AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 121. ՁԵՌՆՈՑ ԴՆԵ՞Լ, ԹԵ՞ ՀԱԳՆԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 05-12-2014



Տեղադրվել է` 2014-12-08 17:13:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 793, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԲՐԻՏԱՆԱՑԻ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՏԱՐԱԾՎԱԾ ԱՆՈՒՆԸ ՄՈՒՀԱՄՄԵԴՆ Է

Պ. Ք.

Երեխաներին վերաբերող BabyCentre կայքէջը ամեն տարի կազմում է Մեծ Բրիտանիայի նորածինների ամենատարածված անունների ցանկը: Դրա արդյունքների հիման վրա կարելի է դատել, թե ինչպես է փոփոխվում երկրի ազգային կազմը կամ տվյալ տարում էստրադայի որ աստղերն են գնահատվել ծնողների շրջանում:

2014 թ. նորածինների մեջ առաջին տեղում եղել է Մուհամմեդ անունը, մինչդեռ 2013 թ. այն 27-րդ տեղում էր: Երկրորդ տեղում Օլիվեր անունն է, որն անցյալ տարի առաջատար էր նորածին տղաների անունների մեջ: Երրորդ տեղում Ջեկն է, որն անցյալ տարի երկրորդն էր:

Բացի դրանից, առավել յուրօրինակ արական անուններից են Փրինսը, Քինգը եւ Յունիորը:

Իգական անունների մեջ այս տարի առաջատար է Սոֆիան, որն անցյալ տարի երրորդ տեղում էր: Ինչպես 2013 թ., այժմ եւս երկրորդ տեղում է Էմիլին: Երրորդ տեղում է Լիլուն. անցյալ տարի դա Օլիվիան էր:

BabyCentre-ի գլխավոր խմբագիր Սառա Ռեդշոն նշում է, որ տարեցտարի ցանկում հայտնվում են ավելի մեծ թվով արաբական անուններ, իսկ այս տարի զգալի տոկոս են կազմում նաեւ հնդկականները: Նման պայմաններում Հարրին, Ուիլյամը եւ մյուս ժողովրդական անունները սկսել են հայտնվել ցանկի վերջնամասում, նշում է «Դեյլի մեյլ» թերթը:

2006 թ. Մուհամմեդ անունը Միացյալ Թագավորությունում տարածվածությամբ երկրորդն էր նորածինների անունների մեջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 05-12-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.