AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 64. ԼԻՆԵՆՔ ԱՌԱՔԻՆԻ, ՊԱՐԿԵՇՏ, ԱԶՆԻՎ ԵՎ ԲԱՐԻ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11 > #008, 2014-04-18 > #009, 2014-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 11-04-2014



ԻՆՉՊԻՍԻ՞ ՄՈԴԵԼ

Տեղադրվել է` 2014-04-11 00:11:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 2205, Տպվել է` 50, Ուղարկվել է էլ.փոստով` 44

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԵՎ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

ՎԼԱԴԻՄԻՐ ԼԵՊԵԽԻՆ, ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտի տնօրեն (Մոսկվա), Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի Եվրասիական ինտեգրման հարցերով կոորդինացիոն խորհրդի անդամ

Ստորեւ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինի զեկուցումը «Հայաստանի արդյունաբերական քաղաքականությունը եւ Եվրասիական ինտեգրումը» թեմայով, որը ներկայացվել է Մոսկովյան տնտեսական Ֆորումի շրջանակներում անցած Կլոր¬սեղանի ժամանակ, 2014թ. մարտի 27-ին:


Հաճախ ենք լսում, թե տնտեսական գիտություն որպես այդպիսին չկա, այլ կա միայն էկոնոմիկսՙ գործիքակազմ, որը թույլ է տալիս լուծել տնտեսական ոլորտում որոշ կոնկրետ, կիրառական խնդիրներ: Սա մասամբ ճիշտ է այն իմաստով, որ, չնայած գիտական միջավայրում տնտեսագիտական տեսությունների առատությանը, դրանցում իրապես օբյեկտիվ եւ ունիվերսալ գիտելիք հաճախ չի երեւում: Ինչպես ասում են, որքան տնտեսագետ, այնքան էլ տեսակետ: Իմ կարծիքով, տնտեսագիտական տեսությունների առատության մեջ այսօր աշխարհում գերիշխում է մեկ տնտեսագիտական տեսություն (նույն ինքըՙ մեթոդոլոգիա), որը տարիներ առաջ կարելի էր անվանել «կապիտալիզմի քաղաքատնտեսություն», իսկ այսօր արդեն արժե ձեւակերպել իբրեւ «գլոբալիզմի քաղաքատնտեսություն» կամ, ինչն ավելի ճշմարիտ է, «գլոբալ կապիտալիզմի քաղաքատնտեսություն»:

Համապատասխանաբար, այն ամենը, ինչը չի տեղավորվում վերը նշված տեսության եւ մեթոդոլոգիայի մեջ, այսօր տնտեսագիտություն չի համարվում: Չնայած իրականում քաղաքատնտեսական այս տեսություն-դոկտրինը նույնպես քիչ իրական կապ ունի գիտական գիտելիքի հետ: Համենայն դեպս, յուրաքանչյուր օբյեկտիվ համաշխարհային տնտեսության մեջ ընթացող գործընթացների վերլուծություն անխուսափելիորեն ուղղակի ապստամբում է Արեւմուտքի պաշտոնական տնտեսագիտական ստրատեգների սկզբունքների եւ դրույթների դեմ:

Այսպիսով, այսօր տասնյակ հազարավոր եվրո-ամերիկյան (իսկ նրանց հետեւից նաեւՙ ռուսաստանյան եւ այլ) տնտեսագետ-գիտնականներ զբաղված են, ըստ էության, «գլոբալ տնտեսագիտության» տեսության եւ պրակտիկայի կատարելագործման փորձերովՙ չհամարձակվելով դուրս գալ նրա շրջանակներից:

Այնինչ հայտնի է, որ համաշխարհային տնտեսությունն այսօր գտնվում է խորը ճգնաժամի մեջ, եթե չասենք փակուղում, իսկ նրա գլոբալիզացիան (չնայած Արեւմուտքի կողմից առաջ մղվող մոնոպոլիզացիայի եւ առաջատարության գործառույթի գերկենտրոնացման ձեւաչափում) հանդիպում է տարբեր տեսակի ուժերի դիմակայությանը, որոնք ինչպես հետաքրքրված են գիտական գիտելիքի զարգացմամբ, այնպես էլ բազմակենտրոն աշխարհի ձեւավորմամբ, եւ, որպես հետեւանք, բազմաթիվ մրցակցային եւ ինքնիշխան համաշխարհային տնտեսական, քաղաքական, տեղեկատվական եւ այլ կենտրոնների կայացմամբ: Տնտեսության գլոբալ ճարտարապետությունը, ցավոք սրտի, ընկալում էմիայն համաշխարհային դիսիժն-մեյքինգի համաշխարհային համակարգի միայն մեկՙ բուրգաձեւ դիզայն: Չնայած, որ այդ համակարգում դեռ կան որոշում ընդունող եւ միմյանց հետ մրցակցող մի քանի կենտրոններ (Վաշինգտոն, Լոնդոն, Հոնգ-Կոնգ): Սակայն այստող էլ միտումն այն է, որ այդ հարաբերական բազմազանությունը ձգտում է փաստացի մենաշնորհության (մոնոպոլիայի) կայացմանը...Ամեն դեպքում Ռուսաստանն այսօր գլոբալ տնտեսության ծայրամասերից է, որին բնորոշ են գավառական, գաղութային եւ գնալով ավելի կախյալ, այդ պատճառով էլ անկայուն, ոչ ազդեցիկ եւ բարձր ռիսկային տնտեսական համակարգի բոլոր գծերը:

Այսօրվա Ռուսաստանում չկա տնտեսագիտական ռազմավարություն, որը հիմնված է գիտական մոտեցումների եւ վերլուծական մեթոդի վրա: Կան միմյանց հակադարձ եւ իրարամերժ երկու տնտեսական մարտավարություններ: Առաջինը «լիբերալ բարեփոխումների» շարունակության ձգտումն է եւ Ռուսաստանի տնտեսության հանգեցնելը ընդհանուր կապիտալիստական հայտարարի: Երկորդ մարտավարությունը տնտեսական որոշումների կայացման հարցում որոշակի ինքնիշխանության ապահովման ցանկությունն է, քիչ թե շատ ինքնուրույն տնտեսական քաղաքականության իրականացումը պետական հաստատությունների վրա հենվելու միջոցով: Երկու մարտավարությունների այսպիսի զուգակցում մենք տեսնում ենք Հայաստանում եւ հետխորհրդային տարածքի որոշ մյուս երկրներում, որոնք ձգտում են ապահովել իրական ազգային ինքիշխանություն (Ղազախստան, Բելառուս, Ադրբեջան եւ այլն) աճող ազգային սպառնալիքներին դեմ-հանդիման: Ռուսաստանը միակ երկիրն է, որը փորձում է փրկել ազգային տնտեսությունը գլոբալ շուկայի կողմից կլանումից եւ միակն է ինքնիշխանությանը ձգտող երկրներից, որի դիրքորոշումները աշխարհաքաղաքական իմաստով նշանակալից են: Այս իմաստով Ռուսաստանի եւ նրա հետ կապված եվրասիական երկրների կողմից ինքնիշխան եւ արդյունավետ տնտեսական մոդելի ձեռքբերումը դառնում է ուղղակի ոչ միայն գոյությունը պաշտպանելու միջոց, այլեւ մեծ աշխարհաքաղաքական խաղի առարկա:

Գլոբալ տնտեսագիտական տեսության այլընտրանքն, ինչպես տեսնում ենք, տարածաշրջանային տնտեսության կոնցեպտներն են: Դրանք են Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի Մաքսային միությունը եւ ապագա Եվրասիական Տնտեսական միությունը, որոնք, ակնհայտ է, տարածաշրջանային նախագծեր են եւ կոչված են պաշտպանելու մի շարք երկրների ներքին շուկաները գլոբալ եւ ագրեսիվ մեգաշուկայի հարձակումից: Միեւնույն ժամանակ, Մաքսային միությունն այլընտրանք է գլոբալ խաղացողներին ոչ միայն «տարածաշրջանային» կտրվածքով, այլ նաեւ «գլոբալ-ռեգիոնալ», «բուրգաձեւ-հորիզոնական», «կենտրոնացված-ցանցային», «մոնոպոլացված-բազմաբեւեռ», «եվրոամերիկյան-եվրասիական», «կախյալ-ինքնիշխան», «լիբերալ-պրագմատիկ», «օլիգարխիական-ժողովրդական», «կապիտալիստական-այլ» առճակատման կտրվածքներում:

Տնտեսական զարգացման այլընտրանքային մոդելներից Հայաստանի Հանրապետությունն իր համար ընտրեց օպտիմալՙ տարածաշրջանային մոդելը: Արեւմտյան տնտեսագետներն ու նրանց կրկնողները պնդում են, որ Հայաստանի ղեկավարությունն ընտրություն էր կատարում իբր թե արդյունավետ (արեւմտյան) եւ ոչ արդյունավետ (ռուսական) տնտեսական մոդելների միջեւ, եւ արդյունքում սխալ թույլ տվեց: Մենք կարծում ենք, որ Հայաստանի համար երկընտրանքը կայանում էր այլ բանում. կա՛մ համաձայնվել ազգային տնտեսությունը գլոբալ (արեւմտյան) տնտեսական համակարգի կախյալ-ծայրամասային սեգմենտ դարձնելու ծրագրի հետՙ դրանից բխող բոլոր հետեւանքներով (բնակչության աղքատացում եւ «թվայնացում», ազգային արդյունաբերության ոչնչացում, սեփական ճակատագիրը կերտելու հնարավորության կորուստ եւ այլն), կա՛մ փորձ կատարել պահպանելու սեփական տնտեսությունը որպես ինքնիշխան:

Հայաստանն, ի տարբերություն Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրների, ընդունեց իմաստուն որոշում. նա ընտրեց տնտեսական ինքնիշխանությունըՙ միաժամանակ հնարավորություն ստանալով ռեալ եւ ինքնուրույն տնտեսական զարգացման սեփական ազգային-քաղաքակրթական ինքության շրջանակներում:

Մենք պնդում ենք, որ տնտեսական գիտության զարգացման տեսանկյունից տնտեսագետների հետազոտությունների կարեւորագույն օբյեկտ այսօր պետք է դառնա ինքնիշխան տնտեսության տեսության մշակումը, գլոբալիզացիայի գործընթացների եւ հիմնախնդիրների հետազոտության հետ մեկտեղ:

Եվրասիական տնտեսության նոր տնտեսական դոկտրինի մշակումը ոչ թե խմբակային- -կորպորատիվ, այլ համազգային մասշտաբի խնդիր է: Տնտեսագիտական գիտության կենսական խնդիրն այսօր ոչ թե այն բանում է, որ կատարելագործվի կապիտալիզմի տնտեսագիտությունը եւ այն հարմարեցվի եվրասիական պետությունների խմբին, եւ ոչ էլ այն բանում, որ այդ տնտեսությունը փոխարինի դրան ուղղակի հակառակ որեւէ մոդելով (պայմանականորեն փոխարինի մասնավոր սեփականությունը պետականով, սեփականաշնորհումըՙ ազգայնացումով, վարկային տոկոսըՙ դեմերեջով, ազատ մրցակցությունըՙ պլանավորմամբ, Առեւտրի համաշխարհային կազմակերպությունըՙ Մաքսային միությունների ամբողջությամբ, իսկ Ազատ առեւտրի եվրոպական գոտինՙ նույնպիսինով ԱՊՀ-ում), այլ այն բանում, որ գտնվի օպտիմալ եւ պրագմատիկ բանաձեւ ազգային տնտեսության կազմակերպման համար, որի հիմնական որակային ցուցանիշները կլինեին արդյունավետությունը եւ մրցակցությունը:

Այսօր երվասիական տնտեսության տարածքում այդպիսի պրագմատիկ գծի հետեւորդներ են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, որոնք իրենց կառավարությունների առջեւ խնդիր են ձեւակերպել վերին աստիճանի պրագմատիկ եւ ապաքաղաքականացված ձեւով, իրենց նկատմամբ քննադատություն առաջացնելով թե «աջ», թե «ձախ» տնտեսագետների կողմից: Երկու նախագահներն էլ թույլ չեն տալիս իրենց տնտեսություններին ոչ միահյուսվելու գլոբալ տնտեսությունների մեջ (ինչպես դա պատահեց Արեւելյան Եվրոպայի եւ նախկին ԽՍՀՄ երկրների մեծ մասի տնտեսությունների հետ), ոչ էլ վերադառնալու ադմինիստրատիվ-շռայլող անցյալին... Բայց այսօր, Ուկրաինայի իրադարձություններից հետո, եվրասիական տնտեսական տարածքի պետությունների տնտեսության վիճակն էապես բարդացավ: Դա Ռուսաստանի ղեկավարությանը մղեց փնտրելու տարբերակներ առաջ մղելու համար մոբիլիզացիոն զարգացման սխեմաները...Վերոհիշյալ բոլոր երկընտրանքներն, իսկ այժմ նաեւ եռընտրանքներն այսօր բնորոշ են ոչ միայն Ռուսաստանի, այլ նաեւ Հայաստանի, եւ առանց բացառության բոլոր հետխորհրդային պետությունների համար: Եվրասիական տնտեսական տարածքում գտնվող ինքնիշխան տնտեսությունների բանաձեւն, ակնհայտ է, պետք է կառուցվի ազգային տնտեսությունների մոդեռնիզացիոն զարգացման խնդիրների (դրանց ոչ վեստեռնացված տարբերակով) եւ մոբիլիզացիոն խնդիրների (դրա ոչ վարչարարական տարբերակով) համադրված զարգացման պայմաններում:

Հնարավո՞ր է արդյոք Եվրասիայի տարածքում նման բազմանշանակետ եւ գերբազմագործոն խնդրի իրականացումը: Դա ցույց կտա ժամանակը: Եզրակացնելով կուզենայի նշել, որ ինքնիշխանությունը ազգային տնտեսության այն հատկանիշն է, այն բնութագիրը, որը որեւէ ինքնիշխան պետության առաջ բացում է մոդեռնիզացիոն թռիչքի հնարավորություն: Նման հնարավորություններ ինքնիշխան զարգացման համար բացվում են Հայաստանի առջեւ... որը ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշում, նաեւ Ռուսաստանի առջեւ, որը ստիպված է դիմակայել գլոբալ խաղացողների ճնշմանը, դեմքով դառնալով դեպի սեփական ռեսուրսները եւ ինքնամոբիլիզացիայի տեխնոլոգիաները: Հայաստանի համար... զուգահեռների անցկացումը Տայվանի կամ Հարավային Կորեայի հետ շատ տեղին է թվում: Կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է ավելի ուշադիր ուսումնասիրի այդ երկրների տնտեսական փորձը: Հայաստանում ինքնիշխան եւ ազդեցիկ տնտեսության ազգային մոդելի ձեւավորումը ռազմավարական ներդրողների օգնությամբ, որոնք կարող էին լինել Ռուսաստանը եւ Իրանը (Հարավային Կորեայի համար այդպիսի ներդրողներ դարձան սկզբում ԱՄՆ-ը, իսկ հետո նաեւ Ճապոնիան)ՙ ահա այն ռազմավարությունը, որը կարող էր իրական պտուղներ տալ արդեն մոտակա ժամանակ:

Խմբագրված թարգմանությունըՙ

Արամ ՍԱՖԱՐՅԱՆԻ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 11-04-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.