AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 48. ՄԻ ՏՐՑԱԿ ԿԱՆԱՉԻ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 05-12-2014



Տեղադրվել է` 2014-12-08 17:13:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 958, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչություն, Երեւան, 1 դեկտ. 2014թ.

Ցավով ծանոթացանք Ամենայն Հայոց Հայրապետին ուղղված Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արք. Մանուկյանի նամակին, որն ավելի շուտ հայհոյախառն պարսավագիր էր, մեր Եկեղեցու 1713 տարիների պատմության մեջ իր ոճով ու ոգով անօրինակ ու անհարիր ոչ միայն բարձրաստիճան եկեղեցականին, այլեւ պատասխանատու որեւէ անհատի:

Հավանաբար մասնագիտական ախտորոշման ենթակա իր ներքին ինչ-ինչ բարդույթներից մղված Նուրհան պատրիարքը ձգտում է ամեն գնով ինքնահաստատվել: Այլապես նա իր պարսավագիրը Մայր աթոռ չէր առաքի համացանցի միջոցով, հետգրության մեջ իր այդ արարքը փորձելով «բացատրել» Վեհափառ Հայրապետին ուղղված իր նախորդ նամակի անպատասխան մնացած լինելու` այժմ արդեն հերքված «փաստով»:

Հակառակ պարագայում, որքան էլ որ դժգոհ մնացած լիներ Մայր աթոռի Գերագույն հոգեւոր խորհրդի կողմից եպիսկոպոսացման համար իր առաջադրած թեկնածուներից մեկի մերժման առթիվ ու թերեւս հենց դրա՛ համար Նուրհան պատրիարքն ընդառաջ կգնար Մայր աթոռ գալու Վեհափառ Հայրապետի` առկա հարցերը համատեղ քննարկելու հրավերին: Անշուշտ, եթե նրա բուն նպատակը առկա խնդիրները փոխադարձ հասկացողությամբ լուծելը եղած լիներ, ինչպես վայել է բարձրաստիճան եկեղեցականին:

Իր պարսավագրում Երուսաղեմի Հայոց պատրիարքը չի խորշում անգամ հետին թվով Մայր աթոռում սեպտեմբեր ամսին գումարված ներկայացուցչական ժողովը «թատերական» որակելուց: Նա այդ ժողովին է վերագրում «Երուսաղէմի Հայոց Պատրիարքության Առաքելական եւ Նուիրապետական Աթոռը ինչ-որ «թեմի» մը վերածելու» հետին նպատակ: Մինչդեռ հայտնի է, որ հենց այդ ժողովում է, որի գլխավոր խնդիրը Հայ եկեղեցու համար մեկ եւ միասնական սկզբունքների մշակումն էր, տեղի է տրվել Երուսաղեմի ներկայացուցիչների ճնշումներին եւ մեր կարծիքով անտեղի զիջումներ կատարվել որդեգրված սկզբունքներից:

Ռամկավար Ազատական կուսակցությունը համոզված է, որ վաղուց ժամանակն է, որ Հայ եկեղեցու միասնության գաղափարը օրինավորապես արմատավորվի եւ կիրառվի անխտիր նվիրապետական բոլոր աթոռների ու թեմերի կողմից:

Կուսակցությունս սթափության կոչ է անում Երուսաղեմի Հայոց պատրիարքին եւ նրա գլխավորած միաբանությանը եւ գտնում, որ Հայ եկեղեցու միասնության գաղափարին հավատարիմ յուրաքանչյուր պատասխանատու հոգեւորական անհրաժեշտաբար պետք է շինարար ու գործնական մոտեցմամբ նպաստի հարցերի կարգավորմանը, այլ ոչ թե համացանցով կամ այլ անընդունելի ձեւերով անտեղի շփոթ եւ աղմուկ ստեղծի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 05-12-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.