AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 1. Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ «ԲԱՌԻ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 21-03-2014



Տեղադրվել է` 2014-03-20 23:48:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1981, Տպվել է` 51, Ուղարկվել է էլ.փոստով` 43

ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԵ՞Ր

Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կարո՞ղ էր Հայաստանի նախագահն այլ որոշում կայացներ անցած տարվա սեպտեմբերի 3-ին Մոսկվայում: Այս հարցն առաջին հայացքից ժամանակավրեպ է թվում, քանի որ որոշումն արդեն կայացված է, բուռն քննարկումների փուլը` անցած:

Մեր պատմության ընթացքում, դարեր շարունակ, Հայաստանը կանգնած է եղել ընտրության առջեւ` լինել ա՞յս հզորագույն հարեւանի կամ գերտերության հետ, թե՞ մյուսի: Հիմա, երբ նորից ունենք հայկական անկախ պետություն եւ նորից պարտադրված ենք «ում հետ» լինելու հարցին պատասխանել, հարկ է առավելագույնս սթափ մոտեցում ցուցաբերել` չվտանգելու համար մեր երկրի անվտանգությունն ու գոյությունն ընդհանրապես:

Այս առումով, անկախ Հայաստանը 23 տարի առաջ կատարեց իր ընտրությունը` ռազմավարական գործընկեր ընտրելով Ռուսաստանին եւ ընդունելով վերջինիս առաջարկած անվտանգության համակարգը: Այլ ընտրություն, անկախ նրանից, թե ո՞վ է իշխանության գլուխ, մեր երկիրն ունենալ չի կարող, քանի որ փոքր պետությունները գտնվում են մեծ պետությունների ստեղծած անվտանգության համակարգերում:

Հիմա, ի՞նչ կլիներ, եթե սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը մերժեր Վլադիմիր Պուտինի առաջարկը, որն ավելի շուտ պահանջ էր` Հայաստանի Մաքսային միության միանալու մասին: Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ դա կլիներ կատարյալ արկածախնդրություն եւ անպատասխանատվություն սեփական երկրի եւ ժողովրդի նկատմամբ, ակնհայտ է, որ Ռուսաստանը դա չէր ների: Ինչպե՞ս դա կարտահայտվեր, այլ հարց է:

Օրինակ` ի՞նչ եղավ Վրաստանի դեպքում, երբ վերջինիս նախագահ Միխայիլ Սաակաշվիլին բացահայտ մարտահրավեր նետեց Ռուսաստանին, հարձակվելով Հարավային Օսեթիայի վրա: Ռուսական զորքերը նախ մարտի մեջ մտան պաշտպանելով Հարավային Օսեթիայի բնակիչներին, ապա հասան մինչեւ մայրաքաղաք Թբիլիսի: Արդյունքում Վրաստանը կորցրեց Հարավային Օսեթիան եւ Աբխազիան:

Թե Վրաստանի, թե Ղրիմի հետ կապված Ուկրաինայի դեպքերում Ռուսաստանը չհանդուրժեց իր շահերին հակասող գործողություններ: Ճիշտ այնպես, ինչպես անհրաժեշտության դեպքում դա չեն հանդուրժում ԱՄՆ-ն եւ Եվրոմիությունը: Ավելին, վերջին տարիներին Արեւմուտքն ավելի հաճախ եւ բացահայտ է դիմում նման քայլերի, քան Ռուսաստանը: Բավական է թվարկել ԱՄՆ-ի ու Եվրոմիության «համատեղ նախագծերը»` գունավոր հեղափոխություններ Վրաստանում, Ուկրաինայում, Ղրղզստանում, արաբական երկրներում, ռմբահարումներ եւ ներխուժում Իրաք, Աֆղանստան, Սերբիա, Լիբիա:

Վերադառնալով Մաքսային միության մեջ մտնելուց հրաժարվելու հետեւանքներին, դժվար չէ ենթադրել դրանք: Սկսած տնտեսական գործողություններից` Ռուսաստան արտահանվող հայկական ապրանքների մեջ ստանդարտների անհամապատասխանություն գտնելուց եւ երկիր մուտք թույլ չտալուց, գազի արտոնյալ գնի վերանայումից, Ռուսատանում աշխատող հազարավոր հայաստանցիների «անօրինական» գտնվելու պատճառով արտաքսումից: Հայաստանին մատակարավող զինտեխնիկայի ցածր գնի վերանայման եւ դրանով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հավասարակշռության խախտման տարբերակն էլ չի կարելի բացառել: Իսկ ի՞նչ կհաջորդեր այս ամենին: Այն, որ մեր հայկական «քիթը գետնին քսվելուց» հետո, դարձյալ ստիպված կլինեինք համաձայնվել Մաքսային միություն մտնելուն: Անվտանգության համակարգ, զինտեխնիկայի, էներգակիրների նվազագույն գներ, արդեն կատարված եւ կատարվելիք ներդրումներին համարժեք ներդրումներ մեզ ՈՉ ՈՔ չի առաջարկում` ոչ ԱՄՆ-ն, ոչ ԵՄ-ն: Ի վերջո, եթե ուրիշ ոչ ոք չի առաջարկում, ապա ինչո՞ւ վանել կամ թշնամանալ այդ ամենն առաջարկող ռազմավարական դաշնակցի հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 21-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.