AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 116. ԹԱՓԱՆՑԵՆՔ ԲԱՌԻ ԽՈՐՔԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 01-08-2014



Տեղադրվել է` 2014-08-09 21:17:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 3622, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՃԱՄԲԱՐՈՒՄ

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Արեւմտահայ բանաստեղծ Վահան Թեքեյանի անունով են կոչվում 5 հանրակրթական դպրոց, որոնցից 4-ը ՀՀ-ում (Երեւանի թիվ 92, Գյումրիի, Ստեփանավանի եւ Կարբիի) եւ մեկը` Արցախում (Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի թիվ 1 միջնակարգ): «Թեքեյան կենտրոն» հիմնադրամն արդեն մի քանի տարի է, ինչ կազմակերպում է ամառային ճամբար հիշյալ դպրոցների աշակերտների համար: Անցած տարիներին ճամբարը գործում էր Լոռիում` Գուգարքում, իսկ այս տարի հուլիսի 28-ից Թեքեյանի անվ. դպրոցների (բացառությամբ Կարբիի) աշակերտները մեկ շաբաթ հանգստանալու են ՀՀ Կոտայքի մարզի Հանքավանի «Արագած» հանգստավայրում:

Բերձորցի աշակերտների եւ նրանց ուսուցիչներ Ն. Հակոբյանի եւ Վ. Միրզոյանի հետ առաջին օրն այցելեցի ճամբար, ծանոթացա պայմաններին, զրուցեցի կազմակերպիչների հետ: Ավագ ջոկատավար Դավիթ Պարյանը տեղեկացրեց, որ Թեքեյանի անվան դպրոցներից ճամբարին մասնակցելու են 62 աշակերտ` 8 խմբով եւ 8 ուսուցիչ: Խմբերը կրելու են հայ նշանավոր մշակութային գործիչների եւ ազատագրական պայքարի հերոսների անունները: Ճամբարականները մասնակցելու են արշավների, մարզական ու ինտելեկտուալ խաղերի, մշակութային այլ միջոցառումների: Ճամբարականներին օրական 3 անգամ տրվելու է սնունդ եւ հետճաշիկ: Դպրոցների ներկայացուցիչներն ասացին, որ անցած տարիներին նույնպես մասնակցել են ճամբարին եւ գոհ են եղել: Հույս հայտնեցին, որ Հանքավանի «Արագած»-ում նույնպես ամեն ինչ լավ է լինելու:

Մինչեւ Հանքավան հասնելը` բերձորցիներն անցան Սյունիքի, Վայոց Ձորի եւ Գեղարքունիքի մարզերով, հմայվեցին Ծաղկունյաց (Սելիմի) լեռնանցքով, տեսան 13-րդ դարում կառուցված քարավանատունը, հմայվեցին Սեւանա լճի գեղեցկությամբ, ծանոթացան Գորիս, Վայք, Եղեգնաձոր, Մարտունի, Սեւան, Հրազդան քաղաքներին: Աշակերտները գոհ էին ճանապարհորդությունից եւ առաջին օրը գոհ էին ճամբարի պայմաններից: Նախատեսված է, որ աշակերտները վերադարձից առաջ գրեն շարադրություն մեկ շաբաթյա հանգստի, ճամբարի պայմանների եւ իրենց տպավորությունների վերաբերյալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 01-08-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.