AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 1. Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ «ԲԱՌԻ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 05-12-2014



Տեղադրվել է` 2014-12-08 17:13:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 937, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԼՌՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ՊԱՏՃԱՌ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հայկական խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերըՙ հայրենիք վերադարձնելու եւ ուղղաթիռի կարեւոր մասերը հետ բերելու փաստի հետ կապված լռությունը երկու կողմանի է: Նախ, Ադրբեջանի մեդիա դաշտն առհասարակ չի խոսում փաստից, ինչի պատճառներին դեռ կանդրադառնանք, իսկ Ադրբեջանի պետական կառույցները, կոնկրետՙ ՊՆ-ն սահմանափակվեց միայն փաստը հերքելով:

Լռության երկրորդ ուղղությունըՙ այպես կոչված միջազգային հանրությունն է, կամ կոնկրետՙ ԵԱՀԿ Մինսկի խումբը: Մասնավորաբար ԼՂ հակամարտության կարգավորման գործում անմիջականորեն ներգրավված միջազգային այս կառույցը ԼՂՀ ՊԲ հատուկ ստորաբաժանման ծառայողնեի կողմից իրականացված հատուկ նշանակությանն օպերացիայից հետո, վերջինիս արձագանքող որեւէ հայտարարությամբ հանդես չեկավ, ինչն ուղղակի տարօրինակ է:

Բայց Ադրբեջանից սկսենք: Ինչպես արդեն նշեցինքՙ հարեւան երկրի պաշտպանական գերատեսչությունը, փաստի արձանագրումից հետո հանդես եկավ պաշտոնական հաղորդագրությամբՙ փաստը հերքելու մասին: Ու եթե Ադրբեջանի ցանկացած պետական կառույցի պրակտիկայում փաստերի հերքումը նորմալ է, ապա անսովոր էր ադրբեջանական լրատվաիջոցների լռությունը: Այլ դեպքում, նրանք ամեն օր տարբեր կերպ կներկայացնեին իրենց պետական կառույցի հայտարարությունըՙ փորձելով նորից ու նորից ապացուցել, որ այն, ինչ հայկական կողմն է ներկայացնում, կատարյալն սուտ է: Ուղղաթիռի հետ կապված ադրբեջանական ԶԼՄ-ները նման ակտիվություն չցուցաբերեցին, բնականաբար հարց է առաջանումՙ ինչո՞ւ: Բանն այն է, որ բոլորովին վերջերս Ադրբեջանում ուժի մեջ մտավ մի օրենք, որով բոլոր այն լրագրողները, վերլուծաբան-փորձագետները, պարզապես քաղաքացիները, որոնք տեղեկատվություն կդրամադրեն շփման գծից, ինչպես Ադրբեջանում են ասումՙ ռազմաճակատից, առանց այդ տեղեկությունները պետական համապատասխան կառույցների հետ համաձայնեցնելու, կամ շրջանցելով վերջիններիս կողմից ավելի վաղ արված պաշտոնական հաղորդագրությունները, կասկածի ենթարկվելով դրանց իսկությունը, հանգիստ կարող են մեղադրվել ազգի դավաճանության մեջ, իսկ սա, հասկանալի է, ծանր քրեական պատիժ է նախատեսում:

Հետեւաբար, լռություն պահպանելով, ադրբեջանցի մեր գործընկերներն ուղղակի չեն ուզում նստել, այն էլՙ որպես ազգի դավաճան, ինչը, միանգամայն հասկանալի պահվածք է, գուցեՙ անընդունելի, բայցՙ հասկանալի:

Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, ապա այստեղ իրավիճակը փոքր ինչ բարդ է: Նախ, հայկական կողմի իրականացրած հատուկ նշանակության օպերացիան ինքնին մարտական գործողություն է, եւ, եթե հաշվի առնենք, որ այն ուղեկցվել է մարդկային զոհերով (ադրբեջանական կողմըՙ համաձայն հայկական կողմի վստահեցումներիՙ 2-5 զոհ է տվել), ապա դիմելով հատուկ նշանակության գործողությանՙ հայկական կողմը սրել է իրադրությունըՙ առանց այդ էլ սրված շփման գծում: Ինչին, սակայն, Մինսկի խումբը որեւէ կերպ չի արձագանքելՙ ասենք հանդես գալով կողմերին զսպողականության կոչ անող հայտարարութամբՙ արդեն ուղղաթիռի անձնակազմի դիերի դուրս բերման կատարված փաստի համապատկերում: Ինչո՞ւ: Իհարկե, հաշվի անելով ադրբեջանական կողմիՙ փաստի հերքումները, Մինսկի խմբին որոշակի ժամանակ էր պետքՙ օբյեկտիվորեն զննելու տեղի ունեցածը եւ կատարվածին օբյեկտիվ գնահատական, արձագանք տալու համար: Բայց, այդ որոշակի ժամանակը խելամիտ ժամկետներ ունի, որը վաղոց արդեն լրացել է: Կնշանակիՙ Մինսկի խմբի լռության պատճառն ամենեւին էլՙ վերջինիս կողմից իրավիճակը զննելու համար ժամանակի ձգումը չէր: Այլՙ փաստի հետ կատարյալ համաձայնութունը, ինչը հասկանալի է, Մինսկի խումբը չի կարող բարձրաձայնել: Ասենք, անհնար է պատկերացնել Մինսկի խմբի մի հայտարությունը, որտեղ պարոնայքՙ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը եւ Ռոբերդ Բրադկեն կողջունեին հայկական ուժերի կողմից իրականացված հատուկ նշանակության օպերացիան: Հետեւաբար լավագույն լուծումըՙ իրավիճակից դուրս գալուՙ լռության պահպանումն է: Սակայն, այն անշուշտ պարունակում է վտանգի որոշ տարրեր: Օրինակ, եթե փաստի առնչությամբ բացակայում է Մինսկի խմբի, միջազգային հանրության առհասարակ արձագանքը, կնշանակի, որ միջազգային հանրությունը, կոնկրետՙ Մինսկի խումբը, որոշակի կասկածի տակ է դնում փաստի եղելությունը: Հետեւաբար պետք էր ընտրել մեկին եւ մի ձեւ, որով ցույց կտրվեր, որ դա այդպես չէ: Մեկն ընտրվեցՙ Հայաստանում ԱՄՆ դեսպանը, ձեւն էլ ընտրվեցՙ պարոն դեսպանը հանդես եկավ հայտարարությամբ: Մասնավորաբարՙ news.am-ին տված հարցազրույցում միսթըր Հեֆերնը ասաց բառացիորեն հետեւյալը. «Ինձ վրա մեծ տպավորություն թողեց այն, թե ինչն էր կարեւոր նախարարի համար (նկատի ունիՙ նախաար Սեյրան Օհանյանին-Հ.Ա.). վերադարձնել երեք օդաչուների մարմինները: Նրա համար առաջնային նպատակն էր զինվորականների մարմիններն ընտանիքներին վերադարձնելըՙ պատշաճ կերպով հուղարկավորելու համար: Դա նրան հաջողվեց անել: Այդ պատճառով ես չեմ կարող հարգանք չարտահայտել նրա հետեւողականության եւ գործն ավարտին հասցնելու ունակության համար»:

Այսքանը: Այս հայտարարութամբ ԱՄՆ-ը, իսկ դեսպան Հեֆերնն արտահայտում է ԱՄՆ պաշտոնական տեսակետը, իսկ ԱՄՆ-ը հանդիսանում է Մինսկի խմբի համանախագահող երկիր, շեշտում է երկու բան, նախՙ օպերացիայի եղելությունը, ապա եւ այն հանգամանքը, որ այդ օպերացիան ընդհանուր առմամբ լիակատար ընդունելի է միջազգային հանրության կողմից: Դրա համար էլ վերջինս լռում է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 05-12-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.