AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 17. «ԱՐ» ԱՐՄԱՏԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 21-03-2014



Տեղադրվել է` 2014-03-20 23:48:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1812, Տպվել է` 44, Ուղարկվել է էլ.փոստով` 42

«Armenia» music awords legends 2014 ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Մ. Հ.

«Armenia» music awords ամենամյա ազգային երաժշտական մրցանակաբաշխությունն սփյուռքում ունի երկար տարիների պատմություն: Այն սկսվել է 2006 թ-ին, երբ առաջին անգամ Մոսկվայում՝ Կրեմլի մեծ համերգասրահի բեմում, հավաքված էին հայկական էստրադայի ներկայացուցիչները: Այդ ժամանակից ի վեր «Արմենիա պրոդաքշնի» ջանքերի շնորհիվ այդ երաժշտական միջոցառումը դարձավ ավանդույթ:

Ինը տարիների ընթացքում «Armenia» music awords մրցանակաբաշխությունը հեռարձակվում է Հայաստանի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով աշխարհի 136 երկրներում: Միջոցառումը ձեռք է բերել մեծ ճանաչում, ունի շուրջ 35 միլիոն հանդիսատես եւ վայելում է բազմահազարանոց հեռուստադիտողի սերը պրոֆեսիոնալ կազմակերպվածության եւ հրավիրված ճանաչված հյուրերի շնորհիվ: Սովորաբար մրցանակի հանձման արարողությունը անց է կացվում դասական ձեւաչափով, որում ներկայացված են լինում 21 անվանակարգեր` տարվա հիթ, տարվա երգիչ/ուհի, լավագույն ալբոմ եւ այլն: Մրցանակաբաշխության ընթացքում հատուկ հրավիրված հյուրերը անվանակարգերում առաջադրված մասնակիցներին են հանձնում հայտնի քանդակագործի հեղինակած անվանական ոսկեզօծ արձանիկ` մոլորակի եւ ծառի տեսքով, խորհրդանշելով ողջ աշխարհով սփռված հայությունը: Մրցանակաբաշխությանը հաջողվեց ձեռք բերել միջազգային ճանաչում հատկապես աշխարհասփյուռ հայության շրջանում: Ինը տարիների ընթացքում մրցանակաբաշխության հյուրերն ու մրցանակակիրներն են եղել համաշխարհային արվեստի հայտնի գործիչներ: Նրանց թվում են Ալեն Դելոնը, Դեմիս Ռուսոսը, Վլադիմիր Սպիվակովը, Իոսիֆ Կոբզոնը, Խուլիո Իգլեսիասը, Զուրաբ Սոտկիլավան, Կոնստանտին Օրբելյանը, Ջորջիա Ֆումանտին, Իրինա Ալլեգրովան եւ այլք:

2014թ-ին մրցանակաբաշխության կազմակերպիչ «Արմենիա» պրոդյուսերական կենտրոնը որոշում կայացրեց մրցանակաբաշխությունն անցկացնել հատուկ ձեւաչափով՝ «Լեգենդներ»: Այս տարի առաջադրված բոլոր մրցանակակիրներն այն մարդիկ են, ովքեր ներդրում են ունեցել հայկական մշակույթի զարգացման, ինչպես նաեւ Հայաստանից դուրս դրա տարածման մեջ: Միջոցառման ընթացքում կհնչի «Լեգենդ» մրցանակի արժանացած 14 անուն: 2014-ին «Լեգենդ» մրցանակին առաջադրված են Արթուր Գրիգորյանը, Արթուր Մեսչյանը, Դավիթ Թուխմանովը, Ջիվան Գասպարյանը, Իրինա Ալլեգրովան, Կոնստանտին Օրբելյանը, Մալխասը, Միշել Լեգրանը, Հովհաննես Չեքիջյանը, Օֆելյա Համբարձումյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Ռոզի Արմենը, Ռուբեն Հախվերդյանը, Ռուբեն Մաթեւոսյանը, Սերժ Թանկյանը, Ստաս Նամինը, Տաթեւիկ Հովհաննիսյանը, Տիգրան Մանսուրյանը, Շառլ Ազնավուրը:

«Ի հիշատակ լեգենդների» հատուկ մրցանակին են արժանանալու Ավետ Տերտերյանը, Ալեքսեյ Հեքիմյանը, Արամ Խաչատուրյանը, Առնո Բաբաջանյանը, Գոհար Գասպարյանը, Լուսինե Զաքարյանը, Միքայել Թարիվերդիեւը, Հովհաննես Բադալյանը, Էլվինա Մակարյանը:

Համերգային ծրագրում կմասնակցեն նաեւ Անդրեն, Արամ MP3¬ն, Արման Հովհաննիսյանը, Արմեն Բաբախանյանը, Ջիվան Գասպարյանը (կրտսեր), Ինգա եւ Անուշ Արշակյանները, Մուրադ Մալխասյանը, Սեւակ Ամրոյանը, Թաթա Սիմոնյանը, Rockin' Raffi Arto, Jazz Parking-ի եւ «Ռուսաստանի ձայնը» նախագծի մասնակիցները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 21-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.