամենը մի մասն է»,- նշեց ռեկտորն ու հավելեցՙ բարձրորակ լուսավորությամբ, ժամանակակից ակուստիկ սարքավորումներով հագեցած եւ շարժական բեմով այս դահլիճն առաջիկայում կծառայի ինչպես մեծամասշտաբ գիտաժողովների, այնպես էլՙ երիտասարդական դիսկոտեկների համար:

Բուհի նորաբաց դահլիճի եւ կանանց միամսյակի առթիվ ներկաներին ողջունեց «Դորիանս» ռոք խումբըՙ Գոռ Սուջյանի մենակատարմամբ: 600-700 տեղանոց դահլիճը լեփ-լեցուն էր հիմնականում ուսանողներով, որոնք գրեթե ողջ համերգի ժամանակ ձայնակցում էին Գոռ Սուջյանին:

Ռոք համերգը հիանալի նվեր էր ուսանողներին ու Մանկավարժական համալսարանի աշխատակցուհիներին, որոնք մեծ բավականություն ստացան սիրված խմբի համերգից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 14-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.