AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 112. ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԴԱԼԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11 > #008, 2014-04-18 > #009, 2014-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 11-04-2014



ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ

Տեղադրվել է` 2014-04-11 00:11:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1711, Տպվել է` 47, Ուղարկվել է էլ.փոստով` 45

ՏԵՂԱԿԱՆ ԳՐԱՆՏԱԿԵՐՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԱԼԻՔՆԵՐԻ

Կար ժամանակ, երբ արեւմտյան երկրները քննադատում էին ԽՍՀՄ-ին` երկրում արգելված կամ «փակ» թեմաների առկայության համար: Սակայն, փաստ է, որ այսօր արդեն «փակ» թեմաներ կան «ժողովրդավարական» Եվրոպայում: Ավելին, արգելվում է եվրոպական պետությունների տեսակետներին եւ շահերին հակասող տեսակետ արտահայտող լրագրողի մուտքը ԵՄ` միայն նրա արտահայտած տեսակետների համար: Եվրոպացիների համար դժվար չէ իրենց նման պահվածքը պատճառաբանել լրագրողի, իբր «ատելության քարոզ»-ով` բնական է, առանց ապացույցներ ներկայացնելու:

Վերոնշյալ ճակատագրին է արժանացել «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Շաբաթվա լուրեր» հաղորդաշարի վարող Դմիտրի Կիսելյովը` ընդգրկվելով Եվրոմիության «անցանկալի անձանց» ցուցակում: Դա տեղի է ունեցել Ուկրաինայի իրադարձությունների համատեքստում, որոնց լուսաբանումն ու մենակնաբանությունը նրա կողմից Արեւմուտքը համարում է «ատելության քարոզ»` ճիշտ այնպես, ինչպես Ղրիմի հանրաքվեն` ոչ լեգիտիմ: Ընդհանրապես թե՛ արեւմտյան, թե՛ ռուսական լրատվամիջոցները ուկրաինական իրադարձությունների լուսաբանման ժամանակ քարոզչություն են իրականացնում: Սակայն, ԵՄ-ն, իրեն համարելով «վերջին ճշմարտություն», ռուսական քարոզչությունը համարում է ատելություն, իսկ իրենը` ճշմարտություն: Մինչդեռ, իրականում արեւմտյան լրատվամիջոցներն էլ են կողմնակալ եւ ստահոդ լրատվություն տարածում Ուկրաինայում տեղի ունեցածի վերաբերյալ, ինչը բացահայտ դարձավ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցչի եւ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի, ապա ԵՄ արտաքին հանձնակատարի եւ Էստոնիայի արտգործնախարարի` համացանցում հայտնված հեռախոսազրույցներից:

Արեւմուտքում ոչ մի կերպ չեն ընդունում, որ խոսքի ազատությունը միայն իրենց հետ համաձայնվելը չէ: Կարող են լինել նաեւ այլ տեսակետներ` ընդհուպ հակադրվող: Այս ամենին չէինք անդրադառնա, եթե եվրոչինովնիկներին չհետեւեին մեր տեղական «գրանտակերները»` այն հասարակական կազմակերպությունները, որոնց գոյությունը պայմանավորված է բացառապես Արեւմուտքից եկող գումարներով:

Այսպես կոչված Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը` կրճատ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ (համակարգողՙ Բորիս Նավասարդյան), «խորապես մտահոգված» մի հայտարարություն է տարածել` «Հայաստանի տարածքում միջպետական համաձայնագրերի հիման վրա վերահեռարձակվող ռուսաստանյան երկուՙ «Ռոսիա 1» եւ «Պերվիյ կանալ» հեռուստաալիքների եթերում տեղ գտած այն հաղորդումների եւ սյուժեների կապակցությամբ, որոնցում քարոզվում է բացահայտ այլատյացությունՙ ազգային պատկանելության հիմքով, եւ սերմանվում է ազգամիջյան ատելություն»: Ինչպես եվրոպական տերերը, կրկնելով նույն մեղադրանքները Դմիտրի Կիսելյովի հասցեին, ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ը, Հայաստանի իշխանություններից պահանջում է դադարեցնել ռուսաստանյան հեռուստաալիքների վերահեռարձակումը Հայաստանում` եթե նրանք «այլատյացության եւ ազգամիջյան ատելության քարոզչությունն առաջիկա մեկ ամսվա ընթացքում չդադարեցնեն»:

Այս հայտարարությունը երեւի կարելի էր լուրջ չընդունել, եթե չլիներ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ի եզրակացությունն այն մասին, թե ռուսաստանյան վերոնշյալ ալիքները գործում են «Հայաստանի հանրային շահերին հակառակ», վնաս են հասացնում «մեր երկրի տեղեկատվական անվտանգությանը, այլ երկրների եւ ժողովուրդների հետ մեր բարեկամական հարաբերություններին, ապակայունացնում է հասարակական կյանքը»:

Ծիծաղելին առաջին հերթին այն է, թե ի՞նչ կապ ունի ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ը Հայաստանի հանրային շահի հետ: Դրանք տրամագծորեն հակառակ բեւեռներում են: Հաջորդը` հիմնականում մեկ-երկու անձանցից կազմված տարբեր ՀԿ-ներին միավորող այս կառույցն ի՞նչ իրավունքով է խոսում ՀՀ քաղաքացիների անունից: Կամ` այդ ո՞ր երկրի կամ ժողովրդի հետ են մեր բարեկամական հարաբերություններին վնաս հասցնում ռուսաստանյան հեռուստաալիքները: Ուկրաինական ժողովրդի՞, որը բաժանված է միմյանց դեմ տրամադրված հատվածների: Հայաստանի նախագահի մակարդակով ասվեց, որ մենք եղբայր ենք ուկրաինական ժողովրդին, թեեւ չմոռանանք Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների կողմից մեր դեմ կռվող բազմաթիվ ուկրաինացիներին, որոնք հիմնականում ադրբեջանական բանակի դիպուկահարները եւ օդաչուներն էին: Գուցե Ուկրաինա երկրի՞, որը միջազգային կառույցներում մշտապես հանդես է գալիս Ադրբեջանի կողմից` ընդդեմ Հայաստանի, իսկ նարնջագույն հեղափոխության առաջնորդների իշխանության ժամանակ հայտարարություններ անում ի պաշտպանություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության:

Մի խոսքով, զարմանալի չէ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ի այս հայտարարությունը` տեղական գրանտակերներն իրենց ճիշտ տեղում են` ընդդեմ Հայաստանի եւ մեր երկրի ազգային-պետական շահերի: Սական, մենք հո ԵՄ չե՞նք, որ տեսակետ արտահայտելու համար նրանց «անցանկալի անձ» հայտարարենք, որքան էլ որ իրականում նրանք իսկապես անցանկալի են: ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 11-04-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.