AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 61. ՀԱՄ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԿՈՒՅՍ ԼԻՆԵԼ, ՀԱՄ ԷԼՙ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 21-03-2014



Տեղադրվել է` 2014-03-20 23:48:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 2165, Տպվել է` 63, Ուղարկվել է էլ.փոստով` 59

ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՓԱՌԱՏՈՆԸ

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հովանավորությամբ Հայաստանի թատերական գործիչների միավորումը մարտի 19-ից 22-ը Երեւանում անցկացնում են Վահրամ Փափազյանի անվան շեքսպիրյան միջազգային ամենամյա փառատոնը:

Փառատոնի բացումը կկայանա մարտի 19-ին, ժամը 19:00-ին Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում` Վ. Շեքսպիրի «Լիր արքա» հայ-վրացական համատեղ արտադրության ներկայացման առաջնախաղով /բեմադրիչՙ Հակոբ Ղազանչյան/:

Այս տարի փառատոնը նվիրվում է անգլիացի դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին, որին մասնակցում են Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի տնօրենները` Միացյալ Թագավորությունից, Լեհաստանից, Գերմանիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Իսպանիայից, Չեխիայից եւ Դանիայից, այդ թվում. Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի նախագահ, Գդանսկի շեքսպիրյան միջազգային փառատոնի տնօրեն Յեժի Լիմոնը, Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի համակարգող Ջոաննա Սնեժկո-Միստերեկը, Լոնդոնի «Գլոբուս» թատրոնի «Գլոբ թու Գլոբ» շեքսպիրյան փառատոնի տնօրեն Թոմ Բըրդը, Նոյսի շեքսպիրյան փառատոնի տնօրեն Ռայներ Վիրցը /Գերմանիա/, Դյուլայի շեքսպիրյան փառատոնի տնօրեն Շանդոր Յոզեֆ Գեդեոնը /Հունգարիա/, Կրայովայի շեքսպիրյան փառատոնի գեղարվեստական ղեկավար Էմիլ Բորոգինան /Ռումինիա/, Կրայովայի շեքսպիրյան փառատոնի եւ «Մարին Սորեսկու» թատրոնի տնօրեն Միրչե Կորնիստեանուն, Օստրավայի շեքսպիրյան ամառային փառատոնի տնօրեն Անդրեյ Հարմեցկոն /Չեխիա/, Բաթի շեքսպիրյան միջազգային փառատոնի տնօրեն Ֆիլիպ Փարրը /Միացյալ Թագավորություն/, «Շեքսպիրը Համլետի ամրոցում» փառատոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր գործադիր տնօրեն Լարս Ռոման Էնգելսը /Դանիա/:

Մարտի 20-ին, ժամը 11:00-ին Ե. Չարենցի անվան արվեստի եւ գրականության թանգարանում կբացվի «Շեքսպիրը հայ թատրոնում» ցուցահանդեսը, այնուհետեւ կանցկացվի «Շեքսպիրը ժամանակակից թատրոնի քառուղիներում» միջազգային գիտաժողովը:

Փառատոնի օրերին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում /Երեւան/ կցուցադրվի «Ջոն արքա», Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնումՙ «Լիր արքա», իսկ Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում /Երեւան/ՙ «Հուլիոս Կեսար» ներկայացումները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 21-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.