AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 46. ՋԵՐՄԵՌԱՆԴ ԶԵՌՈՒՆԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 21-03-2014



ԴԱՍԵՐ

Տեղադրվել է` 2014-03-20 23:48:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 2756, Տպվել է` 75, Ուղարկվել է էլ.փոստով` 62

«ԻՆՉՈՎ Է ԱՎԱՐՏՎՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՃԳՆԱԺԱՄԸ»

Հենրի Քիսինջեր

Վետերան քաղաքական-պետական գործչի այս հոդվածը, որը ներկայացնում ենք թարգմանաբար, գրվել է Ռուսաստանին Ղրիմի վերամիացումից առաջ: Այսուհանդերձ, բովանդակում է նշանավոր քաղաքագետի խիստ հետաքրքրական եւ բոլորի համար շատ ուսանելի դիտարկումներն ու հանձնարարականները, որոնք արդիական են ըստ ամենայնի:

Այսօր Ուկրաինային վերաբերող բոլոր հրապարակային բանավեճերը համատարած առճակատում են: Սակայն գիտե՞նք արդյոք, թե ուր ենք գնում: Իմ կյանքում ես տեսել եմ չորս պատերազմ, որոնք սկսվեցին հսկայական խանդավառությամբ եւ ժողովրդի աջակցությամբ, բայց հետո մենք չգիտեինք ինչպես ավարտենք դրանք, եւ նման երեք պատերազմներից մենք դուրս եկանք միակողմանիորեն: Քաղաքական գործչի համար կարեւորը փորձության ոչ թե սկիզբն է, այլՙ ավարտը:

Ուկրաինայի հարցն անչափ հաճախ ներկայացվում է որպես վճռական ճակատամարտ. երկիրը կգնա դեպի արեւմո՞ւտք, թե՞ դեպի արեւելք: Սակայն եթե Ուկրաինան ուզում է գոյատեւել եւ բարգավաճել, նա չպետք է դառնա մի կողմի առաջապոստը ընդդեմ մյուսի: Նա պարտավոր է դառնալ կողմերին կապող կամուրջ:

Ռուսաստանը պետք է ընդունի, որ Ուկրաինան արբանյակ պետություն դարձնելու եւ դրա հաշվին ռուսական սահմանները կրկին տեղաշարժելու փորձերը իրեն դատապարտում են Եվրոպայի եւ ԱՄՆ¬ի հետ հարաբերություններում փոխադարձ ճնշման միջոցների ինքնաիրացվող շրջափուլի կրկնությանը:

Արեւմուտքը պետք է հասկանա, որ Ռուսաստանի համար Ուկրաինան երբեք չի դառնա սովորական օտար պետություն: Ռուսաստանի պատմությունը սկսվել է Կիեւյան Ռուսիայում: Այնտեղից է եկել ռուսական ուղղափառությունը: Ուկրաինան դարերով եղել է Ռուսաստանի կազմում, բայց մինչ այդ էլ երկու երկրների պատմությունը սերտորեն միահյուսված էր: Հանուն Ռուսաստանի ազատության ամենակարեւոր ճակատամարտերը, Պոլտավայի 1709 թ. ճակատամարտից սկսած, տեղի են ունեցել ուկրաինական հողում: Սեւծովյան նավատորմը, որի միջոցով Ռուսաստանը ուժեր է հասցնում Միջերկրածովք, երկարաժամկետ վարձակալման համաձայնագրի հիման վրա խարսխավորված է Ղրիմի Սեւաստոպոլ քաղաքում: Նույնիսկ այնպիսի հռչակավոր այլախոհներ, ինչպիսիք են Ալեքսանդր Սոլժենիցինը եւ Իոսիֆ Բրոդսկին, պնդում էին, որ Ուկրաինան ռուսաց պատմության եւ հենց Ռուսաստանի անկապտելի մասն է:

Եվրոմիությունը պետք է ընդունի, որ իր բյուրոկրատիայի դանդաղկոտությունը եւ Ուկրաինա¬Եվրոպա հարաբերություններին առնչվող բանակցություններում ներքին քաղաքականությանը ռազմավարական տարրի ստորադասումը հանգեցրին այն բանին, որ բանակցությունները վերածվեցին ճգնաժամի: Արտաքին քաղաքականությունը գերակայությունների տեղաբաշխման արվեստն է:

Վճռական տարրը հենց ուկրաինացիներն են: Նրանք ապրում են բարդ պատմություն եւ բազմալեզու կազմ ունեցող երկրում: Ուկրաինայի արեւմտյան մասը Խորհրդային Միությանը միացվեց 1939 թվականին, երբ Ստալինը եւ Հիտլերը կիսում էին ռազմավարները: 60 տոկոս ռուս բնակչությամբ Ղրիմը Ուկրաինայի կազմի մեջ մտավ միայն 1954-ին, երբ ազգությամբ ուկրաինացի Նիկիտա Խրուշչովը այդ հանրապետությանը պարգեւատրեց Ռուսաստանի հետ կազակների կնքած պայմանագրի 300-ամյակի առթիվ: Արեւմտյան մասում հիմնականում կաթոլիկներ են, իսկ արեւելքում մարդկանց գերակշիռ մեծամասնությունը դավանում է ռուսական ուղղափառություն: Արեւմուտքում խոսում են ուկրաիներեն, արեւելքումՙ գլխավորապես ռուսերեն: Ուկրաինայի որեւէ մասիՙ մյուսի վրա գերիշխելու ամեն մի փորձ (ինչը օրինաչափություն է դարձել) ժամանակի ընթացքում կհանգեցնի քաղաքացիական պատերազմի կամ երկրի պառակտմանը: Եթե Ուկրաինան դիտարկենք որպես Արեւելքի եւ Արեւմուտքի առճակատման բաղադրիչ, ապա Ռուսաստանի եւ Արեւմուտքի կազմում (եւ հատկապես Ռուսաստանի ու Եվրոպայի կազմում) համագործակցության միջազգային համակարգի ստեղծման ամեն մի հեռանկար կանհետանա մի քանի տասնամյակ:

Ուկրաինան անկախ է ընդամենը 23 տարի: Նախքան այդ նա 14-րդ դարից եղել էր մշտապես օտարերկրյա որեւէ իշխանության տակ: Զարմանալի չէ, որ երկրի առաջնորդները չեն սովորել փոխզիջումների արվեստ եւ էլ ավելի պակաս չափով են յուրացրել պատմական հեռանկարի ընկալման հմտությունները: Անկախացումից հետո Ուկրաինայի վարած քաղաքականությունը հստակորեն ցույց է տալիս, որ խնդրի հիմքը երկրի անհնազանդ ու համառ մասին իրենց կամքը պարտադրելու ուկրաինացի քաղաքական գործիչների փորձերն են: Սկզբում դա անում է մի խմբակցություն, հետոՙ մեկ ուրիշը: Սա է Վիտոր Յանուկովիչի եւ իր գլխավոր քաղաքական մրցակից Յուլիա Տիմոշենկոյի հակամարտության էությունը: Նրանք ներկայացնում են Ուկրաինայի երկու թեւերը եւ չեն ուզում կիսել իշխանությունը: Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ¬ի իմաստուն քաղաքականությունը պետք է ներառի երկրի երկու մասերի համագործակցության հնարավորությունների որոնումը: Մենք պետք է ձգտենք խմբակցությունների հաշտեցմանը, այլ ոչ թե դրանցից մեկի գերիշխանությանը:

Սակայն Ռուսաստանն ու Արեւմուտքը, եւ որ գլխավորն էՙ ուկրաինական բոլոր բազմաթիվ խմբակցությունները չեն հետեւում այս սկզբունքին: Կողմերից յուրաքանչյուրը սոսկ բարդացնում է իրավիճակը: Ռուսաստանը չի կարողանա առանց ինքնամեկուսացման պարտադրել ռազմական լուծում, եւ դա տեղի կունենա այն պահին, երբ նրա երկար սահմանները կլինեն անապահով վիճակում: Արեւմուտքի համար Վլադիմիր Պուտինի դիվայնացումը ոչ թե քաղաքականություն է, այլ դրա բացակայության արդարացում:

Պուտինը պետք է հասկանա, որ չնայած բոլոր դժգոհություններին ու գանգատներին, ռազմական ճնշման քաղաքականությունը կհանգեցնի լոկ նոր սառը պատերազմի: Միացյալ Նահանգներն իր հերթին չպետք է Ռուսաստանի հետ վարվի որպես ճիշտ ճանապարհից շեղված երկրի հետ, որին իբր հարկավոր է սովորեցնել Վաշինգտոնի սահմանած վարքականոնները: Պուտինը լուրջ ռազմագետ է ռուսական պատմության մարտադաշտում: Ամերիկյան արժեքների ու հոգեբանության ըմբռնումը նրա ուժեղ կողմը չէ, իսկ ռուսական պատմության ու հոգեբանության ըմբռնումը երբեք չի եղել ամերիկացի քաղաքական առաջնորդների ուժեղ կողմը:

Կեցվածքամոլության մեջ մրցելու փոխարեն բոլոր կողմերի ղեկավարները պետք է վերադառնան արդյունքների ու հետեւանքների վերլուծությանը: Ահավասիկ իմ պատկերացումները բոլոր կողմերի արժեքներին եւ անվտանգության շահերին համապատասխանող ելքի մասին.

1. Ուկրաինան պետք է իրավունք ունենա ազատորեն ընտրելու իր տնտեսական ու քաղաքական կապերը, այդ թվումՙ Եվրոպայի հետ:

2. Ուկրաինան չպետք է մտնի ՆԱՏՕ: Սա իմ դիրքորոշումն էր դեռ յոթ տարի առաջ, երբ այդ հարցը նոր էր ծագել:

3. Ուկրաինան պետք է բոլոր հնարավորություններն ունենա իր ժողովրդի կամքի արտահայտմանը համապատասխանող կառավարություն ստեղծելու համար: Այդ դեպքում ուկրաինացի իմաստուն առաջնորդները նախապատվությունը կտան երկրի տարբեր մասերի հաշտեցման քաղաքականությանը: Միջազգային ասպարեզում նրանք պետք է վարեն Ֆինլանդիայի քաղաքական գիծը հիշեցնող քաղաքականություն: Այդ երկիրը որեւէ կասկած չի թողնում իր լիակատար անկախության հարցում եւ արեւմուտքի հետ համագործակցում է ասպարեզների մեծ մասում, բայց միեւնույն ժամանակ ջանադրաբար խուսափում է Ռուսաստանի հանդեպ քաղաքական թշնամանքից:

4. Հաստատված աշխարհակարգի կանոնների համաձայն անթույլատրելի է, որ Ռուսաստանը բռնակցի Ղրիմը: Սակայն Ուկրաինայի հետ Ղրիմի հարաբերությունները կարելի է դարձնել ավելի խաղաղ: Այդ նպատակով Ռուսաստանը պետք է ճանաչի Ուկրաինայի գերիշխանությունը Ղրիմի նկատմամբ: Ուկրաինան պարտավոր է ընտրություններում օտարերկրյա դիտորդների ներկայությամբ ընդլայնել Ղրիմի ինքնավարությունը: Այդ պրոցեսը պետք է ներառի Սեւաստոպոլում Սեւծովյան նավատորմի կարգավիճակին առնչվող բոլոր թերասությունների եւ անորոշության վերացումը:

Սրանք սկզբունքներ են, եւ ոչ թե կարգադրություններ: Այդ տարածաշրջանին ծանոթ մարդիկ գիտեն, որ դրանցից մի քանիսը դուր չեն գա այս կամ այն կողմին: Սակայն հիմա առավել կարեւոր է ոչ թե բացարձակ բավարարվածությունը, այլ զուգակշռված անբավարարվածությունը: Եթե այս կամ համանման տարրերի հիման վրա որեւէ լուծում չգտնվի, ապա դեպի առճակատում սողքը կարագանա: Նման որոշում ընդունելու ժամանակը կգա բավական շուտ:

The Washington Post, Թարգմ. Պ. Ք

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 21-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.