AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 77. ՍԵ՞ՔՍ, ԹԵ՞ ՏԱՐՓ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11 > #008, 2014-04-18 > #009, 2014-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 11-04-2014



ԶԱՆԱԶԱՆ

Տեղադրվել է` 2014-04-11 00:11:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1889, Տպվել է` 55, Ուղարկվել է էլ.փոստով` 55

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ ամսվա ընթացքում Գաֆեսճեան արվեստի կենտրոնի Միջոցառումների սրահում դաշնակահարուհի Մարինե Կարոյանը ներկայացնելու է «Քամու հարսնացուները» երաժշտական փառատոնը: Փառատոնի մտահղացումը կապվում է հասարակության մեջ եւ արվեստում կնոջ դերի ակտիվացման խնդրի հետ: Շեշտադրված կլինեն այն կին-երաժիշտները, որոնք Գերմանիայում 19-րդ դարի 30-ականներից արդեն բավական ակտիվ դեր ունեին:

Փառատոնը բաղկացած կլինի երեք համերգներից, որոնցից յուրաքանչյուրը նվիրված կլինի մեկ կին-երաժշտի եւ նրան շրջապատող կոմպոզիտորներին.

12.04.2014 Համերգ` նվիրված Կլարա Շումանին (կկատարվեն նաեւ

Ռոբերտ Շումանի եւ Յոհաննես Բրամսի ստեղծագործությունները):

Համերգ` նվիրված Ֆաննի Մենդելսոնին (կկատարվեն նաեւ Ֆաննիի եղբոր` Ֆելիքս Մենդելսոնի ստեղծագործությունները):

Համերգ` նվիրված Ալմա Մալերին (կկատարվեն նաեւ Գյուստավ Մալերի, Ռիխարդ Շտրաուսի, Ալբան Բերգի ստեղծագործությունները):

Յուրաքանչյուր համերգից առաջ փառատոնի մտահղացման հեղինակ եւ համակարգող Մարինե Կարոյանը հանդես կգա ներածական խոսքով, որում կներկայացվեն ժամանակի փոփոխությունները, կին երաժիշտների ակտիվացումն ու նրանց համաբերությունները հասարակության հետ, նրանց ստեղծագործական առանձնահատկություններն ու մտորումները...

Փառատոնի ընթացքում կհնչեն ստեղծագործություններ, որոնք առաջին անգամ կկատարվեն Երեւանում (մոտ 15 ստեղծագործություն):

Համերգներին ներգրավված կլինեն առաջնակարգ երաժիշտներ Հայաստանից:

Համերգների սկիզբը` 20:00:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 11-04-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.