Շաբաթ, Սեպտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻ Ո՞Ր ԴԵՍՊԱՆՆ Է ԸՆԴՈՒՆԱԿ ՄԱՐԴԿԱՆՑ ՈՒՂԱՐԿԵԼ ԴԺՈԽՔ …

27/06/2014
- 27 Հունիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Վրաստանում Հայաստանի դեսպանատունը, ինչպես դեսպանատները մի շարք այլ` հայաստանյան իրողությունների ու շահերի համար կարեւորագույն երկրներում, մշտապես լավ կադրերի, հաճախ էլ ուղղակի նորմալ դեսպանի կարիք ունեցել է: Չգիտես ինչ տրամաբանությամբ, եւ ընդամենը եզակի բացառություններով, Վրաստանում դեսպան են նշանակվել մարդիկ, որոնք չեն եղել ամենակարեւորներից մեկը ներկայացնելու մակարդակին:

Որեւէ անձնական հակակրանք կամ փաստարկված հակադրվածություն չդնելով ասվածի մեջ` հարկ է նշել, որ Հայաստանի նախագահի կողմից Յուրի Վարդանյանին Վրաստանում արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու որոշումը հասկանալու համար չպետք է մտածել այդ նշանակման մասին որպես դիվանագիտական:

Դիվանագիտությունն արվեստ է մարդկանց ուղարկելու դժոխք այնպես, որ նրանք հարցնեն ուղիները: Այս խոսքերը վերագրվում են Ունիսթըն Չերչիլին, ու թերեւս վատ չեն բնութագրում այսօրվա դիվանագիտության բնույթը: Եվ այնպիսի պայմաններում, երբ Վրաստանի հետ կան բազում չլուծված հարցեր, ապագան էլ կրկին տարբեր ուղղություններով է տանում հարեւան երկրները, այդ երկրում Հայաստանի շահերն է ներկայացնելու մի մարդ, որի նախորդ նշանակումը սպորտի նախարարՙ դեռ մի կերպ կարելի էր հասկանալ, թեեւ դա էլ լավագույն նշանակումներից չէր:

Հետաքրքրական է, թե ինչ են մտածել Հայաստանի արտաքին գերատեսչությունում, որ եթե ոչ առաջարկել, ապա համաձայնել են այս թեկնածության հետ: Գուցե չեն էլ մտածել… ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, մտածված չէ աշխարհահռչակ, պատկառելի տարիքի շանսոնյեին դեսպան նշանակելը ոչ միայն կոնկրետ մի երկրում, այլեւ միջազգային մի շարք կառույցներում, որտեղ Հայաստանը մեծուփոքր հաջողությունների կողքին քանիցս ձախողումներ է գրանցում:

Գուցե ճիշտ այնպես մտածված չէ, երբ Ռուսաստանի նման կարեւորագույն երկրում էլ դեսպան է նշանակվում մարդ, որի յուրաքանչյուր խոսք ավելի շուտ անլուրջ է ընկալվում, քան կշիռ ներկայացնում, ռուսաստանաբնակ հայերի համար էլ նրա խոսքերը կատակների թեմա են:

Հայաստանի դիվանագիտական ու ոչ դիվանագիտական անձանց համար յուղոտ պատառիկ համարվող դեսպանատունն էլ Միացյալ Նահանգներում առանձնակի փայլուն իրականություն չունի, եւ ավելի հաճախ կարեւոր այսպիսի երկրում էլ Հայաստանի դիվանագիտությունը ներկայացվում է դրա բացակայությամբ, այն էլ այնպիսի մի իրավիճակում, երբ դեսպանն արդեն մի հավերժություն Վաշինգտոնում էր` մինչեւ երեկ, երբ Հայաստանի նախագահն այնտեղ ուղարկեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Իհարկե, վարչապետության փորձն անգնահատելի է անգամ ոչ դիվանագետ մարդու պարագայում դեսպան նշանակվելիս, սակայն այս պարագայում էլ Սարգսյանին դեսպան նշանակելն ավելի շուտ «վաստակած հանգստի ուղարկել» է թվում, քան ակտիվ գործունեությամբ ծանրաբեռնում:

Չանդրադառնալով այլ` անհամապատասխան, շատ դեպքերում մարդկանց ուղղակի Հայաստանից հեռացնելու, որոշներին թոշակի ուղարկելու, մյուսներին մասնավոր` մի քանի անձանց բիզնեսն առաջ տանելու, կոնկրետ մի քանի երկրների պարագայում էլ հարցերի ոչ դեսպանական մակարդակում լուծելու ավանդույթի պարագայում նշանակումները ոչ թե այլոց են դժոխքի ուղին ցույց տալիս, այլ այդ ուղղությամբ մի փոքրիկ կովկասյան երկիր են տանում: Ընդ որում` ամենակարճ ճանապարհով:

Վրաստանը Հայաստանի համար կարեւորագույն երկիր է, եւ եթե որեւէ մեկն այդ կարեւորությունը չի գիտակցում, այն էլ վերջին շրջանի երկկողմ հարաբերությունների թարմացման ու կարծես զարգացման ֆոնին, ապա խնդիրները շատ կարճ ժամանակում ոչ միայն չեն լուծվելու, այլեւ ավելանալու են: Մենք կարծես հենց երկրորդ տարբերակով էլ առաջնորդվում ենք, քանի որ կադրային հարցերը երկրի բարձրագույն իշխանության համար մնում են դժվար լուծելի ոչ միայն դեսպանների նշանակումների հարցում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՐՔԱ՞Ն ԿԲԱՐՁՐԱՆԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏԱՐԱԳ ԿԻՊՐՈՍԻ ԳՐԱՎՅԱԼ ՀԱՏՎԱԾՈՒՄ

Համանման Հոդվածներ

19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Իրանի եւ Իսրայելի միջեւ նոր պատերազմի հավանականությունը

19/09/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏԱՐԱԳ ԿԻՊՐՈՍԻ ԳՐԱՎՅԱԼ ՀԱՏՎԱԾՈՒՄ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Երախտապարտ կլինենք, եթե Պուտինը միջամտի գերիների վերադարձի հարցով․ Արամ Ա

19/09/2025

Հարկ է վերաշեշտել հայ և ռուս եկեղեցիների գործակցությունը։ Այդ մասին հայտարարել է Արամ Ա Վեհափառ Հայրապետը, փոխանցում է Մեծի  Տանն...

ԿարդալDetails

Տեղի ունեցածը ոչ միայն արտաքին ագրեսիայի արդյունք էր, այլև հետևանք` Հայաստանի իշխանության և ՊԲ հրամկազմի դավաճանական, անմիջական և անպատասխանատու քայլերի.Արշակ Կարապետյան

19/09/2025

Ինչի՞ համար եք պարգևատրվում, բարձրագույն զինվորական կոչում ստանում. ի՞նչ է պատահել, պարոնայք սպաներ, գեներալներ.

19/09/2025

Տեսանյութ. Մալխաս Ամոյանն` աշխարհի կրկնակի չեմպիոն 

19/09/2025

ՀՀ ԱԱԾ տնօրենին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում

19/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական