AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 110. ՍԵՐ ԵՎ ՍԷՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 01-08-2014



ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱ

Տեղադրվել է` 2014-08-09 21:17:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 5461, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Էլեկտրաէներգիայի եւ գազի գների բարձրացումներն ու Հայաստանի էներգետիկ անվտանգության մարտահրավերները առավել պահանջված են դարձնում քաղաքկանության վերլուծության կարեւորությունը եւ դրանով թիրախների ճիշտ ընտրությանը: Հաշվի առնելով խնդրի հրատապությունը` ԱԶԳ-ը դիմել է ՀՀ Հանրային խորհրդի տնտեսական զարգացման եւ ներդրումների ենթահանձնաժողովի նախագահ, ԵՄ միջազգային համագործակցության մի շարք ծրագրերի փորձագետ, ԱՊՀ երկրների քիմիայի եւ նավթաքիմիայի խորհրդի փորձագետ, Ամերիկյան քիմիական ընկերության անդամ, Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից աշխարհի 50 հանճարների եւ Քեմբրիջի Միջազգային կենսագրական կենտրոնի կողմից աշխարհի 100 պրոֆեսիոնալների ցուցակներում ներառված ու Ալբերտ Էյնշտեյնի անվան մրցանակի դափնեկիր Արմեն Ավագյանին հատուկ գիտելիքներ պահանջող փորձաքննության համար:


Էներգետիկ անվտանգության քաղաքականության մշակման գործընթացում Հայաստանի կառավարության Վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը (ՎԷԷՀ, R2E2) 2011-2012-ին դանիական «Էներգիայի կառավարում» ընկերության միջոցով մշակել էր Հայաստանի վերականգվող էներգիայի զարգացման ուղենիշային ծրագիր, որը ֆինանսավորվել էր Համաշխարհային բանկի (ՀԲ) Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) դրամաշնորհի հաշվին: Համաձայն այդ ծրագրի Հայաստանն էներգիայի սպառման մեծ մասը բավարարում է էլեկտրականությամբ եւ գազով, իսկ ընդհանուր էներգիայի պահանջարկի ընդամենը 35%-ն են կազմում սեփական ռեսուրսները:

Էլեկտրաէներգիայի արտադրության 40%-ի համար ներկրված բնական գազ է կիրառվում: Էլեկտրաէներգետիկ համակարգը ունի մոտավորապես 3300 ՄՎտ դրվածքային եւ 2500 ՄՎտ առկա արտադրական հզորություն, քանզի բազմաթիվ կայաններ աննմխիթար վիճակում են:։Հրազդան - Երեւան եւ Որոտանի կասկադները մնում են հիդրոէներգետիկ գլխավոր հզորությունները: Գործում են 136 փոքր ՀԷԿ 221 ՄՎտ ընդհանուր հզորությամբ եւ տարեկան 665 ԳՎտ/ժ էլեկտրոէներգիայի արտադրությամբ (էլեկտաէներգիայի արտադրության մոտ 6 %-ը): Արտոնագրված նոր նախագծերով հզորությունը կավելանա մինչեւ մոտավորապես 168 ՄՎտ եւ 592 ԳՎտ/ժ տարին: Հիմնական ռիսկերը կապված են Մեծամորի ատոմակայանի հնարավոր փակման, 1000 ՄՎտ հզորության նոր ատոմակայանի շինարարության, հին հզորությունների շուրջ 50 % մաշվածության եւ բնական գազի ու էլեկտրաէներգիայի սակագների աճի հետ: Հողմային էլեկտրաէներգիայի (ՀԷ) զարգացման խոստումնալից տարածքներ են համարվում Սոթքի, Քարախաչի, Պուշկինի, Սիսիանի լեռնանցքները եւ Ֆոնտանը: Միակ գործող հողմակայանը կառուցվել է 2005-ինՙ Իրանի դրամաշնորհով (2,64 ՄՎտ հզորություն, 2,5 ԳՎտ/ժ/տարի արտադրություն): Արեւային ֆոտովոլտիկ կայանների (ՖՎԿ) ընդհանուր զարգացման ենթակա ռեսուրսների ներուժը (Աղյուսակ 1) ներկայացվածից շատ ավելի փոքր է, քանզի այդ կայանների տեղադրումը մի շարք տարածքներում աննպատակահարմար է: ՖՎԿ-ի օգտագործումը Հայաստանում մինչ օրս սահմանափակված է եղել համեմատաբար փոքրածավալ տանիքային տեղակայանքներով ընդամենը 100 ԿՎտ հզորությամբ: Կենսազանգվածի ռեսուրսներից էլեկտրաէներգիայի արտադրության նպատակով դիտարկվել են անտառանյութերը (4 ՄՎտ) եւ հացահատիկային մշակաբույսերի մնացորդները (25 ՄՎտ հզորություն):

Երկրաջերմային էլեկտրակայաններ չունենք, սակայն ենթադրվում է, որ Քարքար, Ջերմաղբյուր, Գրիձոր ու հայ-վրացական սահմանի տեղանքում արտադրության ներուժ հնարավոր է: Թափոնների կայուն կառավարման դեպքում բակտերիաների գործունեության արդյունքում արտադրվում է կենսագազ եւ պարարտանյութ: Նուբարաշենի աղբավայրում ԳԷՀ դրամաշնորհով ճապոնական ընկերությունը տեղակայեց մեթան գազի այրման կայան, որը նպաստեց աղբահանության գնաճին, քանզի զուգահեռ չէր տեղադրվել էլեկտրաէներգիայի եւ ջերմության համակցված արտադրություն: Այդպիսի արտադրություն էլեկտրաէներգիայի 3 ՄՎտ ներուժով հնարավոր կլինի տեղակայել Աէրացիայի վերականգնման դեպքում: Նույն մոտեցմամբ 2006-ին ԳԷՀ դրամաշնորհով Լուսակերտի թռչնաֆաբրիկայի թափոններից էլեկտրաէներգիայի արտադրման կայան կառուցվեց: ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ գյուղերում կառուցվել է մոտ 40 փոքր կենսագազի միավոր, բայց չեն գործում, քանզի գյուղացիները ջեռուցման եւ այլ նպատակներով նախընտրում են չոր գոմաղբ օգտագործել:

Ուղենիշային ծրագրում կարճ (2013 թ.) եւ միջին (2015 թ.) ժամկետների առաջնահերթ վերականգնվող էներգետիկայի ներուժ են համավել փոքր ՀԷԿ-երը եւ արեւային ջրատաքացուցիչները, որոնց հաջորդում է քամու ու ջերմային պոմպերի կիրառումը: ՖՎԿ, երկրաջերմային էներգիայի եւ սննդամթերքից ու ցելյուլոզային հումքից կենսավառելիքի, հատկապես կենսաէթանոլի, արտադրությունները համարվել են ավելի ծախսատար եւ տնտեսապես ոչ կենսունակ, բայց երկարաժամկետ հեռանկարում (2020 թ.) կարող են ռազմավարական կարեւորություն ձեռք բերել:

Տրանսպորտային վառելիքը 100%-ով ներկրվում է: Բենզինը ներկվվում է հիմնականում Բուլղարիայից, Ռումինիայից, Իսրայելից եւ Հունաստանից (ծրագրերում սխալ է նշված, որ ՌԴ-ից), իսկ դիզելային վառելիքըՙ Ռուսաստանից եւ Իրանից: Բենզինի բարձր գների պատճառով տրանսպորտում ներմուծվող բնական գազի կիրառումը աճել է մինչեւ 50 %: Պետությունների էներգետիկ անվտանգությունը եւ կլիմայի փոփոխության մարտահրավերները ավելի հրատապ են դարձրել կենսաբանական զանգվածից այլընտրանքային կենսավառելիքի կիրառումը: ԱՄՆ-ում 2013-ին արտադրվող կենսավառելիքի ծավալը կազմել է 62.65 մլլդ/լ: 1-սերնդի կենսավառելիքը հիմնականում արտադրվում էր պարենային ու կերային մշակաբույսերից, ինչը դեռ շարունակվում է: Հեղուկ կենսավառելիքը (կենսաէթանոլ եւ կենսադիզել) քիմիական կազմով համարժեք է նավթից ստացած ավիացիոն JP8, բենզինին եւ դիզելային վառելիքին, ունի հաճելի հոտ, նրա կիրառումը նվազեցնում է վնասակար արտանետումները, ապահովում ավելի լավ այրում եւ ավելացնում շարժիչի գործունեության ժամկետը: Կենսադիզելը, արտադրվող կենսազագվացիծ յուղերի անջատմամբ, 100 %-ով կարող է օգտագործվել ցանկացած դիզելային շարժիչի հետ: Համաձայն ուղենիշային ծրագրի նույնիսկ 5% կենսաէթանոլի խառնուրդը բենզինի կազմում կփոխարինի մոտ 14 հազ. տ ներկրվող վառելիքի, բայց նրա ավելի քան 20-30 %-ով կիրառումը բենզինի հետ այսօր արտադրվող ու կիրառվող շարժիչներում անվտանգ չի: Այսինքն, ուղենիշային ծրագրում նախատեսված 85 % կենսաէթանոլով շարժիչային վառելիքի թիրախը սխալ է ընտրված անգամ երկարաժամկետ հաշվարկում: ՀԲ ծրագրով կենսաէթանոլի արտադրության համար դիտարկվել են միայն 20 բուսատեսակներ, որոնցից ընտրվել է գետնախնձորը 143 հազ. հա հումքից 7 հազ. տ/տարի կենսաէթալոնի արտադրությամբ: 2008 թ. հաշվարկով մեծածախ գինը կազմել է 1,34$/լ: Ներկայումս էլեկտրաէնեգիայի եւ գազի գները բարձրացվել են, իսկ նախկինում սահմանված գինն արդեն իսկ բարձր է ԱՄՆ կառավարության Էներգիայի բաժնի 2014-ի հրապարակած կենսավառելիքի գներից (էթանոլ - 0,80, կենսադիզել (B99-B100) - 1,13 $/լ): Հյուսիսամերիկյան գետնախնձորը թեեւ հնագույն ժամանակներից է հայտնի Հայաստանում, սակայն արտադրական պայմաններում չի մշակվել: Հետեւաբար պահանջում է 3 տարվա արտադրական տեղայնացում տարբեր կլիմայական գոտիներում եւ տարածքներում, պարզելու մշակման տեխնոլոգիայի կանոնները եւ բերքատվությունը: Այդ պատճառով խնդրահարույց է այդ ծրագրում կատարված հումքի ինքնարժեքի հաշվարկը, քանի որ միայն 2012-ին է Ճամբարակ եւ Պուշկինո համայնքներում հիմնվել գետնախնձորի 25 հա ցանքատարածություն: Համաձայն ՀՀ Ագրարագյուղացիական միավորման Հայաստանում մեծ հողակտորների բացակայության պատճառով գետնախնձորի արտադրական մշակումը ձեռնտու չէ: Տարածքների օգտագործման նպատակահարմարությունը նույնպես կասկածներ է հարուցումՙ Բրազիլիայի շաքարեղեգից արտադրվում է ընդամենը 3028լ/ակր/տարի, իսկ ջրիմուռներից նույն տարածքիցՙ 30280 լ/ակր/տարի: Ծրագրի ծախսերի արդյունավետության շեշտադրումը հնարավոր էր փոխել, քանզի գետնախնձորը կարող է ծառայել ինուլինի, ֆրուկտոզայի, դեղանյութերի, իսկ ցողունատերեւային զանգվածը` կենսագազի, կենսահումուսի արտադրության համար: Սակայն ներկայացված տեղեկատվությունում բացակայում է այդ արտադրանքների կյանքի ցիկլի (life cycle analysis), ռիսկերի, վաճառքի գների մրցունակության, թափոնների կառավարման ծախսերի, ներդրումների վերադարձելիության եւ ֆինանսական ակտիվության գործակիցների (break point, RoE, RoA եւ այլ) վերլուծությունը: Ընդհանրապես ՀԲ մոտեցումները հակասում են ոչ միայն սննդի անվտանգության խնդրին, այլեւ 1-սերնդի կենսավառելիքի զարգացման հեռանկարի գնահատականներին: Անորոշությունները պայմանավորված են գյուղատնտեսական նշանակության հողերի սահմանափակությամբՙ ներկայումս կենսավառելիքի արտադրության համար օգտագործվում է համաշխարհային հողատարածքների 3%-ը, իսկ ԵՄ-ում մոտ 2 %-ը: Հաշվարկված է, որ ԱՄՆ-ը եւ Եվրոպան իրենց կախնատեսած կենսավառելիքի ծավալեները չեն կարող ապահովել, քանի որ հնարավոր չի բավարար քանակությամբ բուսական հումք աճեցնել: Հումքի արտադրությունը սահմանափակված է առկա ջրային ռեսուրսներով, քանի որ դրանք առաջին հերթին պետք է բավարարեն սննդի արտադրության պահանջարկը: ՀԲ 2011-ի զեկույցում շեշտադրվում էր, որ 1-սերնդի կենսավառելիքի արտադրությունը նպաստել է պարենային ապրանքների գների աճին ու հարվածում է աղքատ երկրների սննդային անվտանգությանը, իսկ ՄԱԿ-ը 2012-ին հայտնեց, որ այն չի ապահովում կանաչ տնտեսության նպատակները: «Սնունդ վառելիքի փոխարեն» կոալիցիայի քննադատությունից հետո ԱՄՆ կառավարությունը 2012-ին եզրակացրեց, որ 2013-ին նախատեսված կենսավառելիքի արտադրության ծավալները հանգեցնելու են անասնակերի գնաճի եւ 2014-ին շրջանառություն մտավ այդ ուղղության ծրագրերի (Farm Bill Energy) ֆինանսավորման կրճատում նախատեսող օրինագիծ: 2012-ին ԵՄ Կլիմայի հարցերով Եվրոպայի հանձնակատարն ասաց. «Մենք բարոյական իրավունք չունենք թույլտալու մի ոլորտի զարգացում, որը նպաստելու է սննդամթերքի գնաճին»: Համաձայն ԵՄ 2012-ի որոշման 2020-ից կենսավառելիքի արտադրության ոլորտում աջակցությունը տրվելու է մշակաբույսեր չկիրառող արտադրություններին: Չինաստանը, մտահոգված սննդի եւ գյուղատնտեսական արտադրանքի անվտանգության հարցերով, ջանքերը վերահասցեագրեց առաջադեմ կենսավառելիքի հետազոտություններինՙ նվազեցնելով սննդի վրա հիմնված էթանոլի արտադրությունների սուբսիդավորումը:

Վերականգնվող էներգիայի ընդլայնման ծրագիրը (ՎԷԸԾ` SREP) դրամաշնորհներ է տրամադրում ցածր եկամուտ ունեցող երկրներինՙ ապացուցելու ցածր ածխածնային էներգետիկայի զարգացման ուղիների տնտեսական, սոցիալական եւ բնապահպանական կենսունակությունը: 2012-ին ՎԷԸԾ նախատեսեց Հայաստանին 40 մլն $ դրամաշնորհ հատկացնել: Այդ դրամաշնորհը ստանալու համար 2013 թ., առանց մրցույթ հայտարարելու, ՎԷԷՀ ՀԲ 9-ը աշխատակիցներից կազմված թիմին 500 հազ. $ դրամաշնորհ (ՀԲ դրամաշնորհՙ 300 հազ. $, իսկ մյուս մասըՙ բյուջեից) հատկացրեցՙ նախապատրաստելու ներդրումային ծրագիր: Այդ ծրագրում փոքր ՀԷԿ-երին տրվել է ցածր առաջնահերթություն, քանզի դրանք արդեն իսկ ունեին բավականաչափ օժանդակություն: Էներրգետիկայի ներուժի գնահատականները հիմնականում համապասխանում են ուղենիշային ծրագրին, բայց 3 առաջնահերթություններից 1) երկրաջերմային էլեկտրաէներգիա (8,25 մլն $), 2) արեւային ՖՎ կայաններ մոտավորապես 30 ՄՎտ հզորության (26,5 մլն $), 3) երկրաջերմային պոմպեր եւ արեգակնային տաքացուցիչներ (5,25 մլն $) առաջին երկուսը հակասում են: ՎԷԸԾ դրամաշնորհի մյուս մասըՙ 4,33 մլն $ չհիմնավորված կերպով նախատեսում է հատկացնել ՎԷԷՀ չնկարագրված «լծակների» համար: Նշված է նաեւ, որ հաշվարկներում (Աղյուսակ 1) առկա են բազում թվային ենթադրությաններ, այդ թվում երկրաջերմային էներգիայի ռեսուրսի ներուժի առկայությունը դեռեւս ապացուցված չէ: Խնդրահարույց է, բայց ներառել են միայն ֆիքսված ՖՎ-ըՙ համարելով այն ամենաքիչ ծախսատարը, իսկ արեւային էներգիայի տարբեր տեխնոլոգիաների կիրառման նորմավորված արժեքը հաշվարկվել էր բարձրՙ 0,13-0,79 $/կՎտԺ: Ավելին, եկել են եզրակացության, որ արեգակնային եւ երկրաջերմային տեխնոլոգիաների առաջին անգամ կիրառումը մրցունակ չի լինի: Նախատեսված բարձր արտադրողության կայանների էներգիայի արժեքը հաշվառվել էր 0.17-0.2 $/կՎտժ (ՖՎ, հողմային եւ այլ): Հաշվարկով ծախսված միջոցների վերադարձելիության ժամկետը մեծ էՙ 20 տարի եւ նշվում է, որ կոնկրետ հայտնի չէ, թե սպառողների կողմնորոշմամբ վերականգնվող էներգետիկայի տեխնոլոգիաների (երկրաջերմային եւ արեգակնային տաքացուցիչներ) ցուցադրությունը վստահություն կներշնչի՞ այդ տեխնոլոգիաների հավանական գնորդներին: Ընդհանրապես նախատեսված են ներդրումային ծրագրի ոչ բնորոշ գործողություններ, որոնց վերջնական արդյունքը ավելի շատ հետազոտական բնույթի է, ինչի համար նախատեսված են ոչ հատկանշանական բարձր ծախսեր:

Նոր տեխնոլոգիայի տեղայնացման հնարավորությունը կախված է երկրի եկամուտներից: Համաձայն Միջազգային էներգետիկ գործակալության էներգետիկ անվտանգության ոլորտում բարձր եկամուտով պետություններում կիրառվում են միջինը 4,8 տարբեր աջակցության տեսակներ, իսկ ցածր եկամուտ ունեցող երկրներում այն ընդամենը 2,2 է: Հայաստանում փոքր ՀԷԿ-երին սահմանվել էր 17,2 դրամ արտոնյալ սակագին (առանց ԱԱՀ-ի), երբ Սեւան-Հրազդանի եւ Որոտանի կասկադների համար սահմանված էր համապատասխան 0,8 եւ 6,8 դրամ: Կենսաբանական զանգվածից էլեկտրաէներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը հաստատվել էր 38,856 դրամ/կՎտժ: Հողմային կայաններին նույնպես տրվել է արտոնություն ու սակագինը հաստատվել էր 35 դրամ, բայց աշխատանքները տարիներով դադարեցված են, քանի որ 2 ընկերություններ պահանջում են սակագինը բարձրացնել մինչեւ 45-50 դրամ: Այդ ոլորտը կախված է արտոնություններիցՙ ԱՄՆ հարկային օրենքների անորոշությամբ պայմանավորված 2013 թ. տեղադրվել էր մոտ 1 ԳՎտ հողմակայաններՙ աճը կտրուկ նվազել էր համեմատ 2012 թ., երբ տեղադրվել էին 12 ԳՎտ: Համաձայն ԱՄՆ Երկրաջերմային էներգետիկայի ասոցիացիայի համաշխարհային երկրաջերմային արդյունաբերության արտադրության ծավալը հասցնելով ընդամենը 12 հազ. ՄՎտ: Երկրաջերմային ծրագրի իրականցումը բարդ ու երկարաժամկետ գործընթաց էՙ միջինը 8 տարի: Ներդրողը պետք է պատրաստ լինի մեծ գումարներ եւ ժամանակ ծախսելՙ կատարյալ հիասթափության հավանականությամբ: ՀԲ 1,5 մլն $ հատկացրել էր Հայաստանի երկու հավանական երկրաջերմային տեղեկանքների դաշտային տեխնիկական հետազոտությունների համար եւ առանց այդ ծրագրի արդյունքների ներդրումային ծրագրում երկրաջերմայինը առաջնահերթություն ընտրել եթե ոչ սխալ, ապա վաղաժամ է:

Միաժամանակ չնայած ՖՎ էլեկտրաէներգիայի ինքնարժեքի նվազման համաձայն ԱՄՆ Էներգիայի բաժնի SunShot նախաձեռնության, գնի մրցունակութունն առանց սուբսիդիաների ապահովելը դեռ լուրջ քայլեր է պահանջում: 2012-ին ՖՎ էլեկտաէներգիայի գինը բնակելի եւ փոքր առեւտրային համակարգերի համար կազմել է $ 6.13 /վտ (10 կՎտ հզորությամբ), իսկ մեծ առեւտրային համակարգերի համարՙ ավելի քան $ 4.87/վտ (100 կՎտ հզորությամբ): Մեքսիկայում Subich ծրագրով հյուրանոցում 6 կՎտ արեգակնային համակարգի տեղադրումը արժե 17 հազ. $, իսկ ծախսերի վերադարձելիությունը 10 տարի է: Եթե համաձայն ներդրումային ծրագրի եթե այսօր սկսենք առեւտրային ՖՎ արտադրական հզորությաններ տեղադրելՙՙ հետագա տեխնոլոգիական զարգացման արդյունքում ինքնարժեքի հնարավոր իջեցման ակնկալիքով, ապա նրա բարձր գները ծանր բեռով կնստեն հանրության ուսերին, իսկ անգամ այդ սպասումների իրականացման դեպքումՙ չենք հասցնի վերադարձնել կատարված ծախսերը, քանզի սակագինը իջեցնելու համար պետք կլինի մոդեռնիզացնել սարքավորումները, ինչը նոր ծախսեր կպահանջի:

Ի տարբերություն այլ խոշոր նավթ արդյունահանող երկրների, Ռուսաստանում բենզինի վաճառքի գինը բարձր է ու համարյա հավասար է ԱՄՆ-ի գներին, որը բենզինի 80% արտադրում է ներմուծվող նավթից (Աղյուսակ 2): Ըստ ՌԴ փորձագիտական ??«Auto Special Centerե ընկերության դա բացատրվում է մի քանի գործոններովՙ ոլորտը մենաշնորհայլին է ու գինը որոշվում է ինչպես արհեստականորեն, այդպես էլ ավելի քան 10 ցուցանիշներով, այդ թվում, նավթի արտադրության ու տեղափոխման ծախսերով եւ բարձր հարկերով: ՌԴ բնակիչները բենզինի վրա ծախսում են ընտանեկան բյուջեի 10%-ը, իսկ Եվրոպայում, որտեղ բենզինի գինը ավելի բարձր էՙմոտ 2/լ, այս ցուցանիշը հավասար է 1-2%: Այսինքն, անդամակցելով Մաքսային միությանըՙ չենք կարողանա ապահովել ընտանեկան բյուջեի համար մատչելի վառելիքի գներ:

Առանցքային խաղացողների 1-սերնդի կենսավառելիքի արտադրություններ ի զարգացումը կախված էր պետությունների սուբսիդավորումից, ինչը Հայաստանի համար անըդունելի է: Բուսական ցելյուլոզայից ստացվող կենսավառելիքի արտադրության առկա մոդելների եւ կայունության չափանիշների հացցում շարք անորոշություններ կան: ԱՄՆ օրենսդրությամբ արգելված է հումքի կիրառումը պետական անտառներից, իսկ ԵՄ 2010 թ. որոշումով արգելված է այդպիսի կենսավառելիքի հումքի հայթայթումը անտառներից ի հաշիվ կենսաբազմազանության նվազման: Համաձայն ԱՄՆ Էներգետիկայի տեղեկատվական գործակալության այդ կենսավառելիքի արտադրման նախանշված ծավալները չեն կատարվում: Միայն 2013թ. ԱՄՆ Beta renewables եւ Russell ինկորպորացիաները չեղյալ համարեցին ցելյուլոզայից կենսավառելիք արտադրող գործարանների գործունեությունը: Հաշվի առնելով Հայաստանում անտառային եւ ծղոտային հումքի հայտնաբերված փոքր ռեսուրսները ու բնությանը հասցվելիք վնասի հնարավոր չափը` կարելի է եզրակացնել, որ այդ հումքով արտադրություն զարգացնելը սխալ կլինի: Ի տարբերություն նոր սերնդի կենսավառելիքի արտադրությունը տարբերվում է կայուն լուծումներով, մրցունակ գներով ու տարածքների արդյունավետ օգտագործումամբ եւ 2013 թ. կենսավառելիքի արտադրական եւ ցուցադրական կայաններից 20-ում կիրառվում են ջրիմուռներ: Միկրոջրիմուռները կենսադիզելի ամենախոստումնալից աղբյուրն են, քանզի համաձայն ԱՄՆ Ազգային վերականգնվող էներգետիկայի լաբորատորիայի (NPEL) միկրոջրիմուռը արտադրում է առնվազն 10-100 անգամ ավելի վառելայուղեր ՙ 60.000 լ/հա/տարի, քան սոյան (400 լ/հա/տարի) եւ արմավը (6.000 լ/հա/տարի): Քաղցրահամ ջրի սպառումը 10 անգամ ավելի քիչ է, արեգակնային էներգիայի օգտագործումը ավելի բարձր է (բերքահավաք յուրաքանչյուր 3-10 օրում) եւ տարածքի միավորի հաշվով CO2 է կլանումը ու գյուղատնտեսական մշակաբույսերի համեմատությամբ ավելի բարձր է: Նրանց արտադրությունը չի պահանջում գյուղատնտեսական նշանակության հողեր, թունաքիմիկատների կիրառում եւ անթափոն է: Հաստատված է, որ միկրոջրիմուռային կենսավառելիքը CO2 տրանսպորտային արտանետումները նվազեցնում է 50 - 70%-ով: Ներկայումս միկրոջրիմուռից ԱՄՆ Solazyme ինկորպորացիան արտադրում է ավիացիոն Solajet 100% ռեակտիվ վառելիք, ռազմական ռեակտիվ վառելիք (HRJ -5), կենսադիզել (HRF-76) ( վաճառքի գինըՙ $ 0.91/լ): 2013-ին վաճառել էր 76 մլն լ վառելիք, իսկ 2015-ին նախատեսվում է իրացնել մինչեւ 227 մլն լ: ԱՄՆ Algenol ինկորպորացիան 2013-ին արտադրել է 34.065 լ միկրոջրիմուռային կենսաէթանոլ: Հայաստանը միկրոջրիմուռային արտադրության առավել բարենպաստ պայմաններ ունի: Միկրոջրիմուռային կենվավառելիքի արտադրությամբ մասնավոր սեկտորին հետաքրքրելու համար հարկավոր է զարգացած երկրների օրինակով դիմել օրենսդրական եւ այլ կարգավորումների: ԱՄՆ-ում եւ Եվրոպայում ի սկզբանե օրենսդրորեն կարգավորվել էր տրանսպորտային եւ ավիացիոն վառելիքում 10% կենսավառելիքի առկայության պահանջը (2020 թ. ավելացնելու է մինչեւ 20 %): Հայաստանը, վառելիքում կենսավառելիքի առկայության 5%-ի շեմը սահմանելով, կարող է տարածաշրջանում նրա արտադրության առաջատար դառնալ: Միաժամանակ այդպիսի մոտեցումը վառելիքի ներմուծմաբ զբաղվող խոշոր հարկատուներին կենսավառելիքի շահութաբեր արտադրություններ հիմնադրելու հնարավորություն կտա, բարելավելով Հայաստանի արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը, քանզի ստացվող կենսավառելիքի գները կլինեն մրցունակ այլ երկրներ վաճառքի համար (Աղյուսակ 2): Միկրոջրիմուռների տեղական արտադրությունը համակարգային ազդեցություն կունենա ամբողջ տնտեսության զարգացման համար: Նրանք կիրառվում են որպես բարձրորակ կերային հավելում: Այդ ուղղությամբ Հայաստանի կառավարության 1968 թ. որոշումամբ Եղվարդի խոշոր եղջերավորների կոմպլեքսում կառուցվել էր ջերմոցային միկրոջրիմուռների արտադրություն, իսկ Թալինի խոզաբուծարանում կառուցվում էր: Սակայն այսօր այն ժամանակ կիրառվող տեխնոլոգիաները մրցունակ չեն: Մեր մշակած տեխնոլոգիայով 417,7 տ կենսազանգված արտադրելու համար 122.000 հա-ում կպահանջվի 607 մլն $ ներդրում: Այն կարող է բավարարել ԱՄՆ կերային հավելումների պահանջարկի 25%-ը, Եվրոպայիՙ 20% եւ Կանադայիՙ 213%-ը: Այդպիսի արտադրությունը կկլանի 764 հազ. տ CO2 գազ եւ կարտադրի 559 հազ. տ թթվածին: Առողջապահության ոլորտում կիրառվում են միկրոջրիմուռային հաբերի, լուծույթների, ինչպես նաեւ մեծ պահանջարկ ունեցող օմեգա-3-յուղերի ատտադությունումը, իսկ օծանելիքի ոլորտումՙ միկրոջրիմուռային կենսաակտիվ հավելումների:

Եզրակացություն: Ներդրումային ծրագրի առաջադրանքը պահանջում էր Հայաստանում կիրառելի տարբեր տեխնոլոգիաների համալիր գնահատում, տնտեսական գրավչության նեկայացում, առավելությունների ու թերությունների սահմանում, ջերմոցային գազերի արտանետումների կրճատման, բիզնես մոդելների եւ ֆինանսավորման սխեմաների մշակում, առաջարկվող ծրագրերի սպասվող դրական եւ բացասական, բնապահպանական ու սոցիալական ազդեցությունների հաշվակում: Համաձայն Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին ՀՀ օրենքի հոդված 13-ի էներգետիկ փորձաքննության նպատակն է եզրակացություն տալ էներգաարդյունավետության փաստացի եւ ազգային ստանդարտներով սահմանված ցուցանիշների համեմատական մեծությունների վերաբերյալ: Իսկ մշակած ներդրումային ծրագիրը հիմնավորված է ենթադրություններով ու չհետազոտված ներուժով, ապացուցված չէ ընտրված առաջնայնությունների էական ազդեցությունը էներգետիկ անվտանգության բարելավմանը, տեխնոլոգիաների ծախսարդյունավետությունը, կենսատոկունությունը եւ ընդլայնման ներուժը, շուկայի հասունությունը, այդ թվում սակագների մատչելիությունը հանրության համար եւ այլն: Երկրաջերմային էլեկտրաէներգիայի ներուժը ցածր է գնահատվել, բայց այդ բարձր ռիսկային ծրագիրը ներառվել է առաջնահերթությունների մեջ: Անգամ առկա ՀԷ եւ ՖՎ ցուցադրական կայանների դեպքում բացակայում է ծրագրերի ֆինանսական ակտիվության հիմնական գործակիցների որոշումը եւ ճանաչվում է վաճառքի գների փաստացի անմատչելիություն հանրության համար: Եթե որոշ էներգատեսակներ ցուցադրական արտադրություններ չունեն, ապա պետք էր նախատեսել միայն արտադրական ցուցադրության փոքր ծախսեր եւ վերոնշյալ մեծածավալ ներդրումների համար բոլոր ծրագրերի փաստացի ֆինանսատնտեսական ցուցանիշների հիման վրա վերջնական որոշում ընդունել, ինչը նույնպես չի արվել: Այդպիսով ներդրումային ծրագրում չեն բացահայտվել բոլոր հնարավոր տարբերականները, արդյունաբերական կամ ցուցադրական փորձաքննության տնտեսական, ֆինանսական ու մարքեթինգի արդյունքները, Էներգետիկ անվտանգության հարցում չեն գտնվել փաստացի լուծումներ, չի ապացուցվել հանրության համար օպտիմալ քարտեզը, հույսը ոչ թե մրցունակ տեխնոլոգիաներն են, այլ սակագների բարձրացումը: Եթե ընտրված տեխնոլոգիաների սակագինը խոչընդոտելու է արտադրության զարգացմանը եւ մատչելի չի լինելու ընտանեկան բյուջեին, ապա կատարված ընտրությունը սխալ է: Ակնհայտ է, որ բարձր սակագները, երկարատեւ ծախսերի վերադարձնելիությունը կամ ընդհանրապես անկանախատեսելի արդյունքներով մոտեցումները այսօր ընդունելի չեն եւ զարգացման ուղենիշային եւ ներդրման ծրագրերի որոշ տեխնոլոգիական ընտրությունները չեն կարող ծառայել որպես հիմնական առաջնահերթություններ ու էականորեն նպաստել էներգետիկ, տնտեսական եւ բնապահպանական զարգացման նպատակներին մի երկրում, որի բնակչության 1/3-ից ավելին աղքատ է:

Հետեւաբար դանիական «Էներգետիկայի կառավարում» ընկերության Հայաստանի վերականգնվող էներգիայի զարգացման ուղենիշային եւ ՎԷԸԾ համար մշակած ներդրումային ծրագրը միայն խոշոր չափերի վնաս է հասցրել Հայաստանի բյուջեին, որը կարող է բազմապատկվել $ 40 մլն ՎԷԸԾ դրամաշնորհը ծախսելով, քանի որ ի սկզբանե պարզ չեն հեռանկարները եւ դրանք ուղղված չեն ՀՀ քաղաքացու բարեկեցության բարձրացմանը, հայրենիքում իր ապագան կերտելուն ու բարոյա-հոգեբանական մթնոլորտի առողջացմանը:

Աղյուսակ 1. Վերականգնվող էներգիայի տարբեր ոլորտների ներուժը

Աղյուսակ 2. Բենզինի վաճառքի գները տարբեր երկրներում 21.07.2014

Պետություն Գինը, $
Վենեսուելա0,01
Լիբիա0,12
Սաուդյան Արաբիա0,16
Թուրքմենստան0,22
Քուվեյթ0,25
Կատար0,27
Պարսկաստան0,28
Էմիրատներ0,47
Ադրբեջան0,78
Ղազախստան0,82
Ուզբեկստան0,86
Իրաք0,91
Բելառուս0,96
Ռուսաստան0,97
ԱՄՆ1,01
Հայաստան1,21
Կանադա1,28
Ուկրաինա1,30
Հնդկաստան1,30
Վրաստան1,33
Բրազիլիա1,33
Չինաստան1,37
Մոլդովա1,37
Տաջիկստան1,39
Արգենտինա1,45
Ջապոնիա1,57
Բոսնիա եւ Հերցոգովինա1,70
Էստոնիա1,74
Սերբիա1,77
Լեհաստան1,78
Լատվիա1,81
Չեխիա1,82
Հունգարիա1,83
Բուլղարիա1,85
Ավստրիա1,88
Ալբանիա1,88
Լիտվա1,90
Ռումինիա1,91
Իսպանիա1,96
Շվեյցարիա1,98
Սլովենիա2,03
Սլովակիա2,04
Ֆրանսիա2,07
Գերմանիա2,10
Շվեդիա2,10
Իռլանդիա2,19
Ֆինլանդիա2,23
Պորտուգալիա2,23
Անգլիա2,24
Իսրայել2,28
Հունաստան2,33
Դանիա2,36
Թուրքիա2,38
Նիդեռլանդներ2,46
Իտալիա2,47
Նորվեգիա2,58
 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 01-08-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.