AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 30. ՇՐՋԱՆԱՎԱՐՏԸ ՇՈՒՐԹԵՐԸ ՍԵՂՄԱԾ ՇՐՋՈՒՄ ԷՐ ՇՐՋԱՆԻ ՇՈՒՐՋԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 21-03-2014



Տեղադրվել է` 2014-03-20 23:48:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 2426, Տպվել է` 64, Ուղարկվել է էլ.փոստով` 54

ԱՅ ՔԵԶ ՀԻՄԱՐ ՆԱՊԱՍՏԱԿ... ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՈԴԻՍԱԿԱՆ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նախորդ օրերից մեկն էր, երբ Մաշտոցի անձնագրային բաժնում կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի հերթում էի: Ամենից առաջ առանց այլեւայլության տեղեկացրեցին, որ ոչ թե 25.000 կենսաչափական անձնագրի եւ 3.000 դրամ նույնականացման քարտի համար պետք է վճարել, այլեւ յուրաքանչյուր վճարման հետ մեկտեղ 300-ական դրամ: Հենց բաժնում դրված «խելոք» ավտոմատ վճարման մեքենան էլ, պարզվեց, հին սովետական ավանդույթների հետեւորդ էր, թեեւ պատրաստվել է վերջին տասնամյակում. մանրը վերադարձնող չէր:

Տեղում վճարումն անելու ու անձնագրային հերթում տեղ զբաղեցնելու այլընտրանքը բանկ գնալն էր ու այնտեղ վճարում կատարելը: Առանց մանրի «սովետական ավտոմատով» վճարում կատարելուց հետո, առաջին հայացքից փոքրաթիվ թվացող հերթում տեղ զբաղեցրի: Թեեւ հունվարի համեմատությամբ, ինչպես բաժնի աշխատակիցներն ասացին, հերթը պակասել էր, բայց էլի քիչ չէինք, ընդ որում` մեծահասակների զգալի գերակշռությամբ:

Տատիկներն ու պապիկները մի քիչ սպասում էին կողքից, հետո փորձում անհերթ հայտնվել լուսանկարչական խցիկում, հետո էլ մատնահետքեր թողնել` կենսաչափական անձնագիր ունենալու համար: Յուրաքանչյուր «հաճախորդին» մի 15-20 րոպե սպասարկում էին, ապա մի այդքան էլ սպասում, մինչեւ թանկանոց անձնագրի համար լուսանկարող ապարատները «ուշքի գան», համակարգիչն էլ` կրկին մտնի «կապի մեջ»:

«Ողնաշարի գրիժա ունեմ, կանգնել չեմ կարող», հետեւից կամաց սկսեց բողոքել սեփական 80 տարիներն արդեն բոլորին ու քանիցս հիշեցրած մի տատիկ: «Կլինի՞ անձնագիրս ստանամ, գնամ», հերթը չպահպանելու այսպիսի ձեւակերպմամբ տատիկն առաջանում էր:

Իհարկե, ավելի երիտասարդները ձայն չհանեցին, տատիկն առաջացավ, ու կրկին ստացվեց այնպես, որ առավոտյան ժամը 10-ից հերթ կանգնածներն առաջ չշարժվեցին. արդեն որերորդ տատիկն ու պապիկն էր անհամբեր ստանալու իր նոր անձնագիրը, չնայած որոշ մեծահասակներ էլ, սպարտացու նման, լուռ ու հանգիստ շարունակում էին կանգնած մնալ գնդապարուրաձեւ անհասկանալի խառնուրդ հիշեցնող հերթում:

Հարցին էլ, թե ինչի է պետք նոր անձնագիրը, եթե դեռ վավերական է հինը, հասակն առած մարդիկ ամենայն վստահությամբ պատասխանում էին, թե ասել են` նորը պետք է ստանալ, ու վերջ:

Այ մարդիկ, անհրաժեշտության դեպքում անգամ 25.000 անձնագրի եւ 3.000 դրամ նույնականացման քարտի համար վճարելն արդեն իսկ խնդիր է, էլ ի՞նչ կարիք առանց անհրաժեշտության, իրար խառնված, չգիտես ում դրդմամբ առավոտից իրիկուն անձնագրային բաժին գնալ, հերթ կանգնել, ինչ է, թե լավ չաշխատող ապարատով նկարեն, հոգնած «կապով» էլ մի կերպ լրացնեն ձեր տվյալները:

«Ես էլ Կանադա եմ ուզում գնալ, որդուս մոտ», առանց հերթի անձնագիրը ստանալուն արդեն շատ մոտ 80-ամյա կինը, որ «գրիժա» ուներ, անհրաժեշտ համարեց տարբերվել առանց անհրաժեշտության հերթի մեջ կանգնած ծերերից: Մեկ ուրիշն էլ, 60-ին մոտ մի կին, սկսեց իր պատմությունը, թե գնալու է Ռուսաստան` երեխաներին այցելելու ու չի ուզում, որ հանկարծ անձնագրային որեւէ խնդիր ունենա, թեեւ այցն էլ ծրագրված է օգոստոսից ոչ շուտ:

Տխուր, բայցեւ զավեշտալի էր տեսնել, որ 80-ն անց մարդկանց իրար են խառնել, խելոք ու հիմար բացատրել, թե պետք է նոր անձնագիր ստանալ այն պարագայում, երբ վավեր անձնագիր ունենալու դեպքում նորի անհրաժեշտության բացակայության մասին խոսքն անգամ լսել չէին ուզում: Հավատացել էին նրան, ինչն իրենց վատ վիճակի մեջ էր դրել ու ոչ մի կերպ չէին ուզում հավատալ, թե կարող են ապրել հին անձնագրով:

Երիտասարդներից մեկն էլ ասաց, թե միայն նույնականացման քարտն է իրեն պետք, քանի որ պահանջել են գործարք կնքելու համար ունենալ հենց այդ քարտը:

Հերթում կանգնածՙ հարցերն ավելի էին շատանում, քան տրվում կամ գտնվում էին պատասխաններ, թե, ի վերջո, երբ է անհրաժեշտ դիմել այդ կենսաչափական անձնագրի համար, ինչու են պարտադիր նույնականացման քարտ ուզում, որքան ու որտեղ է վավեր դեռեւս վավերականության ժամկետի մեջ գտնվող հին անձնագիրը եւ այլն:

Ժամերն անցնում էին, հերթն առաջ չէր գնում, հոգնածությունից ամեն ինչ ծաղրի, սարկազմի առիթ էր տալիս: Հետն էլ մոտենում էր ընդմիջման ժամը:

Ու հանկարծ, մինչեւ այդ էլ քանիցս չաշխատած լուսանկարչական ապարատներն ու մնացած սարքավորումները, կապ կոչվածն էլ հետը խափանվեցին: Մաշտոցի անձնագրային բաժնի աշխատակիցներն ամենայն հանգստությամբ հայտարարեցին, թե չեն կարող աշխատել: Հարցին, թե երբ կվերականգնվի աշխատանքը, «չգիտենք» եղավ պատասխանը: Իսկ երբ խնդրեցին հեռախոսահամար տրամադրել ընդմիջումից հետո զանգելու եւ ճշտելու համար, զարմացրեցին մինչ այդ էլ էթիկայի, խոսելաձեւի ու մոտեցման հարցերում ՀՀ քաղաքացիների հանդեպ առանձնակի հարգանք չցուցաբերած աշխատակիցները, թե քաղաքային հեռախոս չունեն:

«Այ քեզ հիմար նապաստակ», նման անհեթեթ իրավիճակների դեպքում սիրում էին ասել բակի երեխաներն մանկությանս տարիներին: Այդ ինչպե՞ս է պատահել, որ անձնագրային բաժնում քաղաքային հեռախոսահամար չկա: Այդ ինչպե՞ս է պատահում, որ մարդկանց սպասարկելու եւ ծառայություն մատուցելու ոլորտներում հավաքվում ու աշխատում են բարեկրթությունից հեռու անհատներ:

Ինչպե՞ս է ստացվում, որ անպայմանորեն տպավորություն է ձեւավորվում, թե սեփական երկիրդ քո հաշվին փորձում է բյուջե լցնել, փող ձեռք գցել` անձնագիրը 25.000 դրամով վաճառելով, անհարկի պարտադիր ներկայացնելով ոչ պարտադիրը: Եվ ինչպե՞ս է, որ նույն Մաշտոցի անձնագրային բաժնում ոչ մի տեղեկատվություն հասանելի չէ, ոչ մի տեղ ոչ մի բացատրություն փակցված չէ, էլ չեմ խոսում մեծահասակների պարագայում նստելու որեւէ հնարավորության մասին, քանի որ այդ օրը տարեցները հերթափոխով էին նստում երեւի աշխատակիցների տված երկու աթոռներին:

Ինչպե՞ս...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 21-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.