AZG Daily #16, 28-04-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 56. ԲՈՂԿԻ ՊԵՍ ԱՌՈՂՋ ՄԱՐԴԸ ՃԱԿՆԴԵՂԻ ՊԵՍ ԿԱՐՄՐԵՑ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 28-03-2014



Տեղադրվել է` 2014-03-27 23:21:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 3064, Տպվել է` 94, Ուղարկվել է էլ.փոստով` 53

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

Բոդենզեի շրջանում ատելությունը շատանում է, դաշնային ոստիկանությունը հսկում է Կոնստանցի թատրոնը, գրում են գերմանական համարյա բոլոր լրատվամիջոցները: Տեղական հեռուստատեսային ալիքը մի քանի րոպեանոց անդրադարձում ցույց է տալիս մարտի 21-ին պրեմիերային նախորդած 150 հոգանոց թուրքական ամբոխի բողոքի ցույցըՙ իբր ներկայացման ազդագիրը վիրավորում է իրենց ազգային արժանապատվությունըՙ անհանդուրժելի է, որ թուրքական դրոշը ծածանվի մահացածի գլխավերեւում: Իսկ մահացածըՙ սպանված Հրանտ Դինքն է... Ազդագրին Էրդողանի բառերն ենՙ «Մեր պատմության մեջ ցեղասպանություն չի եղել»: Գերմանացիներն ազդագիրը հանում են, սակայն ներկայացումը չեն պատրաստվում ջնջել. դեռ 14 անգամ Էդգար Հիլզենրաթի «Վերջին մտքի հեքիաթը» պիտի խաղարկվի: Բայցՙ նորից զիջումՙ ամեն անգամ վարագույրը բացելիս նախ պիտի ընթերցվի թուրք հյուպատոսի նամակը, որում նա իր դժգոհությունն է հայտնում ներկայացման մեջ «Հայոց ցեղասպանություն» եզրը գործածելու համար: Էդգար Հիլզենրաթն էլ, իրազեկ անցուդարձին, իր կայքէջում է հստակեցնում.« Այդ առիթով որեւէ բանավեճ չկա, դա ցեղասպանություն էր»: Ինչո՞ւ, ինչի՞ց են վախենում Գերմանիայի իշխանությունները, թատրոնի տնօրենը: Այս գրաքննությունից ազատ երկրում գրաքննությո՞ւն են սահմանում, երբ խոսքը Հայոց ցեղասպանությանն է վերաբերում: Այս հարցերի պատասխանըՙ «Ազգ»ի հաջորդ համարում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 28-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.