AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 111. ԱՆԵՐԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 28-03-2014



Տեղադրվել է` 2014-03-27 23:21:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 3178, Տպվել է` 121, Ուղարկվել է էլ.փոստով` 65

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը` ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՄԻՆԻ-ՖՈՒՏԲՈԼԻ ՄՐՑԱՇԱՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ

Մեկնարկեց Հայաստանի ԶԼՄ-ների միջեւ մինի-ֆուտբոլի հինգերորդ մրցաշարը: Մրցաշարի կազմակերպիչն է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնել է մրցաշարի հովանավորությունը: Մրցաշարն ուղղված է առողջ ապրելակերպի քարոզչությանը եւ ֆուտբոլի մասսայականացմանը:

Մրցաշարի հանդիսավոր բացմանը մասնակիցներին ողջունեցին Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը եւ ֆուտբոլի վետերան, վաստակավոր մարզիչ Սեմյոն Իսրայելյանը: Պարային համարով իր մասնակցությունն ունեցավ նաեւ «Արաբկիր» պարային համույթը:

Մրցաշարին կմասնակցի News.am, boon.am TV, emedia.am կայքերի, «Լայմ TV», «Երկիր Մեդիա TV» հեռուստաընկերությունների, Mediamax գործակալության, «4-րդ իշխանություն» թերթի եւ Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի լրագրողներից ձեւավորված 8 թիմ:

Կանոնակարգի համաձայն, թիմերը վիճակահանությամբ բաժանվել են երկու խմբի: Նախատեսված է առաջին փուլի հանդիպումները կազմակերպել շրջանաձեւ եղանակով: Խմբերի լավագույն երկու ցուցանիշ արձանագրած թիմերը կանցնեն կիսաեզրափակիչ փուլ, որի հաղթողները կմասնակցեն եզրափակիչ խաղին: Թիմերը կմրցեն նաեւ երրորդ տեղի համար:

Մրցաշարի փակման արարողությունը կկայանա ապրիլի 30-ին: Հաղթող թիմը կպարգեւատրվի «ՎիվաՍել-ՄՏՍ-2014» գավաթով, մեդալներով եւ պատվոգրերով: Երկրորդ եւ երրոդ տեղեր զբաղեցրած թիմերը եւս կստանան գավաթներ, պատվոգրեր եւ մեդալներ: Մրցանակների կարժանանան նաեւ 10 անվանակարգում աչքի ընկած խաղացողները` լավագույն դարպասապահը, պաշտպանը, հարձակվողը, ռմբարկուն, երկրպագուն, խաղացողը, ֆուտբոլի վետերանը, թիմի ղեկավարը, ամենագեղեցիկ գոլի հեղինակը եւ մրցաշարը լավագույնս լուսաբանող լրագրողը:

ԱԹԱ-ն ունի սիրողական մրցումներ կազմակերպելու մեծ փորձ: 2000 թվականից սկսած` ասոցիացիան մրցաշարեր է կազմակերպել ՀՀ-ում արտասահմանյան դեսպանատների (Քաղաքակրթությունների երկխոսության գավաթ), ՀՀ ձեռնարկությունների (Made in Armenia գավաթ), ՀՀ-ում հավատարմագրված բանկերի աշխատակիցների եւ բուհերի ուսանողների (Լեւ Յաշինի գավաթ) թիմերի միջեւ անցկացրել է բարեգործական խաղեր, որոնցից ստացված հասույթը փոխանցել է հանրապետության մանկատներին: 2002 եւ 2009 թվականներին ԱԹԱ-ն Երեւանում եւ Ստեփանակերտում ՀՀ եւ ԼՂՀ նախագահների հովանու ներքո կազմակերպել է ԱՊՀ եւ Բալթյան երկրների լրագրողական մրցաշարեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 28-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.