AZG Daily #24, 23-06-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 34. ՄԱՅՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 28-03-2014



Տեղադրվել է` 2014-03-27 23:21:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 3741, Տպվել է` 113, Ուղարկվել է էլ.փոստով` 65

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿO-ի բարի կամքի դեսպան

Արդեն ավելի քան 2.5 տարի է, ինչ միջազգային հանրության աչքի առջեւ Սիրիայում ընթանում են պատերազմական գործողություններ: Ավերվում են ամբողջական քաղաքներ եւ գյուղեր:

Ազգային եւ կրոնական հիմքի վրա տեղի է ունենում մարդկության դեմ ուղղված հանցագործություն:

Լրջագույն սպառնալիք է ստեղծվել տեղի քրիստոնյա բնակչության համար, որի կազմում զգալի թիվ են կազմում սիրիահայերը:

Վերջին աղաղակող պատերազմական հարձակումը տեղի ունեցավ Քեսաբ բնակավայրի վրա: Ս.թ. մարտի 21-ին Սիրիայի ապստամբները ներխուժել են թուրք-սիրիական սահմանին գտնվող հայաբնակ Քեսաբի վրա:

Քեսաբցիները վերջին հարյուրամյակի ընթացքում արդեն երրորդ անգամ տեղահանվում եւ ենթարկվում են անմարդկային զրկանքների:

Համաշխարհային հայկական կոնգրեսը եւ Ռուսաստանի հայերի միությունը կիսելով Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մամուլին տված հայտարարության մեջ արտահայտված մտահոգությունը, իրենց պատրաստակամությունն են հայտնում համադրելու ջանքերը ՀՀ իշխանությունների հետՙ Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման եւ նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի հարցում:

Մենք մեր երախտիքի խոսքն ենք հայտնում Սիրիայի իշխանություններինՙ քեսաբահայության պաշտպանության համար ձեռնարկվող քայլերի համար:

Քեսաբի ազգաբնակչության տեղահանումը ոչ միայն Սիրիայի հայ ազգաբնակչությանն ուղղված սպառնալիք է, այլեւ մարտահրավերՙ ուղղված ռազմական գործողությունների ընթացքում խաղաղ ազգաբնակչությանը եւ մասնավորապես ազգային փոքրամասնությունների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին:

Մենք դիմում ենք Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին քննության առնելու Սիրիայում մարդասիրական միջոցառումների իրականացման հարցը:

Մենք դիմում ենք ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարին քննարկման առարկա դարձնել ու հանդես գալ կոնկրետ գործողություններովՙ ուղղված Սիրիայում ռազմական առճակատման հետեւանքով փախստական դարձած խաղաղ բնակչության հիմնախնդիրների լուծմանը:

Կոչ ենք անում հայկական սփյուռքյան կազմակերպություններին ակտիվորեն մասնակցելու քեսաբահայության իրավունքների պաշտպանությանը, անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել խնդրով զբաղվող հայ դիվանագետներին այդ գործընթացը հաջող եւ արդյունավետ կազմակերպելու հարցում:

Մենք դատապարտում ենք Սիրիայի քրիստոնեական եւ ազգային փոքրամասնությունների դեմ զինյալ խմբավորումների հարձակումները, եւ Թուրքիայի ղեկավարության ուշադրությունն ենք հրավիրում ծայրահեղական այդ խմբավորումներին աջակցելու եւ հրահրելու փաստի վրա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 28-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.