AZG Daily #20, 25-05-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 12. ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԲԱԽՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 12-12-2014



Տեղադրվել է` 2014-12-11 23:53:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1031, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ՆԵՐՈՒՄ ԵՆՙ ԵՐԲ ԽՆԴՐՈՒՄ ԵՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մինչ Ղրղզստանը, վարչապետ Ջոոմարթ Օթորբաեւի խոսքերով, պատրաստվում է ԵՏՄ-ին միանալՙ ղրղզական շահը առավելագույնս պահպանած, եւ մինչ Մինսկը վերականգնում է Ռուսաստանի սահմանին մաքսակետերը, որոնց մասին մեկ այլ առիթով կխոսենք, Հայաստանի ԱԺ-ում տեղի ունեցավ մի շատ կարեւոր իրադարձություն, ավելի կարեւոր, քան այն, որ խորհրդարանն իր քվեարկությամբ եւ, կարելի է ասել, օրինակելի միասնությամբ կողմ քվեարկեց ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցությանը:

Լրագրողներին շուրջ երեք րոպե տեւողությամբ հարցազրույց տվեց ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը: Նախ ասենք, որ Մհեր Սեդրակյանը սովորական քաղաքացի չէ, նա առաջին հերթին պատգամավոր է, հետեւաբար նույնիսկ վերապահությամբ կարելի է ասելՙ քաղաքական գործիչ, հետո նա քաղաքական թիմի կարեւոր անդամ էՙ իր տիրապետած ֆինանսական եւ վարչական ռեսուրսով, հետոՙ նա Թոխմախ թաղամասում, մեղմ ասած, ճանաչված մարդ է, եւ եթե մենք հավատում ենք ընտրությունների թափանցիկությանն ու արդարությանը, իսկ մենքՙ այս պարագայում հավատում ենք, ուրեմն Մհեր Սեդրակյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել Էրեբունի վարչական շրջանի բնակիչների ձայների ճնշող մեծամասնությամբ, կնշանակիՙ նա ազդեցիկ եւ հեղինակավոր մարդ է Էրեբունիում: Մհեր Սեդրակյանը նաեւ, եթե ոչ ամեն օր, շաբաթըՙ մեկ, ապա ամիսը մեկ անգամ հաստատ մոտիկից շփվում է ՀՀԿ վերնախավի հետ, մի խոսքովՙ Սեդրակյանն ամենեւին էլ սովորական քաղաքացի չէ...

Լրագրողներին տված իր հարցազրույցում ԱԺ պատգամավոր Սեդրակյանը բառացիորեն ասել է հետեւյալը. «Առանց ռուս ազգի մենք չենք կարա գոյատեւել, դուք էլ եք հասկանում, հարցը ստից տալիս եք, ո՞նց կարանք, մեր ազգը սաղ կյանքը եղել ա ուրիշի լծի տակ, մենք սովոր ենք, որ մեր գլխին պետք ա մեկը լինիՙ պարսիկը, թուրքը, ռուսը... Լա՞վ չի ռսի իշխանության տակ լինենք: Մենք որ իրանց հետ չեղանք, մեզ ուտելու են... 91-ից հետո ի՞նչ կատարվեց, Ղարաբաղը հաղթեցինք, բայց ո՞վ պահեց, եթե ռուսը չլիներ, ոնց էինք Ղարաբաղ պահում: Մեր բանակը ռուսի օգնությամբ պահեց: Եթե ռուսը չլիներ, մենք Ղարաբաղը ո՞նց էինք գրավելու»:

Իրենց գործընկերոջ այս հայտարարությանը անմիջապես արձագանքեցին ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը , ով մասնավորաբար ասաց, թե լրագրողները ճիշտ չեն հասկացել պարոն Սեդրակյանին, ապա ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը , ով նշեց, թե իր կարծիքով մեր ազատամարտի իրական մասնակիցներից բոլորը լավ գիտեն, թե ինչպես ու ում շնորհիվ է մեզ տրվել ղարաբաղյան հաղթանակը (հետեւաբարՙ ակամայից, կամ գիտակցված կասկածի տակ դրեց Սեդրակյանի ազատամարտիկ լինելը-Հ.Ա.), եւ վերջապես Սեդրակյանի հարցազրույցի շուրջ խոսեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը : Խորհրդարանի նախագահը նախ ընդգծեց, որ Մհեր Սեդրակյանը ՀՀԿ ներկայացուցիչ է, ոչ թե ՀՀԿ-ն, հետեաբար Սեդրակյանի խոսքը չի կարող լինել ՀՀԿ-ի պաշտոնական տեսակետ, իսկ ՀՀԿ-ում, ի դեպ, ըստՙ Գալուստ Սահակյանիՙ ամեն ոք կարող է ունենալ իր կարծիքը:

Մենք, անշուշտ, նորից չենք հիշեցնի, թե ո՞վ է Մհեր Սեդրակյանը, որ նա ամենեւին էլ սովորական քաղաքացի եւ սովորական ՀՀԿ-ական չէ, ինչպես լինում են տարբեր մարզպետարաններում, որպեսզի աշխատեն, կոստյում հագնեն, նաՙ ԱԺ պատգամավոր է, նրան ժողովուրդն է ընտրել:

Սա այն հարցն էր, որ իշխող կուսակցությունը պետք է երկու բան աներ. խիստ նկատողություն Մհեր Սեդրակյանին, եւ պաշտոնական ներողամտություն հայցեր կուսակցության անունից, որի տակ կլիներ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրութունը: Ընդ որում, որպեսզի ամեն բան ավելի ճիշտ լիներ, այս ներողության տեքստը կարող էր լինել հետեւյալը. «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներողություն է խնդրում ձեզանից հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանի հայտարարությունների համար»: Այս պարագայում կարեւոր չէ ընդգծելՙ կոնկրետ ո՞ր հայտարարությունների:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 12-12-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.