AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 49. ԿԾՈՒ ՏԱՔԴԵՂԻ ԿԾԱԾ ՏԵՂԸ ԿՍԿԾԱՑ, ԿԱՐԾԵՍՙ ՄԵԿԸ ԿՃՄԹԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 21-03-2014



Տեղադրվել է` 2014-03-20 23:48:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1785, Տպվել է` 49, Ուղարկվել է էլ.փոստով` 42

ԱՐԱՄ MP3. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԾԱՆՐ Է ԿՈՆՉԻՏԱՅԻ ՀԵՏ ՆՈՒՅՆ ԲԵՄՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԳԱԼԸ»

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Կոպենհագենում` «B&W Hallerne» արենայում մայիսի 6-ին եւ 8-ին տեղի կունենա «Եվրոտեսիլ» երգի մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը, իսկ ահա մայիսի 10-ին` եզրափակիչը:

Այս տարի, ինչպես արդեն գիտենք, Հայաստանը ներկայացնելու է Արամ MP3-ին` «Not alone» (Դու մենակ չես) խորագիրը կրող երգով:

Ուրախությամբ պետք է նշենք, որ «Եվրոտեսիլ»-ի այս տարվա հայաստանյան տեսահոլովակը համացանցում տարածում գտավ միանգամից. այն մրցույթի youtube-յան ալիքում դիտումների քանակով առաջինն է` 5 օրում ավելի քան 750 հազար դիտում ցուցանիշով: Բացի այդ, միջազգային բուքմեյքերական ընկերություններ, ամենատարբեր վարկանշային կայքեր առաջին հորիզոնականում տեսնում են հենց Հայաստանի պատվիրակին:

«Եվրոտեսիլի» հայաստանյան պատվիրակության նախագահ Գոհար Գասպարյանն անդրադառնալով մեր մասնակցին ասաց. «Այս տարիներին սա այն եզակիներից է, որ հաղթանակի շունչը զգում ենք, չնայած վաղ է գուշակություններ անել: Այսօր եմ վերադարձել Կոպենհանգենից, որտեղ կայանում էր պատվիրակությունների ղեկավարների ժողովը, որտեղ եւս նշում էին, որ մենք մեծ շանսեր ունենք հաղթելու մրցույթում»:

Ի դեպ, հայաստանյան երգին մրցակից են Նորվեգիայի, Շվեդիայի եւ Հունգարիայի ներկայացուցիչների երգերը:

Արամ MP3-ին շուտով կսկսի պրոմոտուրերը, ինչպես Ռուսաստանի Դաշնությունում, այնպես էլ Եվրոպական տարբեր երկրներում:

Երգչի խոսքերով, ամեն ինչ անելու են, որպեսզի ներկայացնեն նաեւ հետաքրքրական շոու:

Անդրադառնալով «Not alone» երգին, որն ի տարբերություն շատ ու շատ երգերի, չունի կրկներգ, Արամը պատասխանեց. «Աշխարհում կան մի շարք համաշխարհային ճանչում ունեցող երգեր, որոնք ունեն միայն սկիզբ, զարգացում եւ ավարտ ու չունեն կրկներգ: Եթե երգը լիներ պարային, ապա այդ դեպքում հնարավոր է վիճահարույց լիներ կրկներգի բացակայությունը, սակայն ոչ այս դեպքում»:

Ապրիլի 5-ին` Արամ MP3-ի ծննդյան օրն Ամստերդամում կկայանա նրա համերգը, ապա ապրիլի 6-ին նա կմասնակցի Armenian music awords-ին, իսկ ապրիլի 16-ին` Լոնդոնում կայանալիք համերգին:

Ի դեպ, «Եվրոտեսիլին» այս տարի մասնակցում է 37 երկիր եւ գերակշռում են բալլադային երգերը:

Արամ MP3-ին անդրադառնալով իգացած տղային` Կոնչիտա Վուրստին, որի հետ մեկ բեմում պետք է հանդես գա, կես-կատակ, կես-լուրջ ասաց. «Ինձ համար բավականին ծանր է նրա հետ նույն բեմում հանդես գալը եւ պետք է փորձեմ հաղթահարել հոգեբանական խնդիրը: Ի դեպ, ես նույնիսկ Կոմայգու կողքով մեքենայով անցնելիս արագ եմ վարում»:

Արամ MP3-ում դուր է եկել Հունգարիայի մասնակցի երգը, որին էլ մրցակից է համարում:

Նշենք, որ «Not alone» երգի հեղինակը Արամ MP3-ին է, խոսքերի հեղինակը` Գարիկ Պապոյանը: Երգի գործիքավորումը կատարել է Լիլիթ Նավասարդյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է:

Հաջողություն ենք մաղթում Արամ MP3-ին...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 21-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.