AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 2. ՄԻ ԲԱՌԸ ՄԻ ԱՇԽԱՐՀ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 21-03-2014



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2014-03-20 23:48:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 2321, Տպվել է` 56, Ուղարկվել է էլ.փոստով` 55

«ՀԵՌՈՒՍՏԱՍՏՈՒԴԻԱՅԻ ԵՎ ԼՍԱՐԱՆԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄԸ ՀԱՎԵՐԺ ԿԱՊՐԵՑՆԻ ՄԵԾԱՆՈՒՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՈՒՆՆԵՐԸ»

Օրերս Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետում տեղի ունեցավ թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող Արմեն Հովհաննիսյանի անվան հեռուստաստուդիայի եւ պատմաբան, պետական ու մշակութային գործիչ Ստեփան Պողոսյանի անվան լսարանի հանդիսավոր բացումը:

Բացմանը ներկա էին նրանց ընտանիքների անդամները, հյուրեր, այդ թվում նաեւՙ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանըՙ Ստեփան Պողոսյանի դուստրը:

Հյուրերը շրջեցին տեսախցիկներով եւ տեսամոնտաժման համար նախատեսված սարքավորումներով հագեցած նորաբաց ստուդիայում ու լսարանում: Ի դեպ, Ստեփան Պողոսյանի ընտանիքը բուհին է նվիրել նրա հեղինակած գրքերը. լսարանն առաջիկայում ծառայելու է նաեւ որպես հեռուստալրագրության բաժնի ընթերցասրահ, ուր ուսանողները կարող են օգտվել իրենց անհրաժեշտ գրականությունից:

«Ստեփան Պողոսյանՙ ժողովրդի տանգնապներն ու ցավերն իր մեջ ամբարած մարդ, որ եկել է գիտությունից: Այդ փորձառությամբ իմաստնացածՙ մշակույթի եւ պատմության մեծ գիտակը անջնջելի հետք թողեց. նրա անունը ոսկե տառերով է գրված հայկական հեռուստատեսության պատմության մեջ», - ողջույնի խոսքում նշեց ՀՊՄՀ Հեռուստալրագրության ամբիոնի վարիչ Լեւոն Գալստյանը եւ հավելեցՙ Ստեփան Պողոսյանը եւ Արմեն Հովհաննիսյանն այն հազվագյուտ երջանիկներից են, ովքեր հաջողությունների են հասել ոչ միայն իրենց բնագավառներում, այլեւ կերտել են ամբողջական համակարգեր:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի համար միջոցառումը հուզիչ էր եւ անսպասելի, քանի որ Մանկավարժական համալսարանը գնահատեց եւ ստեղծեց այնպիսի պրակտիկ անկյուններ, որտեղ մշտապես վառ կմնան երկու մեծանուն անհատների անունները:

Մշակույթի նախարարի համար հաճելի զարմանք էր նաեւ բարերարներիՙ ազգային արժեքները գնահատելու հանգամանքը. «Նրանց շնորհիվ կդաստիարակվեն այնպիսի սերունդներ, որոնց մասին մենք երազում ենք»:

ՀՊՄՀ Թանգարանագիտության եւ հուշարձանագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Լավրենտի Բարսեղյանն իրեն համարեց երջանիկ մարդ, քանի որ ճանաչում է երկուսին էլ:

Անդրադառնալով Ստեփան Պողասյանի գործունեությանըՙ Լ. Բարսեղյանը նշեց. «Նա ազգային մեծ գործիչ էր. թողել է պատմագիտական այնպիսի ժառանգություն, ինչպիսին չէր կարող թողնել անգամ մի ամբողջ ինստիտուտ: Որքան հեռանում ենք նրանից տարածության եւ ժամանակի մեջ, այնքան ավելի ենք զգում նրա մեծությունը»:

Մանկավարժական համալսարանում ստուդիայի եւ լսարանի բացումը մեծագույն ձեռքբերում համարեց բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ՙ նշելով. «Այս իրադարձության մեջ մեծ խորհուրդ կա. այն ոչ միայն կնպաստի կրթական գործընթացի լիարժեք կազմակերպմանը, այլեւ հավերժ կապրեցնի մեծանուն մարդկանց անունները»:

Միջոցառման ավարտին ռեկտորը Հասմիկ Պողոսյանին եւ ստուդիայի հիմնադրմանն աջակցած «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հիմնադիր Բարսեղ Բեգլարյանին շնորհեց բուհի բարձրագույն պարգեւՙ «Խաչատուր Աբովյան» ոսկե մեդալ:

Միջոցառման ընթացքում ներկաները դիտեցին Ստեփան Պողոսյանի եւ Արմեն Հովհաննիսյանի մասին պատմող ֆիլմեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 21-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.