AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 96. ՈՐՈՇ ԳՈՒՆԱՏ ԱՆՀԱՏՆԵՐ ԷՏՈՑՆԵՐՈՎ ՀԱՏՈՒՄ ԵՆ ԾԱՌԵՐԸ, ԶԱՏՈՒՄ ՃՅՈՒՂԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 21-03-2014



ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

Տեղադրվել է` 2014-03-20 23:48:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1575, Տպվել է` 48, Ուղարկվել է էլ.փոստով` 41

ՄԻՆՍԿԻ ԽՄԲՈՒՄ ՇԱՀԵՐԸ ԳԵՐԱԿԱՅՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԱՄՆ-ԵՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ղարաբաղյան հակամարտության հարցում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Միսնկի խմբում յուրաքանչյուրն իր շահն ունի, պատմությունն ու ժամանակն էլ քանիցս ապացուցել են շահերի հավերժությունը այն դեպքում, երբ մնացյալն ածանցյալ է: Ուկրաինական ճգնաժամի, Ռուսաստանին միանալու Ղրիմի հանրաքվեի ու մյուս զարգացումների ֆոնինՙ Լեռնային Ղարաբաղի հարցի, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վրա դրանց ազդեցությունը առայժմ արտահայտվում է խմբի համանախագահների ակտիվացմամբ:

Այդ ազդեցությունը սահմանափակված է ղարաբաղյան խնդրում ԱՄՆ, Ֆրանսիայի ու Ռուսաստանի շահերով, որոնց մեջ հակամարտության ակտիվացումը ներկա դրությամբ չի ներառված: Որեւէ պարագայում պատերազմի վերսկսումը չի կարող հարմար տարբերակ լինել համանախագահող երկրներից որեւէ մեկի համար, ուստի ակնհայտ է, որ համանախագահները կաշխատեն հնարավորինս ակտիվ ու գործունյա պահել Մինսկի գործընթացը` անկախ ղրիմյան եւ ուկրաինական հարցերում այդ երկրների դիրքորոշումների տարբերությունից ու հակադրությունից:

Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մարտի 19-ի իր վերջին «թվիթում» նշել է, թե սպասում է Հաագայում մարտի 23-25-ին կայանալիք Միջուկային անվտանգության գագաթաժողովում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ու արտգործնախարարների հետ հանդիպմանը: Այսինքն` Մինսկի խմբում, չնայած համանախագահող երկրների փաստացի սառը պատերազմական հարաբերություններին, փորձում են համատեղել ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին աջակցելու համատեքստում:

Այս առումով կարեւոր է նաեւ Ուորլիքի նախորդ «թվիթներից» մեկը, որտեղ համանախագահը նշել էր Ռուսաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքը շարունակելու ունակության մասին այն պայմաններում, երբ Ուկրաինայի հարցում Միացյալ Նահանգները չի ընդունում Ռուսաստանի դիրքորոշումը, այսինքն` այդ երկու երկրները լեզու չեն գտնում: Ավելին, ամերիկացի դիվանագետը առաջարկել է դասեր քաղել ուկրաինական իրադարձություններից:

Ամեն դեպքում, թեեւ պաշտոնական արձագանք չկա Ուորլիքի` Հաագայում կայանալիք հանդիպման առնչությամբ, սակայն ակնհայտորեն այդ հանդիպումը նախապատրաստվում է` կողմերի համաձայնությամբ ու աջակցությամբ: Մասնավորապես, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, իր իսկ նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ու, ի շարս այլ հավաստիացումների, նշել, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու աշխատանքը Մինսկի խմբի շրջանակներում:

Միեւնույն ժամանակ, Ադրբեջանից ուղերձներն այլ բնույթի են. նախագահ Իլհամ Ալիեւը Նովրուզ է շնորհավորել ու նշել, թե ռազմական բյուջեն կարեւոր դեր է խաղալու հակամարտության կարգավորման հարցում: Մտածել, թե Ալիեւն իսկապես միամիտ է ու ոչ իր հոր որդին, միամտություն կլինի, քանի որ ուժային տարբերակով ղարաբաղյան հարց լուծելու ադրբեջանական փորձի հավանականությունը ներկա դրությամբ մոտ է զրոյի:

Եվ եթե ասվածը, համեմված Հայաստանի «տարածքի զգալի մասը ադրբեջանական է» սոուսով ներքին լսարանի ականջներն է շոյում, ապա արտաքին աշխարհի համար կարող է ցույց տալ Ադրբեջանի` բանակցություններին ապակառուցողական դիրքորոշմամբ մասնակցելու տրամադրությունը:

Ալիեւն անդրադարձել է եւս մեկ հանգամանքի` նշելով, թե տարածքային ամբողջականությունը կարեւորագույն հիմնարար սկզբունք է, ինչի առնչությամբ մնում է Ալիեւ կրտսերին առաջարկել, որ վերջին տասնամյակների պատմությունը դիտարկի ոչ թե ներքին լսարանի համար ճառ պատրաստողի, այլ միջազգային իրավիճակից հետեւություններ անողի մակարդակից, քանի որ գնալով ավելի շատանում են նախադեպերը, երբ տարածքային ամբողջականությունը ստորադասվում է, մեծամասամբ` ազգային ինքնորոշման իրավունքին:

Մյուս կողմից, Ադրբեջանից, արդեն ոչ նախագահի, բայց գաղափարախոս ներկայացող անձանց` նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ նովրուզ Մամեդովի մակարդակով էլ շարունակում են վերջին շրջանում կրկնության հաճախակիությամբ ռեկորդներ սահմանող դժգոհությունները Մինսկի խմբի աշխատանքից:

Ինչ էլ ասելու լինենք, փաստ է, որ բոլոր համանախագահողների մակարդակով բանակցային գործընթացը ղարաբաղյան հարցի շուրջը փորձում են կենդանի պահել, այսինքն` ուկրաինական իրադարձությունների ազդեցությունը դեռեւս զգացնել չի տալիս: Բացի այդ, եւ հատկապես ուկրաինական իրողությունների պարագայում, որեւէ տերության հարմար չէ եւս մեկ «տաք օջախ» ունենալ Հարավային Կովկասում. առանց դրա էլ Ուկրաինային ու Ղրիմին առնչվող գլխացավանքը հերիք է:

Եզրափակենք. ԵԱՀԿ Մինսկի խումբը կշարունակի իր գործունեությունը`անկախ գերտերությունների սրված հարաբերություններից: Այլ հարց է, թե որքանով են ամուր ընդհանրապես ԵԱՀԿ-ն որպես կառույց պահպանելու հիմքերը...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 21-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.