AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 8. ԿՅԱՆՔԻ ԿԵՆԱՑԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 28-03-2014



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2014-03-27 23:21:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 3709, Տպվել է` 114, Ուղարկվել է էլ.փոստով` 52

ԱՆԶՈՐՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄՈՎ...

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Ամեն անգամ, երբ հայերի ու հայության դեմ Հայաստանից դուրս աշխարհի որեւէ մասում որեւէ բռնարարք է կատարվում, անզորության զգացումն է պատում մեզ: Այդպես եղավ, հիշելու համար ընդամենը մի երկու դեպք, Հրանտ Դինքի սպանությունից, Գուրգեն Մարգարյանի կացնահարումից հետո: Սովորաբար նման դեպքերին եւ բռնարարքներին հետեւել է մեր հակազդեցությունըՙ բացառապես բողոքի արտահայտություններով, դիվանագիտական որոշ քայլերով ու, կարիքի դեպքում, մարդասիրական օժանդակություններով, ավելի շուտՙ սեփական խղճի հանգստությանը ծառայող:

Անզորության զգացումը պատել է մեզ նորից, այս անգամՙ հայկական ու հայարմատ Քեսաբի դեմ թուրքական ջարդարարությանը հաջորդող այս օրերին: Վրդովված է ողջ հայությունը, ցավում է դեռ շարունակվող ողբերգությունը, տանջում է մենակ եւ անզոր գտնվելու տվայտանքը: Ճիշտ է, այս անգամ էլ եղան բողոքի արտահայտություններ, որոնցից առաջինը Հաագայից պաշտոնապես հնչեցրեց Հանրապետության նախագահը, որին հետեւեցին կամ կանխեցին մեր հոգեւոր առաջնորդները, կուսակցությունները: Այս անգամ էլ կատարվեցին ու դեռ կկատարվեն դիվանագիտական քայլեր, որոնց իբր բազմանշանակՙ բայց իրականումՙ աննշանակ բանաձեւումը Ազգային ժողովում կատարեց մեր արտգործնախարարը («Մեր ներկայացուցիչներն արդեն ձեռնարկել են համապատասխան քայլեր», եւ այլն): Եղավ նաեւ, այս անգամՙ աննախադեպ, խորհրդարանի մեր 6 պատգամավորների փաստահավաք (fact finding) առաքելությունը Սիրիա, որը տարօրինակ երկչոտութամբ որակվեց իբրեւ «մասնավոր այց»: Տակավին կլինեն նաեւ մեծ ու փոքր կազմակերպությունների նվիրահավաք¬օգնությունները աղետահար մեր ազգակիցներին...

Բայց մնում է ու դեռ կմնա անզորության զգացողությունը:

Կմնա այնքան ժամանակ, քանի դեռ չենք կարողացել հակաթույնը գտնել թունավոր այն պետությանը, որը Թուրքիա է կոչվում: Քանի դեռ չենք կարողացել զսպիչ հակահարված տալ թուրքական իշխանությունների հակահայ արարքներին, դրանք լինեն Էրդողանի, Չեթինի, Դեմիրելի, Օզալի կամ որեւէ ուրիշ հակահայ ոճրագործի ղեկավարությամբ:

Այդ զգացողությունը դեռ կմնա անքան ժամանակ, քանի դեռ չենք սովորել, այսքան տառապանքներից հետո, ամենակարեւորըՙ կանխել բռնարարքները: Այդ ինչպես եղավ, որ Քեսաբի բնակչությունը անակնկալի եկավ մարտի 21-ի արշալույսին իրականացված հարձակումից: Ի՞նչ անակնկալ, երբ դեռեւս 2012 թ. հոկտ.ի 24-ին ֆրանսիական «Լը Մոնդն» էր զգուշացնում այդ մասին:

Ո՞ւր էր եւ ո՞ւր է մեր անվտանգության ծառայությունն իր հետախուզությամբ ու հակահետախուզությամբ: Չէ՞ որ այդ ծառայությունը ազգային է կոչվում, հետեւաբար ծառայելու է ողջ ազգին, ուր էլ որ այն գտնվի...

Անզորության զգացումը կուտի մեզ, քանի դեռ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 28-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.