AZG Daily #7, 23-02-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 121. ՁԵՌՆՈՑ ԴՆԵ՞Լ, ԹԵ՞ ՀԱԳՆԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 12-12-2014



ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

Տեղադրվել է` 2014-12-11 23:53:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1024, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՓՈԽԵԼ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ՕՏԱՐ ՉՀԱՄԱՐԵԼ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՈՒՆՅԱՆ

«Հայ մայրեր» բարեգործական կազմակերպությունը 2 տարեկան է:

Վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց կարգավիճակի եւ նրանց հանդեպ վերաբերմունքի փոփոխություն է նկատվում, հասարակությունն ավելի շատ ու հաճախակի է տեղեկանում գլխուղեղային կաթվածով երեխաների խնդիրների եւ կացության մասին: Այս ամենն իրականություն է դարձել «Հայ մայրեր» բարեգործական կազմակերպության շնորհիվ: Բացի իրազեկման աշխատանքներից, կազմակերպությունը նաեւ տարատեսակ միջոցառումներ, բարեգործական համերգներ է կազմակերպում գլխուղեղային կաթվածով երեխաներին աջակցելու համար: Կազմակերպության հիմնադիր նախագահը լավագույնս գիտի ինչպես աշխատել եւ ինչ կերպով օգնել երեխաներին: Այս հարցում Նարինե Մանուկյանին օգնում է մայրական բնազդը:

Նարինե Մանուկյանի երկրորդ որդին ծնվել է գլխուղեղային վնասվածքով: Փոքրիկին բուժելու նպատակով մայրը բազմաթիվ բժիշկների է դիմել ոչ միայն Երեւանում, այլեւ Փարիզում: ֆրանսիայում նրան հավաստիացրել են, որ նման խնդիրներ ունեցող երեխաները կարող են վերականգնվել. դրա համար հարկավոր է երկարատեւ բուժում, թերապիա եւ վարժություններ: Արդյունքում հաշմանդամություն ունեցող երեխաները կարող են անգամ դպրոց հաճախել եւ նորմալ կյանք վարել: Միայն թե վերականգնողական կուրսերը պետք է անցկացվեն առանց ընդմիջման:

Այն ինչ Արեւմուտքում խնդիր չի համարվում, Հայաստանում կյանքի հարց է: Հաշմանդամությունը, մանկական գլխուղեղային կաթվածը մեր հասարակության մեջ ընկալվում է որպես դատավճիռ. իրականում երեխայի մտավոր ունակությունների զարգացումը փոխկապակցված է մկանային շարժումների հետ եւ եթե երեխան ամեն օր վարժություններ անի, ապա ֆիզիկականին զուգահեռ նրա մոտ մտավոր աճ էլ կնկատվի:

Հայաստանում ոչ միայն տեղյակ չեն այս խնդրի լուծանը այլեւ պետության օժանդակությունն էլ բավարար չէ: Պետությունը պետպատվերի շրջանակում տրամադրում է ընդամենը երկամսյա բուժում` մեկ ամիս գարնանը, մեկ ամիս աշնանը:

«Երբ երեխան մեկ ամիս բուժում է ստանում, հետո վերադառնում տուն, գոնե շաբաթական երկու անգամ մասնագետը պետք է նրա հետ աշխատի, որպեսզի արդյունքը պահպանվի: Այս պարագայում ստացվում է, որ պետությունն օգնում է, բայց այդ օգնությունը դառնում է անիմաստ, որովհետեւ երեխայի մոտ առաջընթաց չի նկատվում»,- ասում է Նարինեն:

Անտեղյակությանը զուգահեռ, առավել աղքատ ընտանիքների ծնողները, ֆինանսների բացակայության պատճառով, չեն կարողանում գլխուղեղային վնասվածքով ծնված իրենց փոքրիկներին անհրաժեշտ օգնություն տրամադրել:

Երեւանի փողոցներում դուք հաճախ կտեսնեք երիտասարդների, ովքեր «Հայ մայրեր» տարբերանշանով շապիկներով եւ արկղով քայլում են, խնդրում աջակցել երեխաների բուժման հարցում: Այս ընթացքում կազմակերպությունը 150 երեխայի է աջակցել: Աջակցությունն իրականացվել է տարբեր կազմակերպությունների, գերատեսչությունների հետ համագործակցության արդյունքում:

«Մեր նպատակն է, որպեսզի տարեցտարի սայլակների թիվը պակասի: Թող մի փոքր էլ վատ, տգեղ քայլեն, տգեղ, բայց եթե երեխան ունենա մի փոքր պոտենցիալ, ապա անպայման արդյունքի կհասնի: Շատ բարդ խնդիր ենք դրել մեր առաջ, որովհետեւ թերապիան կազմակերպելու համար անհրաժեշտ է երկարատեւ ֆինանսավորում, աջակցություն, որպեսզի մեր փոքրիկները կարողանան ոտքի կանգնել: Մենք շեշտը դրել ենք հատկապես անապահով ընտանիքների վրա: Յուրաքանչյուր երեխայի համար ամսական անհրաժեշտ է քառասուն հազար դրամ: Դրան գումարած նաեւ հատուկ կոշիկ, աթոռ, սայլակ ու քայլակ: Բազմաթիվ ծնողներ երկրորդ կամ երրորդ երեխան չեն ունենում, որովհետեւ հազիվ կարողանում են ժամանակ եւ ֆինանս տրամադրել հիվանդ փոքրիկին: Իսկ եթե մենք կարողանանք թեթեւացնել այդ ծնողների հոգսը, գուցե նպաստենք նաեւ դեմոգրաֆիկ աճին»,- ասում է Նարինե Մանուկյանը:

Լայնածավալ միջոցառումներին զուգահեռ «Հայ մայրերն» արդեն երկու տարի է անցկացնում է «Մեկ գավաթ սուրճի փոխարեն» ակցիան, որի շրջանակներում առաջարկվում է հաշմանդամություն ունեցող երեխաներին ամսական տրամադրել 1000-3000 դրամ գումար:

«Ես չեմ ցանկանում մեր պետությանը քննադատել, որովհետեւ այն հնարավորության սահմաններում օգնում է, մնացյալը պետք է մեզ օգնեն մեր բարերարները, գործարարները, ինչու չէՙ հասարակությունը: Ամսական հազար դրամ գումարն աստղաբաշխական թիվ չէ, բայց այդպիսի հազարների օգնությամբ կարելի է մարդկային ճակատագրեր փոխել»,- ասում է Նարինեն ու կոչ անում անտարբեր չգտնվել եւ հրաշքների իրականացմանը մասնակից դառնալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 12-12-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.