AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 62. ԿԵՐ, ԲԱՅՑ ԿԵՐՂԻ ՉՈՒՏԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11 > #008, 2014-04-18 > #009, 2014-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 11-04-2014



Տեղադրվել է` 2014-04-11 00:11:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1869, Տպվել է` 53, Ուղարկվել է էլ.փոստով` 45

ԿԼԻՄԱՅԱՓՈԽՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿԼԻՆԵՆ «ԼՈՒՐՋ, ՀԱՄԱՏԱՐԱԾ ԵՎ ԱՆԴԱՌՆԱԼԻ»

Պ. Ք.

Ճապոնիայի Յոկոհամա քաղաքում մի քանի օր տեւած բուռն վիճաբանություններից հետո հրապարակվել է մոլորակի կլիմայի փոփոխությունների վերաբերյալ ՄԱԿ-ի զեկուցագիր, որտեղ մասնավորապես ասվում է, որ կլիմայի փոփոխման հետեւանքները, ամենայն հավանականությամբ, կլինեն «լուրջ, համատարած եւ անդառնալի»:

Կլիմայափոխման փորձագետների միջկառավարական խմբի (ԿՓՄԽ) նիստին մասնակցած գիտնականների եւ քաղաքական գործիչների խոսքերով, դա տվյալ թեմայի վերաբերյալ առավել սպառիչ զեկուցագիրն է:

ԿՓՄԽ ներկայացուցիչները հայտարարում են, որ զեկուցագրում առկա են կլիմայի փոփոխման կոնկրետ հետեւանքների անհերքելի ապացույցներ: Այդ հետեւանքներից առավել շատ կտուժեն բնության էկո համակարգերը: Փոփոխությունները նաեւ կանդրադառնան մարդկանց վրա:

Մթնոլորտի ջերմաստիճանի բարձրացումը սպառնում է մարդկանց առողջությանը, ինչպես նաեւ կվնասի գյուղատնտեսությանը եւ բացասաբար կանդրադառնա մոլորակի բազմաթիվ տարածաշրջանների կենսապայմանների վրա:

Անհերքելի ապացույցներ

Փաստաթղթում ընդգծվում է, որ կլիմայափոխման հավանական հետեւանքների գիտական հաստատումների թիվը փաստորեն կրկնապատկվել է ԿՓՄԽ 2007թ. նախորդ զեկուցագրի հրապարակումից ի վեր: Զեկուցագրի հեղինակները ընդգծում են, որ կլիմայի փոփոխությունները արդեն ազդել են բոլոր աշխարհամասերում եւ օվկիանոսներում մարդկանց բնակության միջավայրի եւ էկո համակարգերի վրա: ԿՓՄԽ նախագահ Ռաջենդրա Պաչաուրին հայտարարել է, որ «Մոլորակի կլիմայի փոփոխություններից զերծ չի մնա ոչ մի երկիր»:

Փաստաթղթի համահեղինակներից մեկըՙ դոկտոր Սալիմուլ Հակը ասում է. «Առաջ մենք կարծում էինք, որ գիտենք թե ինչ է տեղի ունենում, բայց հիմա ունենք անհերքելի ապացույցներ, որ դա իրոք տեղի է ունենում»:

Զեկուցագրում նշվում են կարճաժամկետ հեռանկարում կլիմայի փոփոխման լուրջ հետեւանքները: Օրինակՙ Արկտիկայի ծովային սառույցը կամ տաք ծովերի կորալյան խութերը կարող են լուրջ սպառնալիքի տակ հայտնվել օդի ջերմաստիճանի 2 աստիճանով բարձրանալու դեպքում: Բացի դրանից, ջերմացումը հանգեցնում է օվկիանոսների օքսիդացմանը, ինչը սպառնում է կորալներին եւ բազմաթիվ ձկնատեսակների: Ցամաքի վրա կենդանիներն ու բույսերը կսկսեն տեղաշարժվել կամ դեպի հյուսիս կամ էլ դեպի բարձունքները:

Մարդկանց կյանքը

Մոլորակի ջերմացումը կանդրադառնա պարենային անվտանգության վրա: Կլիմայի փոփոխությունները լրջորեն կանդրադառնան նաեւ մարդկանց կյանքի վրա: Հիմնական խնդիրներից մեկը կդառնա պարենային անվտանգությունը: Սպասվում է, որ մինչեւ 2050 թ. եգիպտացորենի, բրնձի եւ ցորենի բերքը կնվազի 25 տոկոսով: 2050-ից հետո հացահատիկային մշակաբույսերի բերքը կնվազի էլ ավելի նշանակալի չափերով, մինչդեռ Երկրի բնակչությունը կհասնի 9 միլիարդի: Բազմաթիվ ձկնատեսակներ կտեղաշարժվեն դեպի հյուսիսային ջրերը, ինչը բացասաբար կանդրադառնա արեւադարձային տարածաշրջանների բնակիչների պարենային անվտանգության վրա: Արեւադարձների որոշ մասերում, ինչպես նաեւ Անտարկտիկայում ձկան որսը կարող է նվազել 50 տոկոսով:

Բազմաթիվ տարածաշրջաններում կսաստկանան հեղեղումները, ինչպես նաեւ կշատանա մահացությունը շոգի հետեւանքով:

Զեկուցագրի հեղինակները նաեւ հիշեցնում են կլիմայի փոփոխությունների պատճառով կատարվող հարկադիր գաղթի հետ կապված վտանգները եւ ինչպես գաղթի, այնպես էլ ջրային ու պարենային պաշարների բաշխման փոփոխությունների կապակցությամբ պետությունների միջեւ հնարավոր հակամարտությունների վտանգը:

Կլիմայի փոփոխությունից կտուժեն հիմնականում աղքատ երկրները, բայց զարգացած երկրներն էլ զերծ չեն մնա ջրհեղեղների եւ երաշտների հարաճուն վտանգից: Ջրհեղեղներից եւ երաշտներից հետո կատարվելիք վերականգնողական աշխատանքները կարժենան միլիարդավոր դոլարներ:

Հեղինակները նաեւ գրում են, որ մարդկությունը ստիպված կլինի հարմարվել կլիմայափոխությանը:Այն հարցին, թե ով կվճարի դրա դիմաց, Յոկոհամայի բանակցություններում Բրազիլիայի ներկայացուցիչ դոկտոր Ժոզե Մարենգուն պատասխանել է, որ «Այդ հարցը չի մտնում ԿՓՄԽ իրավասության մեջ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 11-04-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.