AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 119. ԲԱՐՁՐՅԱԼ ՄԵՐ ԼԵԶՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2014-05-09 > #012, 2014-05-16 > #013, 2014-05-23 > #014, 2014-05-30 > #015, 2014-06-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 23-05-2014



ԷԿՈԼՈԳԻԱ

Տեղադրվել է` 2014-05-23 00:54:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 4965, Տպվել է` 40, Ուղարկվել է էլ.փոստով` 27

ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՆՈՐ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸՙ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻ

Հարցազրույցըՙ ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Արմեն Ավագյանը հեղինակել է «Գլոբալ կայուն զարգացման տեսություն` հիմնված արդյունաբերական եւ կենսաբանական ցիկլերում միկրոջրիմուռների կիրառման վրա: Նոր կենսաբանական համակարգի նախագծում եւ կառուցում» աշխատությունը, որը հրատարակվել է աշխարհի ամենախոշոր` «Ամազոն» հրատարակչությունում:

Այդ տեսության համար 2011-ին Ամերիկյան կենսագրական ինստիտուտը Արմեն Ավագյանի անունը ներառել է 50 հանճարների ցուցակի մեջ ու շնորհել Ալբերտ Էյնշտեյնի անվան մրցանակը: 2010-ին Քեմբրիջի Միջազգային կենսագրական կենտրոնը գիտնականի անունն ընդգրկել է աշխարհի 100 պրոֆեսիոնալների ցուցակում եւ շնորհել իր բարձրագույն` «Միջազգային նախագահական մրցանակ սրբապատկերային նվաճումների համար», նրա կենսագրությունն ընդգրկված է նաեւ «XXI դարի 2000 նշանավոր մտավորականներ» (ԱՄՆ, 2011), «XXI դարի ակնառու ինտելեկտուալներ», «Միջազգային կենսագրությունների բառարան» (Մեծ Բրիտանիա, Քեմբրիջ, 2010, 2014) գրքերում եւ XVIII դարից հրատարակվող Մարքիուսի «Ով ով է» տարեգրքերում (ԱՄՆ, 2009-2014):

Սույն զրույցում գիտնականը մանրամասնում է իր տեսության հնարավոր արդյունավետությունն ու իրագործման հավանականությունը:


- Պարոն Ավագյան, ի՞նչ է առաջարկում Ձեր տեսությունը, որը, փաստորեն, մի քանի միջազգային գիտական կենտրոնների գնահատականին է արժանացել:

- Ձեր հարցին պատասխանելու համար նախ կուզենայի անդրադառնալ այն բանին, թե ինչո՞վ են պայմանավորված հիմնական բնապահպանական մարտահրավերները: Էկոհամակարգերը կենսաբանական էվոլյուցիայի միլիոնավոր տարիների ընթացքում են ստեղծվել, սակայն վերջին 50 տարիներին մարդիկ շատ ավելի արագ են փոխել դրանք, քան մարդկության պատմության որեւէ այլ համադրելի ժամանակահատվածում, ինչը երկրագնդում կյանքի ձեւերի բազմազանության անդառնալի կորուստների է հանգեցրել: Այդ իրողությունը պայմանավորված է շրջակա միջավայրի կայուն կառավարման համակարգեր ստեղծելու բնապահպանական գիտակցության ու գիտելիքների բացակայությամբ: Առկա էկոհամակարգերի փոփոխությունները վկայում են, որ իրավիճակը հավասարակշռությանից դուրս է եկել, այսինքնՙ վտանգված է կյանքի պայմանների ապահովումը:

Կլիմայի փոփոխությունը այսօր գլխավոր մարտահրավերներից մեկն է եւ հիմնականում մարդու գործունեությամբ է պայմանավորված: Այդ փոփոխությունն արդեն ազդում է մարդկային եւ բնական համակարգերի գործունեության վրա: Ջերմոցային գազերի (ածխածնի երկօքսիդ, մեթան, ազոտի օքսիդներ եւ այլն) արտանետումները արագ աճում են: 2013թ. մայիսին Հավայան կղզիներում ածխածնի երկօքսիդի կոնցենտրացիան առաջին անգամ գերազանցեց 400 ppm (1958թ. այն 280 ppm էր) եւ կանխատեսվում է, որ մինչեւ 2030թ. այն կաճի 55%-ով կամ տարեկան 1,7%-ովՙ անկանխատեսելի փոփոխությունների հանգեցնելով: Համաշխարհային բանկի տվյալներով ջերմաստիճանի 2՛C աճի վնասները 70-100 մլրդ դոլար են կազմում: Ջերմոցային գազերի արտանետումը սերտ կապ ունի նաեւ կոշտ կենցաղային թափոնների կառավարման արդյունավետության հետ: 2012-ին Հայաստանում առաջացել է 39030.9 հազ. տ թափոն: Հանրապետության մեկ բնակչի հաշվով առաջացած թափոնների քանակը կազմել էր 12.9 տ: Կոշտ թափոնների մեթանի արտանետումը կազմում է համաշխարհային ընդհանուր արտանետումների 12%:

Ոչ պատշաճ ջրամատակարարման, ջրահեռացմանն ու հիգիենայի պահանջների խախտման պատճառով աշխարհում տարեկան 3.5 մլն մարդու մահ է մահանում: Կեղտաջրերի արտանետումը նպաստել է նաեւ օվկիանոսների, լճերի եւ գետերի ջրերի աղտոտմանը: 2012թ. Հայաստանի կեղտաջրերի ծավալը կազմել է 813.4 մլն. մ3: Այդ էուտրոֆիկացիայի եւ համակարգերի խախտման պատճառով վերջին տարիներին որոշ աղտոտված ջրային ռեսուրսներում կապտա-կանաչ բակտերիաների այսպես կոչված «ծաղկում» է գրանցվում: Այդ բակտերիաներից արտադրված տոքսինները վայրի բնության եւ ջրից մարդկանց թունավորման ու հիվանդությունների պատճառն են եւ լուրջ դժվարություններ են առաջացնում խմելու ջրի մատակարարների համար: Դրանք ազդում են նյարդային եւ սրտանոթային համակարգերի վրա, հանգեցնում լյարդի քայքայման եւ մաշկային հիվանդությունների: Ջրառով ուղղակիորեն նվազեցվում է ջրամբարների տնտեսական նշանակությունը: 1968-ին Սեւանա լճում ափերի այդպիսի «ծաղկում» առաջին անգամ է գրանցվել, հետեւաբար Սեւանի լողափում ձեռք բերած մաշկային հիվանդությունները սխալ է որպես վիրուսային ախտորոշելը. շատ ավելի հնարավոր է, որ դրանք Սեւանի էկոհամարգի խախտման հետեւանքով առաջացող նշված բակտերիայից արտադրվող տոկսինների ազդեցությունն են:

- Իրավիճակը կառավարելի դարձնելու հարցում չե՞նք ուշացել:

- Լուծումներ կան: Զարգացած երկրներում նմանատիպ իրավիճաը պատկան մարմինները կառավարում են հետեւյալ կերպ. բնակչությանը պաշտոնապես տեղեկացնելուց հետո փակվում է տվյալ լողափը, եւ ձեռնարկվում են ջրամբարի էկոհամակարգի վերականգման աշխատանքներ: Հետեւաբար Սեւանի եւ այլ ջրային ռեսուրսներում, որոնցում նկատվում են այդպիսի կանաչ «ծաղկումներ», անհրաժեշտ է, որ սանէպիդ ծառայությունը մոնիտորինգ իրականացնի:

- Ինչպե՞ս է արձագանքում միջազգային հանրությունը բնապահպանական մարտահրավերներին եւ առկա՞ են արդյոք վճռորոշ հաջողություններ:

- Կոպենհագենի 2012 թ. Կլիմայի փոփոխությանը նվիրված կոնֆերանսում չի հաջողվել բնապահպանական խնդիրների գլոբալ լուծում գտնել: «Ռիո+20» գագաթաժողովի փաստաթղթերում նշված է, որ չնայած կայուն զարգացմանն ուղղված բնապահպանական հաստատությունների թվի աճին, շրջակա միջավայրի խնդիրները նույնպես միայն աճում են: Պարզաբանում են, որ շարունակվող միջավայրի գլոբալ դեգրադացիայի պատճառները միայն կառավարման թերությունները չեն, այլ պայմանավորված են բազմաթիվ խնդիրներով, այդ թվում` սպառման եւ արտադրության տնտեսական գերիշխող մոդելների, ինչպես նաեւ բնապահպանական գիտակցության բացակայությամբ եւ բնական ռեսուրսների կառավարման մեխանիկական մոտեցումներով: Ընդհանրապես հասունացել է այն գիտակցումը, որ մարդկության հետագա գոյության հնարավորությունը կախված է էկո-նորարարական տեխնոլոգիաների բնագավառում վճռորոշ քայլեր իրականացնելու մեր ունակությունից, որն էլ պետք է հիմնված լինի բնության իրավունքները հարգելու սկզբունքով նոր կենսամշակույթ ձեւավորելու վրա:

- Մինչ այս մշակված ծրագրերը գոնե որոշ արդյունք չե՞ն արձանագրել:

- Մշակած կարբոնի վարկերի մեխանիզմը էականորեն չի նպաստել բնապահպանական խնդիրների լուծմանը, իսկ ՄԱԿ-ի CTI եւ նրա PFAN գործունեությունը անհրաժեշտ չափերով չի ծավալվում: Այսինքն, բնական ռեսուրսի պահպանման համար տնտեսական գործիքները դեռեւս թերզարգացած են: Առկա հիմնական մոդելներով այսօր գործող ընկերությունների համար դժվար կլինի կենսամշակութային սկզբունքների ներդրումը, բայց դա խոչընդոտի չի վերածվի, եթե առաջարկվող բնապահպանական տեխնոլոգիաների կիրառումը շահութաբեր լինի: Բնականաբար ներդնողները համապատասխան գործողությունների շահութաբերության երաշխիքներ, ապացույցներ են պահանջում: Այսինքն, համապատասխան տեսության մշակումը արդիական էր, քանզի քաղաքականությունն արդյունավետ է այն ժամանակ, երբ նրա գործիքները կիրառվում են ոչ թե տուգանքների եւ կառավարության ներդրումների, այլ արդյունավետ ու շահութաբեր արտադրության խթանման տեսանկյունից: Որպես այդ մոտեցմանը չհամապատասխանող դեպք կարելի է նշել ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Նուբարաշենի աղբավայրում ճապոնական «Շիմիցու» կորպորացիայի կոշտ թափոնների վերամշակման նախագծով Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի իրագործած ոչ լիարժեք աշխատանքը: Ընդհանրապես օրգանական թափոնների բակտերիալ գործողության դեպքում առաջացող մեթանի կիրառվող ուղղակի այրումը ( նրա արտանետումների նվազացմանն ուղղված) այդ թափոնների վերամշակման բիզնես-որոշում չի համարվում, քանզի արդյունավետ ճանապարհը այդ այրման արդյունքում էլեկտրէներգիա կամ տաք ջուր ստանալն է:

Որպես վատ կառավարման օրինակ պետք է նշել նաեւ Արարատյան հարթավայրի խորքային ջրերի խնդրի առաջացումը, որոնք մշտապես օգտագործվում էին գյուղատնտեսական նպատակներով: Բնապահպանության նախարարության որոշում կայացնողները պետք է ունենան բավարար գիտելիքներ ու մասնագիտական մոտեցումներ, որպեսզի չվնասեն տնտեսական գործունեությունը, բնակչության բարեկեցությունը եւ այնպիսի խնդիր չառաջացնեն, ինչպիսին Սեւանա լճի մակարդակի իջեցումն է:

- Ձեր տեսությունը նշված խնդիրների լուծումներ առաջադրո՞ւմ է:

- Տեսությունում շեշտը դրվում է հիմնական մարտահրավերների (թափոնների նվազեցում, կեղտաջրերի մաքրման արդյունավետության բարձրացում, կենսավառելիքի, բարձրորակ սննդի, անասնակերերի, կոսմետիկ հավելումների, դեղորայքի եւ այլ շահութաբեր արտադրություններ) հաղթահարման վրա: Տեսության տեսլականը օրգանապես հիմնվում է բնական կյանքի պայմաններ ձեւավորող միկրոջրիմուռների հատկությունների վրա: Դա հեղափոխական մոտեցում չէ, քանզի ներկայումս ջրիմուռները արտադրում են մթնոլորտային թթվածնի 50-70 %-ը եւ հանդիսանում են Համաշխարհային օվկիանոսի ջրերի բնական մաքրողը, ինչը բնության ընտրությունն է: Վերլուծելով խնդիրները եւ խոչընդոտները, հիմնվելով սեփական եւ համաշխարհային գիտական նվաճումների վրաՙ տեսությունը նորարարական լուծումներ է առաջարկում:

- Այդ լուծումները կարո՞ղ են նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը, եւ արդյոք դրանց ներդրման իրատեսական հիմքեր կա՞ն:

- Ի սկզբանե պետք է նշել, որ Հայաստանի կլիմայական պայմանները առավելագույնս բարենպաստ են միկրոջրիմուռների արտադրության համար: Մշակված նորարարական տեխնոլոգիաների առեւտրացման դեպքում նոր արտադրությունները նպաստելու են Հայաստանի զարգացման հետեւյալ արդիական խնդիրների լուծմանը.

- էներգետիկ անվտանգության բարձրացում, ներկրվող վառելիքի քանակի կրճատում եւ մրցունակ կենսավառելիքի արտադրություն ու արտահանում:

- գյուղատնտեսությունում միկրոջրիմուռների միջոցով կերային բազայի հնարավորությունների ընդլայնում, կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելում, տեղական արտադրության գյուղատնտեսական արտադրանքների մրցունակության բարձրացում, սննդի որակի բարձրացում եւ բնակչության առողջական վիճակի բարելավում:

Ի դեպ ԽՍՀՄ-ը առաջատար էր կերային հավելումներում միկրոջրիմուռների կիրառման հարցում: 1980 թ. միայն Ուզբեկստանում գործում էր ավելի քան 500 արտադրություն: Հայաստանի կառավարության 1968 թ. որոշմամբ Եղվարդի խոշոր եղջերավորների համալիրում կառուցվել, իսկ Թալինի խոզաբուծականում կառուցվում էր միկրոջրիմուռների ջերմոցային արտադրություն: Սակայն այն ժամանակ կիրառվող տեխնոլոգիաները այսօր մրցունակ չեն:

- շրջակա միջավայրիՙ մթնոլորտի ու ջրերի վրա վնասակար ներգործությունների նվազեցում, ջրային պաշարների արդյունավետ եւ խնայողաբար օգտագործում, մաքրում ու վերականգնում:

- դեղորայքի, սպիտակուցային եւ վիտամինային սննդային եւ կոսմետիկ հավելումների արտադրություն:

- փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացումՙ հիմնված նորարարական լուծումների կիրառման վրա, մրցունակ արտադրանքի միջոցով առեւտրի հաշվեկշռի բարելավում:

Այսպիսով մշակված մոտեցումները արդիական են, ուղղված են մրցակցային, նորամուծական տնտեսության եւ ձեռներեցության զարգացմանը:

- Հայաստանում կա՞ն իրագործման ուղիներ:

- Արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ ՀՀ կառավարությունը չի կատարել իր իսկ գործունեության ծրագրից բխող նորարարական քաղաքականության արդյունավետ գործողությունները եւ չի ստեղծվել արտադրական նորարարական գործունեությանը նպաստող ինստիտուցիոնալ համակարգ, բացի այդՙ ներդրումային միջավայրի ձեւավորման հարցում բացթողումներ կան: Այսինքն, Հայաստանում համարյա անհնար է հիմնել նորարարական արտադրություն: Այդ պատճառով իմ կողմից ղեկավարվող միջազգային կոնսորցիումը (Եվրոպայի եւ որոշ ասիական երկրներից 15 գործընկեր) պատրաստվում է ծրագիրը իրականացնել զարգացած երկրներում, որտեղ առկա են աջակցության պայմանները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 23-05-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.