AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 97. ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 28-03-2014



ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ

Տեղադրվել է` 2014-03-27 23:21:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 3871, Տպվել է` 119, Ուղարկվել է էլ.փոստով` 56

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՅԼԵՐԸ

ՋՈՐՋ ՖՐԻԴՄԱՆ

Թարգմանաբար եւ ամփոփ ներկայացնում ենք ամերիկյան «Ջեոպոլիտիքըլ Ուիքլի» շաբաթահանդեսում հրատարակված «Ռուսաստանը քննում է Ուկրաինայի ճգնաժամին պատասխանելու տարբերակները» խորագրով հոդվածըՙ գրված Ջորջ Ֆրիդմանի կողմից, ով հանդիսանում է 1996 թվից գործող «Stratfor» գլոբալ հետախուզության առաջատար ընկերության հիմնադիրը։


Ուկրաինայում արեւմտամետ կառավարության հաստատումը մեծ պարտություն է Ռուսաստանի դաշնության համար, որը մինչ այժմ հանդուրժում էր արեւելաեվրոպական երկրների ներառումը արեւմտյան քաղաքական, տնտեսական եւ մասնավորապես ՆԱՏՕ-ի համակարգերում: Արդյունքում ՆԱՏՕ-ն, որ մինչեւ վերջերս մոտ հազար մղոն հեռավորության վրա էր գտնվում Սանկտ Պետերբուրգից, այժմ ընդամենը հարյուր մղոն հեռավորութան վրա է:

Իրավիճակը Բելառուսին եւ Ուկրաինային դարձրել էր բուֆերային երկրներ: Դրանց կորցնելը Ռուսաստանի համար նշանակում էր կորցնել պատմականորեն ձեռք բերած «ստրատեգիական խորության» պաշտպանական իր դիրքերը եւ դառնալ պատանդ արեւմուտքի մտադրություններին եւ կարողություններին:

Ռուսաստանը մտահոգ է, եւ մտահոգությունը տեղին է: Վլադիմիր Պուտինը Բորիս Ելցին չէ: Նրա ռազմավարությունը Ռուսաստանը աշխարհին որպես հզոր պետություն ներկայացնելն է եւ նրան հաջողվում է այդ, շնորհիվ իր էներգետիկ ռեսուրսների, որից կախյալ է նաեւ Եվրոպան: Մոսկվան իր հզորությունը ցույց տվեց նաեւ Միջին Արեւելքումՙ կասեցնելով Սիրիայում Մ. Նահանգների ռազմավարական ծրագրերը:

Ուկրաինաի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրադրությունը կարծես թուլացնում էր Պուտինի վիճակը: Նա պետք է պատասխաներ: Ղրիմի պատմական իրականությունը վերականգնելով եւ պաշտոնականացնելովՙ Ռուսաստանը արեւմուտքի աչքին կռվասեր թվաց, բայց հաղթողՙ իր տարածքի ներսում, ինչը անհրաժեշտ էր պարտված լինելը չեզոքացնելու համար: Այժմ Ռուսաստանը կարող է ձեռնարկել հետեւյալ քայլերը:

Հնարավոր տարբերակներ

Առաջին. Ռուսաստանը կարող է ոչինչ չանել: Կիեւի ներկա կառավարությունը մեծապես մասնատված է, եւ հաշվի առնելով ռուսամետ ֆրակցիայի թշնամանքը արեւմուտքի նկատմամբ, կաթվածահար իրավիճակի ստեղծումը հնարավոր է: Ռուսական ազդեցությունը, փողը եւ ծածուկ գործողությունները կարող են վերստեղծել նախկին «չեզոքութունը» կամ շախմատային ոչ-ոքի դրությունը Ուկրաինայում: Սա այն դիրքորոշումն է, որ Ռուսաստանը որդեգրեց 2004-ի «նարնջագույն հեղափոխությունից» հետո: Խնդիրն այն է, որ նման դիրքորոշումը շատ երկար ժամանակ է պահանջում, ինչը Ռուսաստանը չունի ներկայիս: Մյուս կողմից, եթե Ղրիմի անկախության պաշտպանությունը միավորի հակառուսական ֆրակցիաներին, ապա արեւմտամետ Ուկրաինայի գոյատեւումը ավելի երկար կտեւի:

Երկրորդ. Կարող է նվաճել Ուկրաինան: Նման քայլը երեք խնդիր կարող է առաջացնել: (ա) Ուկրաինան մեծ տարածք է նվաճելու եւ հանդարտեցնելու առումով: Ռուսաստանը կարիք չունի իր սահմաններում ապստամբական իրադրություններ ստեղծելու, մանավանդ Ուկրաինայի ժողովրդի որոշ հատվածի արեւմտամետ դիրքորոշման պայմաններում: բ) Նվաճումը նշանակալի դարձնելու համար անհրաժեշտ է Դնեպր գետից արեւմուտք գտնվող ամբողջ տարածքը գրավել, ինչը նշանակում է ՆԱՏՕ-ի եւ Եվրոմիության անդամ երկրների սահմաններին մոտենալ, որը կառաջացնի ավելորդ լարվածություն: գ) Եթե ռուսները որոշեն արեւելյան Ուկրաինայի քվեարկողներին չթույլատրել մասնակցել ընտրական գործընթացին, ապա դրանով նպաստած կլինեն հակառուսական կառավարության արդյունավետ գործելակերպին:

Երրորդ. Կարող է գործել իր շրջագծումՙ Կովկասում, Մոլդովայում եւ Բալթյան երկրներում: Վերջիններիս մեծաքանակ ռուս փոքրամասնությունները կարող են խռովություններ բարձրացնել հասկացնելով, որ ՆԱՏՕ-ի կարողություններն էլ սահմնափակ են: 2008-ին, Վրաստանի հետ կապված իրադարձություններում Ռուսաստանը հաստատեց իր «մոտիկ» լինելու հանգամանքը ու նաեւ այն, որ եվրոպացիները համապատասխան ուժը չունեն, իսկ ամերիկացիներն էլ «շատ հեռու» են որեւէ բան անելու համար:

Չորրորդ. Կարող է դրդապատճառներ ստեղծել արեւելյան եւ կենտրոնական Եվրոպայի երկրներում: Լեհաստանից սկսած մինչեւ Բուլղարիա շատ լավ գիտակցում են, որ հնարավոր կորուստներից խուսափելու համար պարտավոր են երկու կողմի վրա էլ (Եվրոպա եւ Արեւմուտք) գրավ բռնել: Եվրոպական տնտեսական ճգնաժամը ազդում է երկրների քաղաքական-ռազմական հարաբերությունների վրա: Եվրոպական պետությունների մասնատվածությունը անկարելի է դարձնում միասնական, համաձայնեցված հակահարվածի հնարավորությունը: Նրանք հայտարարություններից այն կողմ չեն կարող գնալ:

Մյուս կողմից ռազմական ծախսերի կրճատումը բացառում է ռազմական միջամտությունների հնարավորությունը: Կենտրոնական Եվրոպայի երկրները անհանգիստ են ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմավարական առումներով, մանավանդ որ եվրոպական ճգնաժամը ստիպում է Եվրոմիութան քաղաքական մեծ պետություններին իրենց ուշադրությունը առավելապես սեւեռել եվրոգոտու խնդիրների վրա, որի անդամը չեն եվրոպական երկրներից շատերը: Ռուսները իրականացնում են այսպես կոչված «առեւտրական իմպերիալիզմ», հատկապես Լեհաստանի հարավում, որտեղ «բիզնես-գործարքներ» կնքելով մեղմում են տնտեսական խնդիրները եւ դրանով իսկ մեծացնում իրենց ազդեցության ոլորտը: Ռուսներն ունեն բավական ֆինանսական ռեսուրսներ չեզոքացնելու համար կենտրոնական Եվրոպայի երկրներին:

Եվ վերջապես հինգերորդ. Կարող է ճնշում բանեցնել Մ. Նահանգների վրա, որոշ ճգնաժամային տարածքներում խնդիրներ առաջացնելով: Նման տարածք կարող է լինել Իրանը: Վերջին շաբաթներում ռուսները առաջարկել են այնտեղ կառուցել երկու նոր, ոչ ռազմական ռեակտորներ: Միջուկային ծրագրերի համար տեխնոլոգիական օժանդակություն տրամադրելը, ինչ խոսք, կմտահոգի Մ. Նահանգներին եւ կարող է խոչընդոտել ներկայիս ընթացող լարվածության թուլացման բանակցություններին: Մյուս կողմից, ծայրահեղ եւ անհավանական քայլ կարող է լինել Վենեսուելայի թուլացող իշխանությանը ձեռք մեկնելը:

Եվրոպական եւ ամերիկյան ռազմավարությունը հիմնված է պատժամիջոցների կիրառման վրա: Խնդիրն այն է, որ Ռուսաստանը տնտեսական առումով աշխարհի 8-րդ խոշոր երկիրն է եւ նրա ֆինանսներն ու տնտեսութունը սերտորեն կապված են արեւմուտքի ֆինանսների ու տնտեսության հետ: Ամեն մի պատժամիջոցի դիմաց ռուսները ի վիճակի են հակադարձ պատժամիջոցներ կիրառել: Արեւմտյան բազմաթիվ ֆիրմաներ մեծ ներդրումներ եւ բանկային հաշիվներ ունեն Ռուսաստանում: Ռուսները կարող են նաեւ բնական գազի եւ նավթի փոխադրումները կրճատել կամ ամբողջովին դադարեցնել: Դա Ռուսաստանին կարող է վնասել, բայց Եվրոպային հասցված վնասը շատ ավելի մեծ կարող է լինել: Այնպես որ, Ռուսաստանին տնտեսապես ծնկի բերելը դժվար է:

Ռուսաստանի ռազմավարությունը երեւի հիմնված կլինի վերոնշյալ հինգ կետերի համակցության վրա:

Արեւմուտքի հնարավոր հակադարձ քայլերը

Արեւմտյան հակադարձ քայլերում հիմնականում երկու հարց է առաջ քաշվում: Առաջինը Գերմանիային է վերաբերում: Ինչպիսի՞ն է լինելու Գերմանիայի արտաքին քաղաքականությունը: Բեռլինը աջակցում էր ապստամբներին եւ առիթը ներկայանալիսՙ քննադատում ռուսական կողմի պատասխան քայլերը, բայց նա ի վիճակի չէ ավելի կոնկրետ բան ձեռնարկելու: Մինչ այժմ կշռադատված մոտեցում էր ցուցաբերում Ռուսաստանի եւ Եվրոմիության հանդեպ, բայց այժմ արեւմուտքը խնդիր է հարուցել Ռուսաստանի համար, եւ եթե Գերմանիան ամբողջովին անտեսի Ռուսաստանին, ստիպված կլինի երկու խնդիրների առաջ կանգնել. առաջինՙ արեւելյան եվրոպացիները, հատկապես լեհերը, կկորցնեն վստահությունը Գերմանիայի (որպես ՆԱՏՕ-ի դաշնակից երկիր) հանդեպ, եթե Բալթյան երկրներում խնդիրներ առաջանան: Երկրորդ, Գերմանիան հարկադրված կլինի վերանայելու իր կշռադատված արտաքին քաղաքականությունը Եվրոպայում: Բուֆերային գոտու մոտ գտնվող երկրները չափազանց անհանգիստ վիճակում են, ավելի հեռու գտնվողները (Իսպանիան, օրինակ) առավել հանգիստ են: Եվրոպան միավորված չէ, իսկ Գերմանիան կարիք ունի միավորված Եվրոպայի: Եվրոպայի ձեւաչափը կախված է այն բանից, թե ինչպես է արձագանքելու Գերմանիան Ուկրաինայի ճգնաժամին:

Երկրորդը Մ. Նահանգներին է վերաբերում: Առիթ եղել է խոսելու ուժերի կշռադատված ռազմավարության մասին, որը կոչ է անում չափավորել ներառվածությունը: Պաշտպանելով հակառուսական ռեժիմի կայացումը Ուկրաինայում, Ամերիկան ստիպված է դիմագրավել հետեւանքները: Խնդիրը զորքերի տեղակայումը չէ, այլ Կենտրոնական Եվրոպայի երկրներին (Լեհաստանից Ռումինիա) մատակարարել համապատասխան տեխնոլոգիական նյութերով եւ հանդերձանքով, որպեսզի նրանք համոզվեն, որ մենակ չեն ռուսական որեւէ արկածախնդրության դեպքում:

Տարօրինակն այն է, որ մինչ արեւմտյան ազդեցությունը ներթափանցել է արեւելք, սահմանազատման իսկական գիծը (demarcation line) տեղափոխվել է արեւմուտք: Ինչ տեղի ունենա բուֆերային գոտու երկրներում, իր անմիջական ազդեցությունն է թողնելու Ամերիկայի ռազմավարության վրա, որովհետեւ ինքն է պահպանում ուժերի հարաբերակցությունը Եվրոպայում:

Պատմությունը լի է անկանխատեսելի իրադարձություններով: Ճիշտ է, ռուսները խուսանավելու քիչ հնարավորություն ունեն, բայց նրանք կարող են այնպիսի քայլերի դիմել, որ ուրիշները կխուսափեին: Այնպես որ, պետք է պատրաստ լինել վատագույնին եւ հույս ունենալ լավագույնի հանդեպ:

Մ. Նահանգների ռազմավարությունը 1939 թվից եղել է հետեւյալը. առավելագույն ռազմական եւ տնտեսական օգնություն, բայց նվազագույն ռազմական ներառվածություն: Ամերիկայի համար սառը պատերազմը շատ ավելի լավ է, քան այն պատերազմները, որոնցում անմիջական ներգրավվածություն է ունեցել:

Պետք է սպասել Ռուսաստանի հաջորդ քայլին:

Geopolitical Weekly, 20.03.14, Թարգմ. Հ.Ծ.

Հաջորդիվ

«Ազգ»-ի հաջորդ համարում կներկայացնենք Ջորջ Ֆրիդմանի հոդվածի 2-րդ մասը, որը այս անգամ քննում է ԱՄՆ-ի հնարավոր պատասխան քայլերը, ի մասնավորի Էստոնիայից մինչեւ Ադրբեջանՙ Ռուսաստանը պարփակող (containment) ռազմավարական պատվար ստեղծելու ծրագիրը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 28-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.