AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 38. ՈՐՊԻՍՈՒԹՅՈՒՆՆ ԻՄԱՆԱԼՈՒ ԴԻՄԵԼԱՁԵՎԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 05-12-2014



ԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2014-12-08 17:13:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1112, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Շնորհակալություն պե՞տք է հայտնենք այն ճանաչողներին

Չնայած Հարավային Ամերիկայում առկա ակտիվ եւ զորեղ հայկական համայնքի, նույն տարածաշրջանը ներկայացնող Բոլիվիայում հայերը անհամեմատ քիչ են: Մեր հայրենակիցները հարավ-ամերիկյան այս երկրում հիմնականում կենտրոնացած են Սուկրե քաղաքում, որտեղ ըստ որոշ աղբյուրների հաշվվում է շուրջ 4-5 հազար հայ:

Հասկանալի է, որ վերջիններս չէին կարող նշանակալից դեր խաղալՙ օրերս Բոլիվիայի խորհրդարանի զույգ պալատների կողմից այն փաստաթղթի ընդունման մեջ, որով Բոլիվիան ճանաչեց եւ դատապարտեց Հայոց ցեղասպանությունը:

Բայց Ցեղասպանության բոլիվիական ճանաչումը ուշագրավ է ոչ միայն այն առումով, որ այս երկիրը սակավահայ է: Բանն այն է, որ ճանաչման եւ դատապարտման բոլիվիական փաստաթղթում կարդում ենք, որՙ «հայերը ցեղասպանության են ենթարկվել պատմական Արեւմտյան Հայաստանում եւ Անատոլիայի տարածքներում»: Հիշեցնենք, որ 1995-ին ՌԴ Պետդումայի ընդունած փաստաթղթում եւս, որպես Ցեղասպանության իրագործման վայր նշվում էր Արեւմտյան Հայաստանը, այս պարագայում, առանց «պատմական» ճշգրտման եւ «Անատոլիայի տարածքներ» ընդլայնացման:

Սա նշանակում է, որ ըստ կոնկրետՙ Բոլիվիայի եւ Ռուսաստանի ընդունած բանաձեւերիՙ հայերը ոչ միայն ցեղասպանության են ենթարկվել, այլ դրան ենթարկվել են իրենց հայրենիքում, իրենց հողում, հետեւաբար ցեղասպանութան հետեւանքով նաեւ հայրենազրկվել են, ինչը, հասկանալի է, կրկնակի է դարձնում ցեղասպանողի մեղքը եւ էլ ավելի ամրացնում ցեղասպանվածի պահանջատիրական իրավունքները:

Հայաստանի ԱԳՆ-ն, պատասխան ուղերձ է հղելՙ ինչպես տեքստում է նշվածՙ «բարեկամ բոլիվիացի ժողովրդին»ՙ Ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու համար: Այս ուղերձի առկայությունն արդեն իսկ աբսուրդ է, բայց այդ մասին ավելի ուշ կխոսենք:

Տեքսում կարդում ենքՙ «Մեր երախտագիտությունն ենք հայտնում Բոլիվիայի խորհրդարանի զույգ պալատներին, երկրի ղեկավարությանը եւ բարեկամ ժողովրդինՙ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման համար»: Այսինքն, եթե կոնկրետ Բոլիվիան գտնում է, որ Հայոց ցեղասպանությունն իրականացվել է պատմական Արեւմտյան Հայաստանում եւ Անատոլիայի տարածքում, ապա հայրենի ԱԳՆ-ն համոզված է, որ Ցեղասպանության իրականացման տեղը եղել է Օսմանյան կայսրությունը: Հայաստանի ԱԳՆ-ն փաստորեն ուղղո՞ւմ է Բոլիվիայի խորհրդարանի զույգ պալատներին...

Իրականում «Ցեղասպանությունն իրականացվել է պատմական, կամ առանց պատմականիՙ Արեւմտյան Հայաստանում», ընդգծման պես կարեւոր էՙ «Ցեղասպանություն իրականացվել է Օսմանյան կայսրությունում» ընդգծումը, եւ ահա, թե ինչու:

Նախ, ի տարբերութուն Արեւմտյան Հայաստանի, առավել եւսՙ պատմական Արեւմտյան Հայաստանի, Օսմանան կայսրութունը իրավաբանական միավոր է, միջազգային իրավունքի սուբյեկտ, հաշվի առնելով, որ այդ կայսրությունն այսօր էլ աշխարհում իրավահաջորդ ունի, ուրեմնՙ գործող սուբյեկտ: Հետեւաբար, միջազգային իրավունքի տեսանկյունից առավել անխոցելի է «Օսմանյան կայսրությունում» ձեւակերպումը:

Բացի սրանից, հայերը Ցեղասպանության են ենթարկվել ոչ միայն Արեւմտյան Հայաստանում, կամ Անատոլիայի տարածքներում, այլեւ օրինակՙ Կ. Պոլսում, Կիլիկիայում, ինչը ուղղակի նշանակում է, որ Ցեղասպանության տեղանքը չի սահմանափակվել բացառապես Արեւմտյան Հայաստանով եւ այն ներառել է ողջ Օսմանյան կայսրությունը:

Եւ վերջապես, շեշտելով, որ Ցեղասպանությունն իրագործվել է Օսմանյան կայսրությունում, մենք տալիս ենք այն կազմակերպողի, իրականացնողի անվանումը: Այսինքն, եթե «Հայերը ցեղասպանության են ենթարկվել Արեւմտյան Հայաստանում» ձեւակերումից հասկանալի չէ, թե ովքեր են մեղավոր եւ այսօր պատախանատու այդ ցեղասպանութան համար, ապա «...Օսմանան կայսրությունում» ձեւակերումը ամբողջովին տալիս է ցեղասպանության մեղավորի եւ պատասխանատուի անունը:

Բայց, ինչպես ասում ենՙ ճշմարտությունն ինչ-որ տեղՙ մեջտեղում է: Հետեւաբար, Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրության այլ շրջաններում: Այո, այդպիսով ենք Արեւմտյան Հայաստանը ճանաչում ենք որպես Օսմանյան կայսրության մաս, բայց մի՞թե դա այդպես չէրՙ առնվազն իրավական տեսանկյունից: Եւ ամենակարեւորը, մի՞թե այս ձեւակերպմամբ մենք չենք ընդգծում նաեւ մեր հայրենազկությունըՙ մեկ, չենք անվանում մեր Ցեղասպանութան կազմակերպիչ-իրագործողի անունըՙ երկու, եւ չենք շեշտում, որ Հայոց ցեղասպանությունը չի սահմանափակվել միայն հայերի հայրենիքովՙ երեք:

Ինչ վերաբերում է շնորհակալագրերին: Ցեղասպանությունը, ինչպես գիտենք, հանցագործություն է մարդկության դեմ: Այսինքն, եթե այն իրականացվում է, օրինակ, Ռուանդայում, կամ Կամբոջայում, ապա դրա հասցեատերը ոչ միայն ռուանդացիներն են, կամ կամբոջացիերը, այլՙ այդ թվում մենք, այդ թվումՙ Ավստրալիայի բնիկները, այդ թվումՙ ադրբեջանցիները, այդ թվումՙ թուրքերը: Հետեւաբար, հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը հանցագործություն էՙ այդ թվումՙ թուրքերի դեմ, ուստի այն ճանաչելու համար որեւէ մեկին շնորհակալություն հայտնելու կարիք չկա: Դա յուրաքանչյուր ժողովրդի պարտականությունն է:

Բացի սրանից, եթե Թուրքիան ինքը ճանաչի Ցեղասպանությունը, մենք Թուրքիային է՞լ պետք է շնորհակալություն հայտնենք, փաստորեն, մեզ կոտորելու եւ այդ փաստը ճանաչելու համար...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 05-12-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.