AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 56. ԲՈՂԿԻ ՊԵՍ ԱՌՈՂՋ ՄԱՐԴԸ ՃԱԿՆԴԵՂԻ ՊԵՍ ԿԱՐՄՐԵՑ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 14-03-2014



ՎԻՐԱՀԱՅՔ

Տեղադրվել է` 2014-03-14 20:38:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 2567, Տպվել է` 63, Ուղարկվել է էլ.փոստով` 61

«ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԱՄՈՒՐ ՏԵՍՆԵԼՈՒ ՄԵՋ ՈՉ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՄԱՐԴԻԿ ԵՂԵԼ ԵՆ ՈՒ ԿԼԻՆԵՆ»

Զրույցը վարեց ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Ինչո՞ւ են փորձում պղտորել առանց այդ էլ ոչ համերաշխ հայ համայնքում հարաբերությունները

Վիրահայոց թեմում եւ թբիլիսիահայ համայնքում ընդհանրապես վերջին շրջանի զարգացումները` թեմի առաջնորդի հասցեին մեղադրանքների ու դրանց հեղինակ Գեորգի Էլիբեգովի դեմ հավատացյալների բողոքի հետեւանքները «սկանդալ» վերտառությամբ մատուցվում են հանրությանը: Վրացական լրատվամիջոցներով, ապա նաեւ հայկական, տարածվում էին հայտարարությունները, թե տարբեր ժամանակներ տարբեր գումարներ են տրամադրվել վիրահայոց թեմին, որոնք էլ իբր թեմի առաջնորդ Վազգեն եպս. Միրզախանյանը մսխում է: Այդ մեղադրանքների դեմ էլ բողոքել էին համայնքի ներկայացուցիչները` գնալով Էլիբեգովի տուն եւ ծեծկռտուք սարքելով:

«Ազգն» այս հարցերի շուրջը զրուցել է «Բազմազգ Վրաստան» շարժման ղեկավար Առնոլդ Ստեփանյանի հետ, ով նաեւ իրավիճակը հարթելու նպատակով տարվող բանակցությունների մասնակից էր հայտարարված:


- Պրն Ստեփանյան, նախ կխնդրեի ներկայացնել, թե ի՞նչ տրամադրություններ են Թբիլիսիում` կապված վիրահայոց թեմի առաջնորդին ուղղված մեղադրանքների եւ դրան հետեւած ծեծկռտուքի հետ: Համայնքում ինչպե՞ս են վերաբերում տեղի ունեցածին:

- Համայնքում տրամադրությունները տարբեր են: Որոշներն աջակցում են թեմին, որոշներն էլ դատապարտում են Էլիբեգովի տան մոտ ծեծկռտուքին մասնակցած հավատացյալներին: Կան նաեւ այնպիսիները, որոնք երկու կողմերին էլ դատապարտում են, որոշներն էլ իրենց հեռու են պահում սկանդալից: ծեծկռտուքի հետ կապված ասեմ, որ մեծապես ցավում եմ, որ սրբազանին չհաջողվեց կանգնեցնել 50-70 հոգուց կազմված Էլիբեգովի տուն գնացող խումբը: Թերեւս այդ ամբոխն ուներ ոգեւորող կամ ոգեւորողներ, որոնք ճիշտ չէին գնահատել ձվերով ու բարձրախոսով խաղաղ երթի ռիսկերն ու չկարողացան վերլուծել հետեւանքները: Այդ դեպքի մասին դեռ շատ կլսենք: Կցանկանայի հուսալ, որ սա օրինակ չի լինի մյուսների համար եւ ավելի մեծամասշտաբ գործընթացներ չի սադրի:

Պատկերացրեք, որ վաղը նման մի բան կարող է կրկնվել ավելի մեծ մասշտաբով, կամ ինչ-որ մեկը կարող է ծեծկռտուք մոդելավորել տարբեր էթնիկ ներկայացուցիչների միջեւ: Գինը ոչ միայն հայ համայնքի իմիջը կլինի, այլեւ հայ-վրացական հարաբերությունների կայունությանն առնչվող հարցերի ապահովումը: Մտածելու եւ սեփական հետեւություններն անելու ժամանակն է: Համայնքում ծեծկռտուքի հետ չկապված որոշ մարդիկ միջադեպից հետո իրենց այլ հարցեր էլ են տալիս: Ինչո՞ւ հայերը չհավաքվեցին կամ չեն կարողանում հավաքվել նույն կերպ, որպեսզի պարզեն հարցերը այն ժամանակ, երբ հայկական դպրոցներ են փակվում կամ երբ էթնիկ համայնքներից մեկի ներկայացուցիչները ցեղասպանության դեմ ակցիաներ են անում եւ այլն: Սա վտանգավոր մոտեցում է` հղի գլոբալ հետեւանքներով:

- Ի՞նչ է իրենից ներկայացնում Վրաստանի նախագահին կից ազգային ու կրոնական փոքրամասնությունների խորհուրդը, ի՞նչ մանդատ ունի այդ կառույցը, եթե այդպիսին կա ընդհանրապես:

- Իրականում նման խորհուրդ գոյություն չունի: Կար Սաակաշվիլու ժամանակ, բայց Էլիբեգովը անդամ չի եղել:

- Ինչպե՞ս է ստացվել, որ Գեորգի Էլիբեգովն իրեն այդպիսի մի կառույցի անդամ է ներկայացնում, քանի որ նման պարագայում հարց է առաջանում, թե ո՞ւմ շահերն է այդ ուրվական կառույցում ներկայացնում Էլիբեգովը:

- Դժվար է ասել, թե ինչ խորհուրդների անդամ է եղել պրն Էլիբեգովը: Կարեւոր է, որ իրականում չկա իշխանությանը կամ կուսակցություններին կից որեւէ խորհուրդ, որը որեւէ մեկին մանդատ կտար հայկական առաջնորդարանի ներկայացուցչի հասցեին նման տոնով արտահայտվելու, ինչպես ներկայացվել են մեղադրանքները: Հատկապես, որ իմ տեղեկություններով` մեղադրանքներից ոչ մեկն իրավական առումով հաստատված չէ:

- Ինչպե՞ս եք Դուք գնահատում Վիրահայոց թեմի առաջնորդի դեմ հնչեցված նման մեղադրանքները, որոնք ծամծմվում են ու մատուցվում տարբեր մարդկանց կողմից` ըստ իրենց հարմարության: Եվ ինչպե՞ս է այս ամենին արձագանքել կամ արձագանքում վրացական մամուլը:

- Վրացական դեղին մամուլում սկանդալը մարեց` առանց թափ ստանալու: Այսօր Վրաստանում ավելի կարեւոր ու հետաքրքրական իրադարձություններ են տեղի ունենում: Ամեն դեպքում, ներկայացված մեղադրանքները կարելի է 3 մասի բաժանել.

ա) Էլիբեգովը հարցականի տակ է դրել վիրահայոց թեմի առաջնորդի բարոյական կերպարը, որը, կարծում եմ, ընդհանրապես քննարկելիք հարց չէ:

բ) փորձ մեղադրելու սրբազանին հակապետական-հակավրացական գործունեության մեջ, մինչդեռ եթե նկատի է առնվում հայամետ գործունեությունը, դա ինքնաբերաբար չի նշանակում հակավրացական: Եթե ինչ-որ այլ բան է նկատի առնվում, մամուլում նման ոչ մի բան չեմ նկատել:

գ) ֆինանսական միջոցների ոչ նպատակային օգտագործում։ Ես մանրամասն ուսումնասիրել եմ վրաստանի նախկին վարչապետի կողմից թեմին տրված 100.000 լարիին առնչվող փաստաթղթերը: Առաջնորդարանի կայքում տեղադրված փաստաթղթերով, ըստ դրամաշնորհի մասին պայմանագրի, թեմը կարող էր տրամադրված միջոցներն օգտագործել վերականգնելու եկեղեցին, կամ մշակութային-կրթական միջոցառումներ իրականացնելու: Որոշվել էր վերանորոգել Սուրբ Գեւորգ եկեղեցին: Տեխնիկական բնույթի խնդիրներ կան, բայց դա, իմ կարծիքով, դրամաշնորհի իրականացման մենեջերների անուշադրության հետեւանք է: Գ. Էլիբեգովը խոսում է կապալառուների մակարդակով կոռուպցիայի մասին, բայց ես ոչ լեգիտիմ շահ, ոչ ժամանակ, ոչ էլ ի վերջո ցանկություն ունեմ զբաղվելու այդ հարցերով:

- Այժմ, երբ որոշակի փոփոխություններ կան հայկական եկեղեցու հանդեպ Վրաստանի իշխանությունների վերաբերմունքում, երբ որոշակի հարցեր լուծում են ստանում, չեք կարծո՞ւմ, որ հակահայկական տրամադրություններով միշտ աչքի ընկած ուժերին ձեռնտու է խառնակություն մտցնել, թեեւ էլիգեբովի հայտարարությունների զգալի մասն ուղղակի անհեթեթություն է: Օրինակ` հայտարարությունը, թե վիրահայոց թեմում պսակադրություն է արվում 300.000 լարի գումարով, ինչպիսի գումար Թբիլիսիի` հարուստ լինելուց շատ հեռու համայնքում կարող է վճարել թերեւս 1-2 մարդ, ուղղակի անհեթեթություն է:

- Եկեղեցական ծեսերի համար գների առումով կարող եմ հաստատել, որ դրանք վրաց եկեղեցու համեմատությամբ զգալի բարձր են, չնայած մյուս կողմից` վրացական եկեղեցին իր 26 մլն լարի բյուջետային հատկացմամբ կարող է դա իրեն թույլ տալ, հայկական եկեղեցին` դժվար թե: Կամ գները պետք է իջեցվեն, ու ավելի շատ մարդ կկարողանա դա վճարել, կամ մարդիկ կփնտրեն այլ տարբերակներ: Հույս ունեմ, որ հայկական եկեղեցուն խոստացված պետական միջոցները ստանալուց հետո այդ հարցն ինքնըստինքյան կլուծվի:

Հայկական եկեղեցին ամուր տեսնելու մեջ ոչ շահագրգիռ մարդիկ եղել են ու կլինեն ինչպես համայնքում, այնպես էլ համայնքից դուրս: Համայնքից դուրս, քանի որ եկեղեցին նույնականացվում է մի ինստիտուտի հետ, որը հնարավորություն ունի համախմբելու հայությանը: Ներհամայնքային ընդդիմացումն էլ կախված է աշխարհիկ գործերին եկեղեցու միջամտության չափից:

- Ըստ էության` հայ եկեղեցու դեմ հայտարարություններով կարող են հեռուն գնացող նպատակներ հետապնդվել, մասնավորապես` կազմալուծել գնալով ավելի ինստիտուցիոնալ ու կազմակերպված տեսք ստացող համայնքային եզակի կառույցը` թեմը: Միեւնույն ժամանակ, հնարավոր է, որ ախորժակ է գրգռել Վրաստանի կառավարության` մոտ 4 մլն որպես փոխհատուցում վիրահայոց թեմին տալու որոշումը: Որքանո՞վ անվտանգ են անհայտ տերերի ծառայություն մատուցող նման հայտարարությունները:

- Համաձայն եմ, որ եկեղեցին վարկաբեկելու յուրաքանչյուր փորձ կարող է լուրջ հետեւանքներ ունենալ ոչ միայն եկեղեցու, այլեւ ողջ հայ համայնքի համար, ընդ որում, ինչպես վարկաբեկումը դրսից, այնպես էլ ինքնավարկաբեկումը ներսից: Եկեղեցին պետք է ավելի խելամիտ, հմուտ, համբերատար, հավասարակշիռ ու գրագետ լինի իր արարքներում: Եկեղեցու ուղղությամբ հարձակումներ եղել են եւ կլինեն, հարցը առաջնորդարանի արձագանքն է: Այլ կարծիք լինել չի կարող. սադրանքներում ներքաշվել չի կարող այն պարզ պատճառով, որ համայնքի համար եկեղեցին ավելի մեծ պատասխանատվություն ունի, քան որեւէ մեկը: Հետեւաբար եկեղեցու ռեակցիայից է կախված համայնքի ապագան: Այնպիսի մի բախման մեջ ներքաշվելը, որից հաղթող դուրս չես գա, չի կարող լուծել երկարաժամկետ խնդիրներ:

Կրոնական չորս համայնքներին պետության տրամադրելիք 4.5 մլն լարիի մասով էլ բնական է, որ դա համայնքային տարբեր շրջանակներում եւ ուրախություն, եւ անհանգստություն է առաջացնում: Կարծում եմ` առաջնորդարանում այս որոշման համար եւ ուրախ են, եւ ոչ, քանի որ դա կարող է բերել մրցակցության ինչպես ներհամայնքային առումով, այնպես էլ եկեղեցու ներսում: Վիրահայոց թեմը տիրապետելու է ֆինանսական ռեսուրսների, ինչը կարող է բազմապատկել գործունեության ազդեցությունը, եւ բյուջեով մոտենալ այլ երկրների հարուստ համայնքներով թեմերին:

- Եվ վերջին հարցը` ինչպե՞ս է ստացվում, որ Վրաստանում հայերը միավորվելու, համատեղ գործելու փոխարեն իրենք իսկ փորձում են վարկաբեկել հայկականը, վնասել հայկականը: Այդպիսի օրինակները, ցավոք, բազմաթիվ են, երբ հենց հայերն են միմյանց մեղադրում, միմյանց փորձում վարկաբեկել:

¬ Հայկական սփյուռքում ներհամայնքային պայքարի օրինակները շատ են: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ հայությունը Վրաստանում միակը չէ, որտեղ կենտրոնաձիգ միտումների փոխարեն բաժանում է տիրում: Մարդու բնույթն է այդպիսին, ու դրա հետ պետք է հաշտվել: Բայց դա չի նշանակում, թե չպետք է ձգտել միասնության, առնվազն այն արժեքների շուրջը, որոնք մեզ միավորում են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 14-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.