AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 20. ԻՆ՞Չ Է ԱՆՈՒՆԴ. ԱՍՏՂԻ՞Կ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 21-03-2014



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2014-03-20 23:48:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 2001, Տպվել է` 49, Ուղարկվել է էլ.փոստով` 42

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ՇԱՀԱԳՐԳՌՈՒԹՅԱՆ» Ո՞Ր ՈԼՈՐՏՈՒՄ

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Թերեւս միայն տարիներ անց կիմացվի, թե սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ի՞նչ են խոսել ու պայմանավորվել Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները ոչ միայն Մաքսային միությանը մեր անդամակցության, այլեւ ռազմավարական հարցերի շուրջ: Մանրամասնություններն այս պարագայում ոչ միայն հետաքրքրական, այլեւ խիստ կարեւոր են մեր երկրի հետագաՙ գուցե տասնամյակների արտաքին ու ներքին քաղաքականության կանխորոշման ու կանխագծման տեսակետից: Կարեւոր են անգամ շեշտադրումները, որոնք, անշուշտ Վլադիմիր Պուտինի կողմից արտահայտված, այդ հանդիպմանը հաջորդած օրերին քաղաքական մեր դիտորդները «կոշտ» որակեցին: Գոնե այդպես էլ ենթադրելի էր, քանի որ Սերժ Սարգսյանը հենց տեղում էր ստորագրել իր համաձայնությունը Մաքսային միության վերաբերյալ, ինչը այդ օրերին, Եվրոմիության հետ նախորդած երկարատեւ սիրահետումների ֆոնին գնահատվեց որպես 180 աստիճան թեքում:

Ահա հենց այս կետն է, ավելի շուտՙ դարձակետը, որը, եթե պարագան զուգահեռենք Ուկրաինայի դեպքերի հետ, մեկ անգամ եւս արժանի է լուրջ քննարկումներիՙ արդեն ղրիմյան հայտնի զարգացումների լույսի ներքո: Մաքսային միությանը միանալ-չմիանալու հարցը տնտեսական իր բովանդակությունից շատ ավելի լուրջ եւ հեռագնաՙ ռազմավարական նշանակություն ունի Կրեմլի համար, ինչպես ուկրաինական փաստերն են այսօր ցույց տալիս: Մի տեսակՙ «հավատարմության երդման» նման մի բան, որի «արդարացիությունը» ինչ-որ չափով ընդունում են անգամ արեւմտյան ամենահայտնի քաղաքագետներ: Վերջին օրերին նրանք անընդհատ շեշտում են, որ Ռուսաստանը դաժան փորձությունների ու փորձանքների հետեւանքով միշտ էլ ապաստանել է, իրեն ապահով է զգացել «ստրատեգիական խորության» պայմաններում...

Եվ Հայաստանը որպես այդ «ստրատեգիական խորությանը» մոտիկ գտնվող, որպես ՆԱՏՕ-ի հետ անմիջական սահման ունեցող երկիր անշուշտ շահագրգռում է Ռուսաստանին ոչ այնքան տնտեսական կամ սոսկական քաղաքական, որքան ռազմավարական տեսակետից: Դրա վառ ապացույցը նախագահ Պուտինի վերջին այցն էր Հայաստան, որն առանց նրբանկատության սկսվեց Գյումրիի ռուսականՙ նախապես ուժեղացված ռազմակայանից...

Արդ մեզ համար գլխավոր հարցը մեր երկրին վիճակված դերն է այդ համապատկերում. Հայաստանը «ֆորպո՞ստ» ռուսական ռազմապաշտպանական շահագրգռությունների ծիրում, թե՞ բուֆերային գոտի... Այս երկընտրանքը, դիլեման, մենք ապրել ենք նախորդ դարասկզբին: Այժմ պատմությունը սպառնում է կրկնվել:

Խուսափելու եւ խուսանավելու համար անհրաժեշտ է լարել ուժերը, խելամտությունը գործի դնելՙ պահպանելու մեր անկախությունը, ամրապնդելու ազգային անվտանգությունը, զարգացնելու ժողովրդի բարեկեցությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 21-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.