AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 26. ԼԵԶՈՒ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11 > #008, 2014-04-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 04-04-2014



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2014-04-03 23:45:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1631, Տպվել է` 45, Ուղարկվել է էլ.փոստով` 55

ՕՐԱԿԱՐԳԻ ՄԵԿ ՀԱՐՑ ՈՒՆԵՑՈՂ ԺՈՂՈՎՈ՞ՒՐԴ

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Այսպես, կամ մոտավորապես այսպես են մեր մասին ասում օտարները, նույնիսկ մեզ բարեկամ օտարներըՙ «One issued nation»: Անշուշտ նրանք նկատի ունեն Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ հատկապես Սփյուռքում մեր հսկայական ջանքերը: Եվ իրավացի են այդ օտարները, բարեկամ կամ ոչ:

Մինչդեռ որպես ժողովուրդ ու պետություն մենք ունենք բազմաթիվ եւ լրջագույն այլ խնդիրներ նաեւ, որոնց մեկ մասի լուծման գործը եթե զուտ հայաստանյան հատվածին է վերապահված- ժողովրդավարական սկզբունքների կիրառում եւ կատարելագործում, առողջապահության, կրթության, գիտության եւ մյուս ոլորտների արմատական բարեփոխում, կենսաապահովման միջոցների ու կենսամակարդակի բարձրացում, արտագաղթի պատճառների վերացում- ապա մյուս մասը վերաբերում է, պե՛տք է վերաբերի, ողջ հայությանը- ազգային ու պետական անվտանգության հզորացում, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ եւ արդարացի կարգավորում, մայր երկրի տնտեսական զարգացում, հայրենադարձություն, միջազգային ասպարեզներում ամուր եւ արժանապատիվ կապեր եւ դերակատարումներ...

Քեսաբահայության վերջին ողբերգությունը ցույց տվեց ոչ միայն այդ եւ նման ճգնաժամային իրավիճակների դիմաց մեր անպատրաստ լինելը, այլեւՙ օտարների հենց վերոհիշյալ կշտամբանքի արդարացիությունը- Օրակարգի մեկ հարց ունեցող ժողովուրդ:

Ավելի քան երեք տարի է արդեն, որ ողջ սիրիահայությունը տառապում է, երկրի ողջ ազգաբնակչության հետ, միջազգային որոշ ուժերի եւ առանձնապես Թուրքիայի հրահրած արյունահեղումներից եւ ավերումներից: Ցարդ սիրիահայությունը բազմաթիվ միլիարդների ստացվածք եւ ունեցվածք է կորցրել, չհաշված զոհերին ու վիրավորներին: Սակայն բավեց, որ այս անգամ քեսաբահայությունը պատուհասվի թուրքականՙ այս անգամ ուղղակի միջամտությամբ, եւ հայությունն ամբողջ, արտասահմանի մեջ թե Հայաստանում, ոտքի կանգնի բողոքելու բնական եւ, ես կասեի, բնազդական հակազդեցությամբ: Իսկապես ցեղասպանական արարք է կատարվածը եւ, հետեւաբար, այդպես էլ պետք է լիներ: Սակայն ո՞ւմ թողնենք մեր մյուս հարցերը, լրջագույն մյուս խնդիրները: Առանց դրանք լուծելու, կամ առանց դրանց լուծմանը լրջորեն ու հավաքաբար հետամուտ լինելու եւ, վերջապես, առանց միջազգային կամ տարածաշրջանային գործոն լինելու ինչպե՞ս կարող ենք դիմակայել այս եւ, Աստված մի՛ արասցէ, հետագա փորձանքներն ու փորձությունները: Եվ ավելի կարեւորըՙ ինչպե՞ս կարող ենք կանխել նման աղետները: Եվ, վերջապես, ինչպե՞ս կարող ենք պարտադրել Թուրքիային, որ ընդունի եւ խոստովանի իր հանցանքը:

Եթե իսկապես գործոն լինեինք, քեսաբահայությունը կլքե՞ր իր հողը...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 04-04-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.