AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 118. ՀՆՉՅՈՒՆԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11 > #008, 2014-04-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 04-04-2014



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2014-04-03 23:45:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 2194, Տպվել է` 75, Ուղարկվել է էլ.փոստով` 45

ԷԲՈԼԱ ԱՀԱՎՈՐ ՎԻՐՈՒՍԻ ՎՏԱՆԳՆԵՐԸ

Պատրաստեց Պ. Ք.

Օրերս Զաիրում, Սուդանում, Փղոսկրի ափում, Գաբոնում եւ մի քանի այլ երկրներում էբոլա վիրուսով մարդկանց վարակման բազմաթիվ դեպքեր են արձանագրվել: Մի շարք երկրներ, որոնց թվումՙ Սաուդյան Արաբիան, մուտքի վիզա չեն տալիս այդ երկրների բնակիչներին: Վիրուսն այդպես է կոչվում Կոնգոյի Յամբուկու քաղաքի մոտով անցնող Էբոլա գետի անունով: Այդ քաղաքի հիվանդանոցում է բացահայտվել տվյալ թելաձեւ վիրուսը 1976 թ. սեպտեմբերի 1-ին սկսված համաճարակի ժամանակ: Էբոլա տենդը կայծակնային արյունահոսական հիվանդություն է, որն ախտահարում է մարդկանց եւ մյուս պրիմատներին: Փոխանցվում է հիմնականում չղջիկների միջոցով: Մարդկանց վարակման առաջին դեպքն արձանագրվել է 1976-ին, թեեւ աֆրիկյան որոշ ժողովուրդների մեջ հայտնաբերվել են հակամարմինների հետքեր:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱԻԿ) տվյալներով, 1976 թ. Էբոլա տենդի առաջին երկու համաճարակների ժամանակ Սուդանում եւ Զաիրում մահացել են համապատասխանաբար 151 մարդ (284 հիվանդից) եւ 280 մարդ (318 հիվանդից): Հետագա տարիներին աֆրիկյան տարբեր երկրներում քանիցս եղել են համաճարակներ եւ բազմաթիվ զոհեր:

2014 թվականի էբոլա տենդի զաիրյան վիրուսն առաջին անգամ համաճարակի պատճառ դարձավ Արեւմտյան Աֆրիկայում (փետրվարի 9-ին հայտնաբերվեց Գվինեայում): Համաճարակի վտանգն առկա է Սիեա Լեոնեում եւ Լիբերիայում: Ապրիլի սկզբին արդեն 122 հիվանդներից 80-ը մահացել էին:

Վիրուսը

Էբոլա թելաձեւ (Filoviridae) վիրուսն առաջին անգամ նկարագրել է Դեւիդ Ֆինքսը 1976-ին: Վիրուսի գենոմը պարունակում է 7 գեն, որոնք կոդավորում են 7 տարբեր պրոտեիններ: Նույնականացվել է վիրուսի 5 տարատեսակՙ էբոլա¬Զաիր, էբոլա¬Սուդան, էբոլա¬Փղոսկրի ափ, էբոլա¬Ռեստոն (ԱՄՆ¬Ֆիլիպիններ), էբոլա¬Գաբոն: Մարդկանց ախտահարման գրեթե բոլոր դեպքերը կապված են առաջին երկուսի հետ: Չորրորդ տարատեսակը թերեւս փոխանցվում է մարդկանց, բայցՙ առանց կլինիկական ախտանիշների:

Տարածումը

Բնության մեջ վիրուսի շրջանառությունը դեռ քիչ է հայտնի: Այն ախտահարում է որոշ մեծ կապիկների եւ չղջիկների: Հավանական է համարվում վիրուսի տարածման հետեւյալ վարկածը.

* Չղջիկները առողջ վիրուսակիրներ են:

* Չղջիկները վարակում են կապիկներին:

* Մարդիկ անտառում որս անելիս վարակվում են (օրինակՙ «վարակված միս ուտելով» կամ կապիկների հանդիպելով):

Ախտածին ուժը

Հիվանդության թաքուն շրջանը տեւում է 2-21 օր (սովորաբար 5-12 օր): Ախտանիշների հայտնվելուց մեկ շաբաթ հետո վիրիոնները զավթում են ախտահարված մարդու արյունը եւ բջիջները: Հիվանդության խորացումը սովորաբար ուղեկցվում կենսական օրգանների, մասնավորապես երիկամների եւ լյարդի ախտահարմամբ: Դա առաջացնում է ներքին այրունահոսություններ: Կարճ ժամանակ անց հիվանդը մահանում է սրտաշնչառական նոպայից: Առանձնահատկություններից մեկը մաշկի վրա կարմիր բծերի հայտնվելն է:

Փոխանցման ձեւերը

Վարակի փոխանցման հիմնական ձեւը անմիջական շփումն է ախտահարված անձի օրգանական հեղուկների (արյան, սերմնահեղուկի, կղկղանքի, թքի) հետ: Բուժանձնակազմը եւս կարող է վարակվել, մասնավորապեսՙ հանդերձանքի փոխանցումը հնարավոր է նաեւ հիվանդի եւ իր մերձավորների սերտ շփումների դեպքում: Հուղարկավորության աֆրիկյան ծեսերը եւս կարող են վիրուսի տարածման պատճառ դառնալ:

Ախտանիշները

Էբոլա արյունահոսական տենդը բնորոշվում է ջերմության կտրուկ աճով, որն ուղեկցվում է ընդհանուր եւ մկանային թուլությամբ, գլխացավերով, ինչպես նաեւ կոկորդի ցավերով: Տեղի են ունենում ներքին եւ արտաքին արյունահոսություններ, որոնց հաջորդում է (դեպքերի 50-90 տոկոսը) մահը սրտաշնչառական նոպայից: Հաճախ նկատվում է արյան սպիտակ գնդիկների պակաս, ինչը վնասում է մանավանդ լիմֆոցիտներին: Մեզի մեջ կարող են հայտնվել սպիտակուցներ:

Ախտորոշումը

Կարեւոր է վիրուսի ծագումնաբանության բացահայտումը: Վիրուսը կամ վիրուսային մասնիկները զննության են ենթարկվում կամ PCR¬ով, կամ էլ ELISA իմունա¬էնզիմատիկ մեթոդով: Իմունագլոբուլին G (LgG) կամ իմունագլոբուլին M (IgM) տիպի հակամարմինների որոնումը անուղղակի մեթոդ է: Վիրուսի ինակտիվացիան ցանկալի է կատարել նմուշների ստուգումից առաջ: Այն կարելի է իրականացնել կամ ջերմությամբ, կամ էլ ճառագայթմամբ:

Բուժումը

Արդյունավետ բուժամիջոց առայժմ չկա, եւ հիվանդության դեպքերի 50-90 տոկոսը ճակատագրական ավարտ է ունենում: Կապիկների վրա փորձարկված մի կենդանի պատվաստանյութ հուսադրող արդյունքներ է տվել: 2009-ի մարտին պատահաբար վարակված մի գիտաշխատողի վրա այդ պատվաստանյութը դրականորեն է ազդել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 04-04-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.