AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 51. ԲԱՌԱՄԱՅՐ ԿՏԱՎԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 05-12-2014



Տեղադրվել է` 2014-12-08 17:13:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 848, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱՐԱՆԻ ԲԱՑՈՒՄ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՀԱՑԻԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամի համագործակցությամբ բացվել է Հայաստանում տեխնոլոգիապես հագեցված 4-րդ կրթասրահը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) համատեղ իրականացված հերթական ծրագրի արդյունքում բացվել է Հայաստանում 4-րդ ստեղծագործարանը` տեխնոլոգիաների արդի պահանջներին համապատասխանող կրթասրահը: Արմավիրի մարզի Հացիկ համայնքի երիտասարդների համար ստեղծվել են բոլոր պայմաններըՙ էլեկտրոնային գրատախտակով (smart board), ժամանակակից համակարգիչներով եւ շարժական հատուկ կահույքով հագեցված ուսումնական սենյակի ծառայություններից օգտվելու համար:

Մինչեւ օրս ստեղծագործարանների կառուցման ու գործարկման ծրագրի շահառուներ են դարձել Արմավիրի մարզի Սարդարապատ եւ Վանանդ, ինչպես նաեւ Արագածոտնի մարզի Արտենի համայնքի երեխաները: Դիտարկելով կրթությունը որպես երիտասարդների կարողությունների հզորացման շարժիչ ուժՙ COAF-ը գյուղական դպրոցներում ապահովում է բարեկարգ ենթակառուցվածքներ ու բարելավված միջավայրՙ աշակերտներին օգնելով հասնել իրենց ներուժի զարգացմանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ այս նախաձեռնություններն իրականացվում են որակապես նոր մակարդակով եւ համապատասխանում գերազանցության չափանիշներինՙ կրթական հաստատությունները համալրելով տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաներով:

Նորաբաց կրթասրահում տիրող միջավայրը խթանում է երեխաների շրջանում ստեղծագործականության հմտությունների ձեւավորումն ու զարգացումը, թույլ տալիս իրականացնել բազմանպատակ գործունեություն եւ աշխատանքների այնպիսի համադրում, ինչպիսիք են համակարգչի օգտագործումն ու տեխնոլոգիաների կիրառմամբ դասերը, քննարկումներն ու դասախոսությունները, ստեղծագործ ու ինտելեկտուալ խաղերը:

«Որակյալ կրթությունը առավել բարեկեցիկ կյանքի ճանապարհն է: Մեր համատեղ ծրագրի նպատակն է նորարարությունը զարգացնող հնարավորություններ եւ գիտելիք տալ գյուղաբնակ երեխաներին: Ուսյալ սերունդ դաստիարակելը ենթադրում է կրթության որակի բարձրացում, կրթական եւ ֆիզիկական միջավայրի բարելավում, ինչպես նաեւՙ դասավանդման եւ ուսուցման ավելի լավ մեթոդներ: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք քաղաքային եւ գյուղական հաստատություններում կրթության միջեւ տարբերությունը վերացնելու համարՙ միջնակարգ կրթության համակարգում նոր մեթոդների ներմուծման միջոցով: Գյուղաբնակ երեխաներն արժանի են ավելի լավ ապագայի», - իր խոսքում նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Ծրագրի հաջող իրականացման առնչությամբ COAF-ի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը նշել է. «Գյուղաբնակ երեխաների հետ աշխատելու Հիմնադրամի բազմամյա փորձը ցույց է տվել, որ մեր երիտասարդները տաղանդաշատ ու նպատակասլաց են եւ ողջունում են զարգացման ու աճի յուրաքանչյուր հնարավորություն: Շնորհակալ ենք, որ մեր հուսալի գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը, կարեւորելով այս փաստը, մշտապես աջակցում է մեր ծրագրերի իրականացմանը: Վերջին տարվա ընթացքում գործարկված ստեղծագործարանների գործունեության վերլուծության արդյունքում պարզ դարձավ, որ եւ երեխաները, եւ ուսուցիչները մեծ ոգեւորությամբ են ներգրավվում արդի այս կրթասրահներում տեղի ունեցող բոլոր միջոցառումներին, ինչը կարեւոր գործոն է ծրագրի արդյունավետությունը որոշելու համար»:

Նշենք, որ ներկայումս ավարտին են մոտենում հիմնադրամի կողմից իրականացվող Հացիկի դպրոցի հիմնանորոգման աշխատանքները, արդեն կառուցվել եւ գործում են դպրոցական ճաշարանն ու ատամների մաքրման կայանը, մեկնարկել են «Առողջ սնուցում» եւ «Ատամների խնամք» ծրագրերը, երիտասարդների համար իրականացվում է «Ձեռներեցության ուսուցում եւ պրակտիկա» ծրագիրը: Հացիկի դպրոցի հոգեբանները ներառված են «Աջակցություն դպրոցական հոգեբաններին» ծրագրի մեջ: Հիմնադրամի Երեխայի եւ ընտանիքի աջակցության ծրագրի շրջանակներում Հացիկում սոցիալական ծառայություններ են մատուցվում սոցիալական աշխատողի կողմից:

Այս տարի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ, Հայաստանի մանուկներ հիմնադրամը եւս երկու ստեղծագործարան էլ շահագործման կհանձնի Լոռու մարզում, իսկ հաջորդ տարվա առաջին եռամսյակումՙ Արմավիրի մարզի Գետաշեն համայնքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 05-12-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.