AZG Daily #16, 28-04-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 4. ԿՐՈՆԸ ՀԶՈՐԱԳՈՒՅՆ ԿԻՐՔ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 28-03-2014



Տեղադրվել է` 2014-03-27 23:21:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 3513, Տպվել է` 94, Ուղարկվել է էլ.փոստով` 51

ՄԻՋԱՄՏԵ՞Լ, ԹԵ՞ ԱՎԱՐՏԵԼ ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

ՊԱՏՐԻԿ ԲՅՈՒՔԱՆԱՆ, քաղաքական մեկնաբան

Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները մի պահ հետին պլան մղեցին Սիրիայի խնդիրը: Բայց միջազգային եւ հատկապես ամերիկյան մամուլը, այդուհանդերձ, շարունակում է հետեւել Սիրիայի հարցի շուրջ ամերիկացի քաղաքագետների դիրքորոշումներին: Մ. Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի նախաձեռնած ժնեւյան բանակցությունների ձախողումից, եւ հարյուր հիսուն հազարի հասնող զոհերից հետո Սպիտակ տունը «վերանայում է միջամտելու իր տարբերակները»: Վերոնշյալ վերնագրով հոդվածում, լույս տեսած օրերս «creators.com» կայքում, ամերիկացի քաղաքական մեկնաբան, պահպանողական սյունակագիր եւ հաղորդավար, Ամերիկայի 3 նախագահների (Նիքսոն, Ֆորդ, Ռեյգան) ավագ խորհրդական, անցյալում նախագահական ընտրությունների թեկնածու եւ «The American Conservative» ամսաթերթի հիմնադիրներից Պատրիկ Բյուքանանը հետաքրքրական հարցեր է բարձրացնում եւ պատասխանում դրանց: Նա գրում է, որ բոլորին ծանոթ շրջանակները «դրդում են նախագահ Օբամային եթե ոչ զորքերով, առնվազն ոչ-թռիչքային գոտի հայտարարելով միջամտել», որպեսզի Բաշար էլ Ասադը չկարողանա օգտագործել իր օդուժը:


«Մեր նյարդայնացումը հասկանալի է, բայց իրականությունը դրանից չի փոխվում: Իսկ իրականությունն այն է, որ դա Ամերիկայի պատերազմը չէ: Երբեք էլ չի եղել: Օբաման ինքն է խոստովանել, որ դա «ինչ-որ մեկ ուրիշի քաղաքացիական պատերազմն է», շարունակում է Պատրիկ Բյուքանանը եւ անմիջապես ավելացնում, որ Օբաման իրավունք չունի ռազմական միջամտության, քանի դեռ կոնգրեսը նման որոշում չի ընդունել: «Ամերիկացիները, գրեթե միաձայն, դեմ են որեւէ միջամտության: Նրանց առաջացրած աղմուկը ստիպեց կոնգրեսին հետեւանք չտալ Օբամա-Քերրիի նախանշած հրթիռային հարձակում գործելու ծրագրին: Եվ եթե Օբաման Սիրիայի վրա հարձակվելու իրավունք չունի, ապա ինչո՞ւ Իրաքից եւ Աֆղանստանից հետո նա իր երկիրը ներքաշում է պատերազմի մեջ»:

Առավել հետաքրքրական է «բարոյական պարտականություն» անվան տակ իբր ներխուժումը արդարացնող հին հանգերգ-փաստարկներին Բյուքանանի արձագանքը. նա գրում է.

«Ռուանդայի ժամանակ մենք ասացինք «Այլեւս երբեք», բայց դա շարունակվեց: ...Եթե մենք բարոյական պարտականություն ունենք միջամտելու, ինչո՞ւ չենք միջամտում Սիրիայի ամենամոտիկ հարեւաններիՙ Իսրայելի եւ Թուրքիայի գործերին: Ինչո՞ւ դա չի կիրառվում Եվրոմիության հանդեպ: Եվ վերջապես ինչո՞ւ ենք մենք բարոյական պարտականություն զգում 5000 մղոն հեռավորության վրա գտնվող Սիրիայի հանդեպ:

Ասում են պետք է վերջ տալ բարբարոսությանը: Բայց դա այլ տեղերում եւս տեղի է ունենում: «Վաշինգտոն փոստը» գրում է, որ մենք պետք է պայքարենք «Մ. Նահանգների կենսական շահերին հետզհետե աճող սպառնալիքի դեմ»: Բայց ինչպե՞ս են մեր շահերը վտանգված: Եվ եթե իրոք վտանգված են, ապա որքա՞ն ավելի շատ վտանգված պետք է լինեն Իսրայելի եւ Թուրքիայի շահերը: Այդուհանդերձ նրանցից ոչ մեկը, ոչ էլ մյուսը իր զավակների արյունը չի հեղում հանուն Ասադի տապալման: Նրանք եւ դեռ Ծոցի այլ երկրներ ու նաեւ Եվրոմիությունը ցանկանում են, որ այդ գործը նրանց փոխարեն մենք անենք: Իրականում մեր թշնամին այս պատերազմում «Ալ Ղաիդան է», «Ալ-Նուսրա» ճակատը, Իրաքի եւ Սիրիայի իսլամական պետությունները, որոնք բոլորն ահաբեկիչներ են, հակաամերիկյան տրամադրություններով: Բայց ո՞վ է մեր այդ թշնամիներին հեռու պահում Դամասկոսից: Իհարկե, Ասադը, Հեզբոլլահը, Իրանը եւ մեր վաղեմի բարեկամ Վլադիմիր Պուտինը: Իսկ ո՞վ է զենք մատակարարում նրանց: Իհարկե, Ծոցի մեր բարեկամները, ՆԱՏՕ-ի մեր դաշնակից Թուրքիայի միջոցով: Պատկերացնո՞ւմ են արդյոք միջամտելու կողմնակիցները, թե ի՞նչ է տեղի ունենալու Ասադի տապալումից հետո: Հավանաբարՙ ոչ: Նրա պարտված զինվորները, ալավիներն ու քրիստոնյաները ենթարկվելու են ճնշամիջոցների, եւ այդ դեպքում մենք իրոք բարոյական պարտականության զգացում ենք ունենալու, քանի որ մեր միջամտության հետեւանքով է այդ ամբողջը կատարվելու: Եվ այդ դեպքում մենք ստիպված ենք լինելու միջամտելու, որ ջիհադիստները դադարեցնեն կոտորածները: Մյուս կողմից արեւմտամետ ապստամբները պայքար են մղելու Ալ-Ղաիդայի դեմ հանուն իշխանության:

Վաշինգտոնը զայրացած է, որ Պուտինը պաշտպանում է Ասադին: Բայց Ասադի իշխանությունը ճանաչված, օրինական կառավարությունն է Սիրիայի: Ռուսաստանը նավային բազա ունի Լաթաքիայում եւ տասնամյակներ շարունակ Սիրիայի դաշնակիցն է եղել: Ինչո՞ւ մեր պահանջով Պուտինը պետք է հրաժարվի Ասադից: Ի՞նչ ենք մենք արել նրա համար, բացի Բիլլի Ջին Կինգին օլիմպիական խաղերին ուղարկելուց: Ինչո՞ւ Պուտինը պետք է ձեռք քաշի Սիրիայից, իր դաշնակցից, իսկ մենք շարունակելու ենք պաշտպանել մեր դաշնակիցներին:

Այստեղ է իրականում բարոյական պարտականության հարցը առավել այժմեական դառնում: Ինչպե՞ս կարող ենք մենք շարունակել նեցուկ կանգնել մի հակամարտության, որն ամեն օր հազարավոր կյանքեր է խլում եւ որի վերջը չի երեւում: Մի՞թե պարտավոր չենք բարոյապես փորձել վերջ դնել այս պատերազմին»:

Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 28-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.