AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 60. ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՄԵՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 05-12-2014



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2014-12-08 17:13:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 825, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 25

ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՈՒՆՅԱՆ

Հարավային Օսիան ժամանակի, քաղաքականության ու մոտեցումների հատույթում հայտնվել է մի իրավիճակում, երբ այդ տարածք մուտք գործելը անհնարինության ոլորտից է, իսկ բուն երկրում տեղի ունեցող իրադարձություններին տեղեկանալու համար միայն խիստ պաշտոնական լրահոսով պետք է բավարարվել: Ու չնայած այնտեղ կազմակերպվում են ընտրություններ, ժամանակ առ ժամանակ երկրի ղեկավարությունը երեւում է ռուսաստանյան տարբեր միջոցառումներում, սակայն ակնհայտ է, որ Հարավային Օսիան դարձել է խորհրդային միության փակ զոնաների մոտեցումներով առաջնորդվող մի միավոր, որն էլ պարզվում է` ինքնառաջադրվելու հարցերում նախաձեռնություն ցուցաբերելու պատրաստակամություն ունի:

Խոսքն Աբխազիաի հետ Ռուսաստանի «դաշնակցային» հարաբերությունների մասին համաձայնագրին է վերաբերում, որի ի հայտ գալուց հետո Հարավային Օսիայում էլ մտածում են Ռուսաստանի իշխանություններին առաջարկել նման մի պայմանագիր էլ կնքել իրենց հետ:

Հարավօսական «ՌԵՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ մասին օրեր առաջ հայտարարեց Հարավային Օսիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Բորիս Չիչոեւը: Ըստ նրա, Հարավային Օսիան արդեն իսկ դիմել է ռուսաստանյան իշխանություններին` նոր պայմանագիր կնքելու համար, որտեղ առաջին տեղում կլինի ռազմական միությունը, համատեղ զինուժը, Հարավային Օսիայում սոցիալական ստանդարտների բարձրացումը: Ավելին, ըստ հարավօսական կողմի, շուտով կսկսվեն քննարկումներն այդ ուղղությամբ:

Հասկանալի է, որ 2008թ. Օգոստոսյան պատերազմից հետո, ինչպես նաեւ այդպես էլ չկարգավորվող ու քայքայման եզրին հասած Ցխենվալի պարագայում այսպես թե այնպես Ռուսաստանի անվտանգության ապահովմամբ ապրող Հարավային Օսիայի համար առավել հարմար է ոչ միայն ռազմական օգնության ակնկալիք, այլեւ սոցիալական ոլորտներում աջակցություն ստանալու տարբերակ ունենալ, որպիսին տրամադրում է ռուս-աբխազական համաձայնագիրը:

Այդ իսկ պատճառով բնավ էլ տարօրինակ չէր, որ Աբխազիայում համաձայնագրի քննարկումների առաջին իսկ փուլում հարավօսական կողմն արտահայտվեց Ռուսաստանի ու Աբխազիայի հետ «անվտանգության միասնական համակարգում» ընդգրկվելու ցանկության մասին: Ամեն դեպքում, դեռեւս սեպտեմբերին ռուսաստանյան «Իզվեստիային» տված հարցազրույցում Աբխազիայում Հարավային Օսիայի դեսպան Օլեգ Բոցիեւը հայտարարել էր, որ քննարկումների փուլում է դաշնակցային հարաբերությունների մասին պայմանագիրը եռակողմ` Ռուսաստան-Աբխազիա-Հարավային Օսիա, թե երկկողմ` Ռուսաստան-Աբխազիա եւ Ռուսաստան-Հարավային Օսիա անելու հարցը:

Ասվածից տպավորություն է ստեղծվում, թե երկկողմ երկու պայմանագրի քննարկումներ էին իրականում տեղի ունենում, մինչդեռ իրավիճակը ցույց է տալիս, որ Ռուսաստան-Հարավային Օսիա համատեքստում այդ հարցում Մոսկվան չի շտապում: Բայց որ հարավօսական կողմին ակնհայտորեն ոգեւորել են Աբխազիայի հարցում ՌԴ նախագահի տված խոստումները, թե աջակցությունն Աբխազիային կրկնապատկվելու է, իսկ եկող տարի միայն հինգ միլիարդ ռուբլի է տրամադրվելու` յուրաքանչյուր հաջորդ տարի չորս միլիարդ օգնություն տրամադրելու խոստմամբ:

Առավել հեռուն գնալու ակնհայտ ցանկություններ ունի այս տարվա ամռանը հարավօսական խորհրդարանական ընտրություններում հաղթած «Միասնական Օսիա» կուսակցությունը, որի ներկայացուցիչ եւ խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովի մատուցմամբ` Ռուսաստանի կազմում ընգրկվելու միջոցով Հյուսիսային Օսիայի հետ միավորումը պետք է լինի նույնօրինակ այն պայմանագրում, ինչպիսին արդեն ստորագրել է Աբխազիան: Եվ քանի որ նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ Բիբիլովը տարբեր կուսակցական ճամբարներում է, Հարավային Օսիայում ոչ միայն պայքարում են նման պայմանագիր ունենալու համար, այլեւ միմյանցից փորձում են խլել «նախաձեռնությունը»: Նման պարագայում Բիբիլովն ավելի վատ իրավիճակում է հայտնվել, քան Չիչոեւը, քանի որ առաջինը խոստացել էր արդեն սեպտեմբերին հայտնվել Ռուսաստանի կազմում:

Ռուսաստան-Հարավային Օսիա բազմաթիվ, այդ թվում` ռազմական համաձայնագրերի առկայության պարագայում նորն ունենալը Բիբիլովը բացատրում է «Վրաստանի կողմից աճող վտանգով, վրացական սպառազինության ավելացմամբ»: Ավելին, Բիբիլովի համոզմամբ` հարավօսական բնակչությունն ուզում է լինել Ռուսաստանի կազմում, դրա համար էլ նման համաձայնագիրը կարեւոր է ու անհրաժեշտ:

Որ հարավօսական այս նախաձեռնությանը Վրաստանում ընդգծված բացասական են վերաբերում, ակնհայտ է, ինչն էլ բազմիցս եւ տարբեր մակարդակներում գտել է իր արտահայտությունը: Մինչդեռ Ռուսաստանի արձագանքը քանիցս ներկայացվել է նախկինում, թե Հարավային Օսիայի` ՌԴ սուբյեկտ դառնալու հարցը չի քննարկվում: Ավելին, Հարավային Օսիայի ճանաչումը Ռուսաստանի կողմից, ըստ Մոսկվայի, ձեւավորել է երկու անկախ երկրների միջեւ հարաբերություններ կառուցելու հարթակ:

Հասկանալի է, որ մոսկովյան իշխանությունների այս ձեւակերպումներն էլ են իրականության հետ առնչություն չունեցող հատվածից, քանի որ Հարավային Օսիայի անկախության մասին խոսելու որեւէ հիմք չկա: Մյուս կողմից, Հարավային Օսիայում գրեթե ոչինչ չի արվում առանց ռուսաստանյան ներկայության, ներգրավվածության ու աջակցության:

Այդուհանդերձ, անգամ եթե զուտ ներքաղաքական հարցեր լուծելու համար հարավօսական իշխանական ներկայացուցիչները կրկին բարձրաձայնում են վրացական իշխանությունների մեծագույն դժգոհությունն ու բացասական արձագանքը ստացած ռուս-աբխազական պայմանագրի նման մի բան ունենալու մասին, նորից թեժանում ու առավել լարվում են ռուս-վրացական հարաբերությունները: Եվ եթե, ամեն դեպքում, հաջորդ տարեսկզբին ստորագրվի մի նոր պայմանագիր Ռուսաստանի եւ Հարավային Օսիայի միջեւ, թեկուզ առանց ՌԴ կազմում ընդգրկման հատվածի, վստահաբար տարածաշրջանում թեժանալու է ոչ միայն աշունը, այլեւ ամառը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 05-12-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.