AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 27. ԹՈ՞ՒՇ, ԹԵ՞ ԱՅՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 21-03-2014



Տեղադրվել է` 2014-03-20 23:48:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1737, Տպվել է` 51, Ուղարկվել է էլ.փոստով` 40

ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՄՏՑՆԵԼ ԵՄ, ՆԱՏՕ... ԳՈՒՑԵ ՆԱԵՎ Մ. ՆԱՀԱՆԳՆԵ՞Ր

ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Եվրոմիությունը հար եւ միշտ դանդաղկոտ է, հատկապես այն հարցերում, որոնք արագ գործելու անհրաժեշտություն ունեցողների շարքից են: Գործելու փոխարեն Եվրոմիությունում մի քանի շաբաթ քննարկում են, իսկ հետո, երբ արդեն ունեն որոշակի քայլեր անելու ծրագիր, արդեն բանը բանից անցած է լինում:

Ուկրաինական զարգացումների սկզբում, երբ երկրի եղած-չեղած իշխանությունը չէր կարողանում հասկանալ որ ուղղությամբ շարժվել, Եվրոմիությունն առավել քան չոր դիրքորոշում որդեգրեց` պահանջելով իրագործել Ասոցիացման համաձայնագրի ստորագրման համար առաջ քաշված պայմանների բավարարում:

Եվրոմիության հետ Ուկրաինայի Ասոցիացման համաձայնագրի ստորագրման գործընթացը սառեցվեց ֆինանսական ու գազային պատճառաբանություններով եւ դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին չհանգեցրեց եվրոպական շոշափելի աջակցության: Ընդհակառակը, ԵՄ-ում որոշեցին, որ ճիշտ ժամանակն է սեղմել առանց այդ էլ մի քանի խնդիրների արանքում սենդվիչ դարձած Ուկրաինայի իշխանություններին ու պահանջել, որ, օրինակ, ազատ արձակեն նախկին վարչապես Յուլյա Տիմոշենկոյին: Դրա հետ մեկտեղ սառեցվեցին ուկրաինական նախկին իշխանավորների եվրոպական հաշիվները:

Արդյունքում ոչ թե ազատ արձակվեց Տիմոշենկոն, կամ լուծվեցին պարտքերի մեջ հայտնված Ուկրաինայի խնդիրները, կամ էլ ստորագրվեց Ասոցիացման համաձայնագիրը, այլ սկսվեցին փետրվարյան բախումները, զոհեր ու խառնակություններ: Եվ եթե մինչ այդ ուկրաինական արդեն նախկին իշխանությունները ֆինանսական աջակցության հույս ու խնդրանք ունեին Եվրոմիությանը, ԵՄ-ը ոչինչ չտվեց, չխոստացավ մինչեւ այն պահը, երբ արդեն գումար խնդրողներից մարդ չմնաց Ուկրաինայում:

Եվրոմիությունը ժամանակավրեպ որոշեց ու հայտարարեց, թե հարկ է Ուկրաինային օգնել, այն էլ` ֆինանսապես, ու մոտ 15-16 մլրդ եվրո օգնության ծրագիր էր առաջարկում այն դեպքում, երբ դա արդեն իսկ ուշացած քայլ էր: Ընդ որում, փոխանակ ուշացած քայլերի փոխարեն արդեն մտածեին, թե ինչ կարելի է անել հետագա զարգացումները կանխելու համար, Եվրոմիությունում փորձում էին հասկանալ, թե որ միլիարդը որ ոլորտում պետք է ծախսել:

Ու մինչ Եվրոմիությունում վերջապես հասկացան, որ պետք է ֆինանսական օգնությամբ փորձել Ուկրաինան դուրս բերել ճգնաժամից, դեպքերը զարգացան մինչեւ Ղրիմում հանրաքվե անցկացնելն ու վերջինիս Ռուսաստանի գիրկն ընկնելը: Այսինքն` փողով հարցը լուծելու որոշումն անիմաստ դարձավ:

Դրանից հետո սկսեցին մտածել, թե գուցե ստորագրեն Ասոցիացման համաձայնագիրը առանց տնտեսական բաղադրիչի, որպիսին Հայաստանի պարագայում հայտնի կենդանու համառությամբ անհնարին էին ներկայացնում: Խոսքը առանց խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի ուղղակի քաղաքական ասոցիացման մասին է, որը նույն Եվրոմիությունը Հայաստանի պարագայում գիտաֆանտաստիկ էր համարում, սակայն պարզվեցՙ Ուկրաինայի պարագայում անգամ ինքն էր առաջարկում:

Դա էլ չանցավ. ինչպես ասում են` գնացքն արդեն գնացել էր:

Թվում էր, թե եվրոպական մայրցամաքի մեծ մասը զբաղեցնող պետություններին միավորող Եվրոմիությունը դասեր կքաղի նախորդած իրավիճակից, սակայն այդպես չեղավ: Ուկրաինան ու ուկրաինական իրականությունն այդպես էլ չհասկացած, Ռուսաստանի պարագայում էլ` այդ երկրի հետ այդպես էլ աշխատել չսովորած եվրոպացիները սկսեցին խոսել պատժամիջոցներից, այն էլ գործադրելի մի բուռ պաշտոնյաների նկատմամբ:

Անհատական մակարդակից դուրս կասեցրեցին G8-ում Ռուսաստանի անդամակցությունը, ՆԱՏՕ-ն էլ խռովեց ու հայտարարեց Ռուսաստանի հետ չհամագործակցելու, ավելինՙ Ուկրաինան ՆԱՏՕ մտցնելու հեռանկարի մասին:

Այս ամենի ֆոնին եվրոմիութենական զավեշտն ավելի մեծ թափ առավ. Եվրոմիությունում հիմա էլ Կիեւին առաջարկում են նախաձեռնել ԵՄ անդամակցության գործընթաց: Ասել է, թե ընդլայնել Եվրոպան այն դեպքում, երբ նախորդ տարվա հուլիսի 1-ին Խորվաթիայի անդամակցությամբ համարվում էր, թե այլեւս բավական է ընդլայնվել:

Բոլոր պարագաներում, նախնական տեղեկություններով, Ուկրաինայում ներկայումս որպես իշխանություն ներկայացող մայդանական ղեկավարները այսօր`մարտի 21-ին, պատրաստվում են ստորագրել Ասոցիացման համաձայնագրի քաղաքական մասը, որից հետո էլ աշխատելու են, որ Ուկրաինան հնարավորինս կարճ ժամկետներում անդամակցի Եվրոմիությանը:

Միացյալ Նահանգներ Եվրոմիություն Ռուսաստան այս առուծախի ու հակադրությունների պայմաններում ակնհայտ է, որ ամենից առաջ տուժում է Ուկրաինան, որին աջակցելու Եվրոմիության փորձերը մեկը մոյւսի հետեւից ժամանակավրեպ են դառնում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 21-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.