AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 12. ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԲԱԽՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 21-03-2014



ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2014-03-20 23:48:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1851, Տպվել է` 55, Ուղարկվել է էլ.փոստով` 42

ԷԼԿԵ ՀԱՐԹՄԱՆ. «ՀԱԼԵՊՈՒՄ ՈՉՆՉԱՑՎՈՒՄ ԵՆ ԿԱՐԵՎՈՐ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ»

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԻ

ՅՈՒՆԵՍԿՕ¬ն մտահոգ է Սիրիայում մշակութային ժառանգության ոչնչացումով, 2011-ից սկսյալ հնագիտական ապօրինի պեղումներով, որոնք իրականացվում են հակամարտության հետեւանքով գրավված տարածքներում: Ըստ կազմակերպության գլխավոր քարտուղարի օգնական Ֆրանչեսկո Բանդարենայի, անօրինական պեղումները ընթանում են Մարի Էբլա, Պալմիրա եւ Աֆամեա հնագույն քաղաքներում: Նրա խոսքերով, հայտնաբերված հնագիտական արժեք ունեցող իրերը մաքսանենգ ճանապարհով դուրս են բերվում եւ վաճառվում միջազգային շուկաներում:

Մյուս կողմից կարեւոր արխիվային նյութեր են ոչնչացվում: Այդ առթիվ «Արմինյն Միրոր¬Սփեքթեյթր» շաբաթաթերթում Սաքո Արյանը տպագրել է գերմանացի պատմաբան Էլկե Հարթմանի հետ իր ունեցած հարցազրույցը: Նրա բնութագրմամբ Էլկեյի մայրը հայ է: Ամուսնացած է պատմաբան Վահե Թաշչյանի հետ, որի համագործակցությամբ 2010¬ին ստեղծել է «Հուշամատյան» կայքը: Հատկապես Օսմանյան շրջանի պատմություն է ուսումնասիրել Բեռլինում: Մագիստրատուրայի նրա թեզը եղել է գերմանական ռազմական առաքելությունը Օսմանյան կայսրությունում Աբդուլհամիդ Բ¬ի իշխանության օրոք, իսկ դոկտորական ատենախոսության թեմանՙ ընդհանուր զինապարտության քննարկումը Օսմանյան պետության կառուցման համատեքստում: Հառաջիկա ապրիլից¬հուլիս ամիսներին նա դասավանդելու է «Քրիստոնյա փոքրամասնությունները Օսմանյան կայսրությունում» առարկան Հալլե¬Վիտենբերգի Մարտին Լութերի անվան համալսարանում: Ստորեւ թարգմանաբար շահեկան հատվածներ հարցազրույցից:


¬ Ինչո՞ւ ընտրեցիք օսմանյան շրջանը որպես մասնագիտություն:

¬ Երբ Եվրոպայի պատմությունն էի ուսումասիրում, նկատեցի, որ օսմանյան շրջանը ներառված չէ այնտեղ: Մինչդեռ իմ կարծիքով դա պետք է մաս կազմեր դրան: Ավելի ուշ, երբ Միջին Արեւելքի պատմությունն էի ուսումնասիրում, նկատեցի, որ հայերի մասին գրեթե ոչինչ չկա օսմանյան ուսումնասիրություններում: Զգացի, որ այդ բացը ես պետք է լրացնեմ:

¬ 2010-ին Ձեր ամուսնու հետ ստեղծեցիք «Հուշամատյան» կայքը: Կպատմե՞ք դրա մասին:

¬ Գաղափարը վերոնշյալ մտահոգությունների արդյունքում ծնվեց: Մարդիկ կարող են իրենց գիտական հոդվածներով, նկարներով, հիշողություններով նպաստել, որ մենք վերակառուցենք Օսմանյան շրջանի հայկական քաղաքների եւ գյուղերի առօրյա կյանքը: «Հուշամատյանը» նաեւ ինտերակտիվ կայք է, որը որպես կամուրջ է ծառայում ոչ միան սփյուռքահայ տարբեր սերնդի մարդկանց, այլեւ հայերի եւ օտարների միջեւ:

¬ Եվրոպայում փորձեր եղել են խթանելու հայ¬թուրքական երկխոսությունը: Ի՞նչ է ձեր դիրքորոշումը այդ հարցում, մանավանդ որ կարծեմ դուք մասնակցել եք դրանցից մեկին:

¬ Իրականում մենք շատ բան ունենք սովորելու գերմանացիների փորձառությունից: Նրանք առերեսվել են իրենց անցյալի հետ, գիտեն իրենց ոճրագործությունների եւ սխալների մասին: Այո, ես մասնակցել եմ մի ծրագրի, որը կոչվում էր «խոսել իրար հետ»: Ներկա էին այնտեղ հայեր Հայաստանից, Ստամբուլից, թուրքական նահանգներից եւ այլն: Կային անգամ մահմեդականացած հայեր, բայց զարմանալիորեն չկար թուրք դահիճներից որեւէ մեկի որդին կամ թոռը: Ո՞ւմ հետ պետք է կայանար երկխոսությունը: Ծրագրի ընթացքում փորձ արվեց խուսափել անցյալի թեման քննարկելուց: Եթե մենք անցյալը, ցեղասպանությունը չենք քննարկում, ապա բանակցությունները ոչ մի արդյունք չեն կարող տալ: Հասկանում եմ, որ դժվար է թուրքերի համար խոսել ցեղասպանության մասին, բայց դա անհրաժեշտ է: Մյուս կողմից Գերմանիան միակողմանիորեն չպետք է ընդունի թուրքերի ներկայացրած տարբերակը: Գերմանիան պարտավոր է իրերն իրենց անուններով կոչել:

¬ Հաջորդ տարի մենք նշելու ենք Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Կարո՞ղ եք խոսել կարեւոր նյութեր պարունակող արխիվների մասին: Ի՞նչ պետք է արվի դրանց հետ:

¬ Հսկայական աշխատանք կա անելու: Պատմական նշանակության նյութեր շատ կան, որոնց մի մեծ մասը գտնվում է Հայաստանում, բայց իմ կարծիքով քիչ է գրվել 19-րդ դարում օսմանյան կայսրությունում ապրող հայերի մասին: Մենք պետք է առավել շատ ուսումնասիրենք դրանք: Հետո չմոռանանք նաեւ օսմանյան արխիվները:

¬ Որտե՞ղ են պահպանվում հայկական արխիվները:

¬ Ամենակարեւորները պահպանվում են եկեղեցիների, կրոնական հաստատությունների կողմից Հայաստանում եւ Երուսաղեմում: Նաեւ Հալեպում, որն այս օրերին ծանր շրջան է ապրում: Հայկական համայնքը մեր բոլորի աչքերի առաջ քայքայվում է, եւ մենք չենք կարողանում բավականաչափ արխիվային նյութեր փրկել: Բացի հաստատություններից Հալեպում հարուստ անձնական արխիվներ կան, լուսանկարներ, հիշողություններ, որոնք ոչնչացվում են: Ինձ համար ցավալի է խոսել այդ մասին:

¬ Դուք նաեւ եղել եք Բեյրութում եւ հանդիպել մեկին, որ ձեզ պատմել է, թե ինչպես հսկայական քանակությամբ նյութեր է թափել աղբարկղը: Դուք հանդիմանել եք նրանՙ ասելով, որ պարտավոր էր «Հուշամատյանին» հանձնել դրանք:

¬ Ճիշտ է, նման դեպք տեղի ունեցել է: Խնդիրն այն է, որ Սփյուռքում առաջին սերնդի վերապրողները, կամ նրանց հաջորդները պահպանել են այն, ինչ հնարավոր է եղել փրկել Ցեղասպանությունից: Բայց հետագա սերունդները, կորցնելով իրենց կապը անցյալի հետ, որպես անպետք իրեր ձերբազատվում են այդ կարեւոր արխիվային նյութերից: Երբ կապը անցյալի հետ կտրվում է, այդ նյութերը դառնում են «անխոս, անիմաստ»: Դրանք կորցնում են պատմելու, մի բան հաղորդելու իրենց ուժը, արժեքը: Երբ հիշողություններ չկան, թղթի կտորները ոչինչ չեն ասում մեզ: Այդ պատճառով էլ հեշտությամբ մարդիկ ձերբազատվում են դրանցից: Դժբախտաբար: «Հուշամատյանի» նպատակն է ի մի հավաքել եւ պահպանել այդ բոլորը եւ «հիշողության բազա» ստեղծել: Մենք այդ նյութերը ցանկանում ենք թվայնացնել եւ հաջորդ սերունդներին հանձնել:

¬ Հայերը սփռված են աշխարհով մեկ, եւ առ ասօր մենք չունենք գործողության որեւէ միասնական ծրագիր, թե ի՞նչ պետք է անենք Ցեղասպանության ճանաչումից հետո: Որպես պատմաբան ի՞նչ ունեք ասելու:

¬ Ես ուզում եմ մեզ տեսնել ոչ միայն անցյալը հիշելուց, այլեւ ներկան կառուցելուց: Ճիշտ է, կորցրել ենք շատ բան, մեր հողերը, եկեղեցիները, հարստությունը, հուշարձանները, եւայլն, բայց չենք կորցրել մեր հիշողությունը: Եվ դա մի հարստություն է, որը մենք պարտավոր ենք փայփայել եւ պահպանել: Ես դեմ չեմ ողբալուն, դա բնական է, բայց մենք նաեւ լավատեսորեն առաջ պետք է նայենք եւ միահամուռ ուժերով փորձենք վերակենդանացնել մեր անցյալը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 21-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.