AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 96. ՈՐՈՇ ԳՈՒՆԱՏ ԱՆՀԱՏՆԵՐ ԷՏՈՑՆԵՐՈՎ ՀԱՏՈՒՄ ԵՆ ԾԱՌԵՐԸ, ԶԱՏՈՒՄ ՃՅՈՒՂԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 28-03-2014



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2014-03-27 23:21:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 3667, Տպվել է` 127, Ուղարկվել է էլ.փոստով` 50

ԱՐՑԱԽԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ ԲԵՌԼԻՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Հարավային Կովկասում Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը չի թուլանում, այն նորանոր մարդկային կյանքեր է խլումՙ չբացառելով ռազմական էսկալացիան: Որքանո՞վ է հակամարտությունը վտագավոր, միջազգային հանրությունը, Եվրոմիությունը ի՞նչ պիտի անեն սրված հակամարտության նվազագույն թուլացման համար:Այս հարցերի պատասխանն են որոնելու ապրիլի 1-ին ժամը 18.00-ին Բեռլինի Եվրոպական ակադեմիայում հրավիրված «ԼՂ դերն ու նշանակությունը Հարավային Կովկասի զարգացման մեջ» քննարկման մասնակիցները:

Գերմանական հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալ Արցախից ժամանած բանախոսների կարծիքներին: Մինչ մտքերի փոխանակումը ներկաներն առիթ կունենան ծանոթանալ Արցախում ծնված, այնտեղ ապրող ու ստեղծագործող 12 նկարիչների գունաշխարհի գաղտնիքներինՙ «Իմ Արցախ»ցուցահանդեսի մեկնարկով, որ ներկայացնելու է Լեռնային Ղարաբաղի մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը: (Ի դեպ, ցուցահանդեսի վերնագիրը հաջող բառախաղ էՙ գերմաներեն «Im Arzach» «Իմ Արցախ» թարգմանաբարՙ Արցախում): Ժամը 19 -19.15 նախատեսված է ԼՂ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի «ԼՂ այսօր. ակնկալիքներ, երկյուղներ, հեռանկարներ» ողջույնի խոսքը: «Չկա՞ ճգնաժամ առանց հնարավորության. ԼՂ հակամարտությունը միջազգային հեռանկարում», այս թեմայով ժամը 19.35-ին նախատեսված բանավեճին կմասնակցեն Աշոտ Ղուլյանը, Համբուրգի համալսարանի իրավագիտության դոկտոր պրոֆեսոր Օտտո Լուխթերհանդտը, Գիտություն եւ քաղաքականության հիմնադրամի ներկայացուցիչ դոկտոր Ուվե Հալբախը, Բունդեսթագի նախկին պատգամավոր Վոլֆգանգ Բյորնզենը, բանավեճը կվարի Բեռլինի Եվրոպական ակադեմիայի ղեկավար դոկտոր պրոֆեսոր Էքհարտ Շտրատենշուլթեն: Ավարտինՙ հյուրասիրություն: Միջոցառումը կընթանա գերմաներեն - ռուսերեն համաժամանակյա թարգմանությամբ: Վերջին 10 տարիներին ստեղծված նկարների ընտրությունը կատարել է Արցախի մշակույթի նախարարությունը, դրանք ԳԴՀ մայրաքաղաքում ներկայացնելու հնարավորություն է ընձեռել Անդրանիկ Ասլանյանը:

Ցուցահանդեսի համակարգողը Բեռլինում INTERIORDASEIN պատկերասրահի հիմնադիր Արչի Կալենցն է: Ներկայացված են Աշոտ Առաքելյանի, Սերգեյ Առուստամյանի, Զարինե Բաբայանի, Սամվել Գաբրիելյանի, Զորիկ Գալստյանի, Հովիկ Գասպարյանի, Հրանտ Մնացականյանի, Գեւորգ Սարգսյանի, Գայանե Շուշեցու, Սամվել Թավադյանի, Լենորդ Զաքարյանի ստեղծագործությունները:

Ազդագրում ներկայացված է Գեւորգ Սարգսյանի «Պար լարի վրա» ստեղծագործությունը:

Ցուցահանդեսը տեւելու է մինչեւ մայիսի 11-ը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 28-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.