AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 66. ԱՌԱԾ, ԱՌԱԿ ԵՎ ԱՌԱՍՊԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 21-03-2014



Տեղադրվել է` 2014-03-20 23:48:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1730, Տպվել է` 47, Ուղարկվել է էլ.փոստով` 36

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՑԱԾՐ ԱՃ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ 2 ԱՄԻՍՆԵՐԻՆ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակեց 2014-ի հունվար-փետրվար ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշները, համաձայն որոնց, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2013-ի հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,4 տոկոսով:

Տարվա առաջին երկու ամիսների արդյունքում արդյունաբերությունում արձանագրվել է 4,1 տոկոս նվազում: Մի քանի տարի շարունակ նվազող շինարարությունն ունեցել է աճ` 1,2 տոկոս, ծառայությունների ոլորտում արձանագրվել է 3,8 տոկոս աճ, մանրածախ առեւտրում` 4,4 տոկոս աճ, իսկ ամենամեծ աճն արձանագրվել է գյուղատնտեսությունում` 4,9 տոկոս: Փաստորեն, եթե նախորդ 2-3 տարիներին ամենաբարձր աճ արձանագրվում էր արդյունաբերությունում, ապա այս տարվա առաջին ամիսներին արդյունաբերությունը միակ անկում արձանագրած ճյուղն է: էլեկտրաէներգիայի արտադրությունը նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ նվազել է 4,4 տոկոսով: Սակագնի բարձրացումն այստեղ բերել է սպառման ծավալների նվազմանը:

Արտաքին առեւտրաշրջանառությունը 2014-ի հունվար-փետրվարին 2013-ի հունվար-փետրվարի նկատմամբ նվազել է 5,8 տոկոսով եւ կազմել մոտ 819 մլն դոլար: Արտահանումը կազմել է 218 մլն դոլար, նվազելով 3,2 տոկոսով, ներմուծումը կազմել է 601 մլն դոլար, նվազելով 6,7 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը որոշակիորեն նվազել է նախորդ տարվա առաջին երկու ամիսների համեմատ, կազմելով 383 մլն դոլար:

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում հունվար-փետրվարին կազմել է մոտ 156 հազար դրամ, մասնավոր հատվածում այն կազմել է 185 հազար դրամ, պետականումՙ 136 հազար դրամ:

2014-ի միայն փետրվարին` նախորդ տարվա փետրվարի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել է 3,2 տոկոսով, իսկ այս տարվա հունվարի համեմատ` 6,4 տոկոսով: 2013-ի փետրվարի համեմատ արդյունաբերությունում գրանցվել է 5 տոկոս անկում, շինարարությունում` 2,3 տոկոս աճ, ծառայությունների ոլորտում 5,8 տոկոս աճ, մանրածախ առեւտրում 4,2 տոկոս աճ, գյուղատնտեսությունում` 5,8 տոկոս աճ:

Արտաքին առեւտրաշրջանառությունը 2014-ի փետրվարին 2013-ի փետրվարի նկատմամբ նվազել է 8,1 տոկոսով եւ կազմել 427,5 մլն դոլար: Արտահանումը կազմել է 121 մլն դոլար, նվազելով 5,8 տոկոսով, ներմուծումը կազմել է 306 մլն դոլար, նվազելով 8,8 տոկոսով:

Այսպիսով, տարվա առաջին 2 ամիսներին ունենք Հայաստանի տնտեսական ակտիվության աճի ցածր տեմպ` հիմնականում պայմանավորված արդյունաբերական արտադրանքի ծավալների նվազմամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 21-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.