AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 42. ԱՅԾ ԵՎ ԱՔԱՂԱՂ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 21-03-2014



Տեղադրվել է` 2014-03-20 23:48:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1752, Տպվել է` 53, Ուղարկվել է էլ.փոստով` 42

ՍԵՎՐՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

Պ. Ք.

«Սեւր-2015» ընկերակցությունը Ֆրանսիայից մեզ տեղակացնում է, որ Փարիզից ոչ հեռու գտնվող Սեւր քաղաքումՙ Սամվել Մուրադ վարժարանի տարածքում ստեղծվելու է Հայոց ցեղասպանության թանգարան¬հուշահամալիր: 2014 թ. փետրվարի 27-ին հուշարձանի ճարտարապետական նախագծի մրցույթի ժյուրին ամփոփել է անցկացված մրցույթի արդյունքները: Առաջին մրցանակը շնորհվել է Հյուգո Մաֆրի եւ Օրտանս Գուպիի նախագծին: Երկրորդ մրցանակին արժանացել է Ֆիլիպպո Պազինիի, Մաթիաս Ռոլոյի, Ֆլորիան Գերանի եւ Ռոզալի Պերիկոյի նախագիծը:

Ընդհանուր առմամբ մրցույթին առանց հեղինակների անունները նշելու ներկայացվել էր ֆրանսիացի, իտալացի եւ հայ երիտասարդի ճարտարապետների 24 նախագիծ: «Սեւր-2015» ընկերակցության նախնական ընտրությունից հետո մնացել էր 11 նախագիծ: Մրցանակային գումարը կազմում է 5 հազար եվրո: 2000-3000 քառ. մետր մակերեսով համալիրը պետք է կառուցվիՙ պահպանելով 18-րդ դարի 2-րդ կեսի շինությունը, որի ճակատները, տանիքը, նախասրահը, շքասանդուղքը, պատվո սրահը եւ փոքր սրահը գրանցված են Ֆրանսիայի պատմական հուշարձանների ցանկում: Թանգարան¬հուշամալիրը կկառուցվի այսպես կոչված մշակույթի հովտումՙ այն պալատի մոտակայքում, որտեղ 1920 թ. ստորագրվեց Սեւրի պայմանագիրը: Հուշահամալիրում կլինեն պատմության թանգարան, աղբյուրագիտական կենտրոն, հանդիսասրահ: Թանգարան¬հուշահամալիրը բաց կլինի ինչպես լայն հասարակայնության, այնպես էլ գիտաշխատողների եւ կրթական հաստատությունների համար:

Ճարտարապետական նախագծերի մրցույթի կազմում ընդգրկված էին «Նոտր¬Դամ» հաստատության նախկին փոխնախագահ Ժան¬Միշել Կորդյունեն, փիլիսոփայության դասախոս Ժան¬Կլոդ Ժանսը, պատմաբաններ Ռեմոն Գեւորգյանը, Քլեր Մուրադյանը, Իվ Թեռնոնը, «Սեւր-2015» նախագծի գիտխորհրդի պատասխանատու Լորան Լեյլեքյանը, բանասեր, պատմաբան, հայագետ Ժան¬Պիեռ Մահեն, «Սեւր-2015» ընկերակցության նախագահ Ժերար Գերգերյանը, հայր Հարություն Պզտիկյանը եւ այլ հանրահայտ անձինք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 21-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.