AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 47. ԲՈՒՐԴ, ԱՍՐ, ԳԵՂՄ, ԿԻԶ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 28-11-2014



ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2014-12-04 21:32:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1275, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԻՍԿ Ո՞ՒՐ Է ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ադրբեջանի մասին այս հոդվածում չենք խոսելու. նախՙ որովհետեւ խոսելու ենք հզորության մասին, իսկ դա եւ Ադրբեջանը մի տեսակ անհամատեղելի են, բացի դրանից, մեզանում ընդունված չէՙ մերոնց համեմատել Ադրբեջանի հետ. սիրուն չէ:

Ուրեմն թողնենք հարեւան երկրինՙ փորձելու դուրս գալ առկա ռազմաքաղաքական ամոթից եւ հումորով, բայց ուշադրությամբ հետեւենք այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի հայրենասերների» կոչինՙ անհապաղ «ազատագրել» Լեռնային Ղարաբաղը, եւ կենտրոնանանք հզոր «համաժողովրդական շարժման» վրա, որի շարքերը, ինչպես գիտենք, գրեթե ամեն օր համալրվում են նորանոր կուսակցություններով, անհատներով, երիտասարդական, միջին սերնդի, ծերունական հասարակական կազմակերպություններով, անկախ փորձագետներով, վերլուծաբաններով,... Նախ, ի՞նչ է նշանակում համաժողովրդական շարժում, բայց առանց չակերտների, կամ ինչո՞ւ ենք մենքՙ ամեն անգամ առկա շարժման անունը գրում հենց չակերտների մեջ: Խնդիրը շատ պարզ է: Բանն այն է, որ եթե ինչ-որ շարժում կոչվում է համաժողովրդական, նշանակում է արդեն իսկ այն ներառում է ողջ ժողովրդին, կամ գոնե դրա ճնշող մեծամասնությանը: Այս համատեքստում կարո՞ղ ենք մենք արդյոք ոչ իշխանական եռյակի նախաձեռնած շարժումը կոչել հենց համաժողովրդական: Միանշանակՙ ոչ, որովհետեւ եթե այդ շարժումը համաժողովրդական լիներ, ապա, ենթադրենք, Տիգրան Կարապետի Կարապետյանն եւ իր ԺԿ-ն ոչ թե կմիանային համաժողովրդական շարժմանը, այլ արդեն իսկ այնտեղ կլինեին: Բացի սրանից, արդյո՞ք եռյակիՙ «համաժողովրդական շարժումը» հիմնված է ժողովրդի ճնշող մեծամասնության աջակցության կամ մասնակցության վրա: Պատասխանը փոքր ինչ երկար է, փորձենք հնարավոինս սեղմել: Եթե հավատանք նույն եռյակին, ապա Հանրապետությունում առկա է ազգային անվտանության խնդիր դարձող արտագաղթ: Սա նշանակում է, որ Հայաստանում ամենեւին էլ 3 մլն-ից քիչ ավել մարդ չի բնակվում, ինչպես վկայում են պաշտոնական տվյալները, որոնց մենք, հասկանալի է, չենք հավատում, քանի որ նախ դա այդպես չէ, ապա եւ մենք հավատում ենքՙ եռյակին: Հիմա, եթե արտագաթն իրոք դարձել է ազգային ավտանգության խնդիր, ապա Հանրապետությունը դատարկվել է առնվազն մեկ միլիոն, եթե ոչ ավել բնակիչով: Կնշանակի, մենք այստեղ հիմա մոտ երկու միլիոն ենք: Որից ավելին, քան երկու հարյուր հազարըՙ ինչ-ինչ շարժառիթներից ելնելով, կամա թե ակամա, իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է, եւսՙ առնվազն մի հարյուր հազարը կուսակցության անդամ չեն, բայց սա միան պաշտոնապես, այսինքն պարզապես վկայական չունեն, գաղափարապես, ավելի ճիշտՙ գործունեության բնույթով ու ձեւով Հանրապետական են: Գումարենք եւս մի 400 հազար քաղաքացիներ, ովքեր ընտանեկան, ընկերական, բարեկամական հանգամանքներից ելնելով սատարում են ՀՀԿ-ին (մեկ կուսակցականիՙ երկու բարեկամ սկզբունքով) եւ կստացվի, որ մեր համեստ-սիրողական հաշվարկներովՙ Հայաստանի շուրջ 2 մլն բնակիչներից 700 հազարը կա՛մ ՀՀԿ-ական են, կա՛մ սատարում են իշխող կուսակցութանը:

Համաձայնեք, որ շուրջ 2 մլն-ի մեջ 700 հազարը լուրջ թիվ է, իսկ մնացյալՙ շուրջ 1 մլն 300 հազարը, ամենեւին էլ երկու միլիոնի ճնշող մեծամասնությունը չէ, հատկապես որ «այս մնացածը» ամենեւին ապացուցված չէ, որ հետաքրքրվում է քաղաքականությամբ:

Ուրեմն իրավունք ունի՞ եռյակի նախաձեռնած շարժումը կոչվել համաժողովրդական...

Բայց ինչո՞ւ է կոչվում: Պատասխանը փոքր ինչ հոգեբանական է: Օրինակՙ հոգեբանները հաճախ իրենց հաճախոդներին, ովքեր կամ տառապում են սեփական անձի թերարժեքությամբ, կամ էլ ցանկանում են հզոր մարդու անուն վաստակել, խոհուրդ են տալիս հաճախ կրկել, որ իրենք հզոր են. ըստ հոգեբաններիՙ դա օգնում է: Այսինքն, եթե մեկը շարունակ, օրը մի քանի անգամ կրկնի, որ ինքը, ենթադրենք, այլմոլորակային է, ապա ըստ այս տեսությանՙ ի վերջո կընկալվի որպես այլմոլորակային:

Մենք իհարկե չենք պնում, որ եռյակը, նախքան շարժում սկսելը, այցելել է հոգեբանների, բայց մենք փոքր ինչ փոխելով հայտնի ասացվածքը պնդում ենք, որ եռյակն այնքան հզոր չէ, որքան դրա մասին խոսում է:

Ու քանի որ մենք հավաստիացրել ենք, որ այս հոդվածն ամենեւին էլ Ադրբեջանի մասին չէ, շարունակենք:

Ի՞նչ է նշանակումՙ ժողովուրդ, այսինքն ունի՞ արդյոք այս եզրույթը սահմանումներ, սահմաններ, օրինակՙ այ այս շրջանակից դուրսՙ էլ ժողովուրդ չէ, կամ այ այս շրջանակը միայն բավարար է ժողովուրդ կոչվելու համար: Պարզվում է, գոնե վերջինը սահման ունի: Տեսեք ինչ-որ ժողովրդի մտավոր, գիտական, մշակութային, քաղաքական, ռազմական, տնտեսական էլիտան (անկախ վերջիններիս անձնական որակներից) միասին բավարար է ժողովուրդ կոչվելու համար: Հիմա, արդյոք ճի՞շտ են ասում եռյակի ամբիոնիցՙ պնդելով, թե ժողովուրդն իրենց հետ է: Օրինակ, ունե՞նք մենք այսօր մի խումբ նշանավոր մտավորականների, գիտնականների, մշակութային դեմքերի նամակ-հայտարարությունը, որ իրենք միանում են եռյակին: Ունի՞ արդյոք վերջինս երկրի քաղաքական, ռազմական էլիտայի (չխառնել էլիտա եզրույթըՙ իշխանության հետ) աջակցությունը, քանի՞ խոշոր բիզնեսի նեկայացուցիչներ են այսօր եռյակի կողքին, քանի՞ տնտեսվարողներ: Սրանք հարցեր են, որոնք եռյակի առաջնորդներին ավելի շատ պետք է մտահոգեն, քան շրջաններում շտաբների հինադրումը, որոնք, հիշեցնենք, նպատակ են հետապնդումՙ մոբիլիզացնել ժողովրդին. պատերա՞զմ է...:

Ուրեմն, գուցե հոգեբանական տեսանկյունիցՙ պարբերաբար կրկնելով «համաժողովրդական շարժում» եւ «մենք հզոր ենք» բառերը, ինչ-որ ժամանակ մենք ականատեսը դառնանք եռյակի նախաձեռնած հիրավի համաժողովրդական շարժանը, կամ համոզվենք, որ եռյակը հզոր է իրականում, բայց փաստն այսօր այն է, որ մենք ոչ համաժողովրդական շարժում ենք տեսնում, ոչ էլ հզորՙ ոչ իշխանություն:

Ադրբեջանի, նրա «հզոր բանակի» վերաբերյալ հավաստիացումների հետ, պայմանավովել ենք արդեն, որ չենք համեմատելու...

Չմոռանանք շեշտելՙ քաղաքականությունը ազնիվների տեղ չէ, այս համատեքստում, կարծում ենք, որ եւ գործող իշխանությունը, եւ գործող ոչ իշխանությունը իրենց տեղում են: Բայց, այնուամենայնիվ, ո՞ւր է ժողովուրդը...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 28-11-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.