AZG Daily #20, 25-05-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 45. ԽՈՅԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 12-12-2014



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2014-12-11 23:53:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 932, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՍԲ. ԾՆՆԴՅԱՆ ԵՐԳՉԱԽՄԲԱՅԻՆ ՀԱՄԵՐԳ ԼՈՆԴՈՆՈՒՄ

ՍԵԴԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դեկտեմբերի 4-ին Լոնդոնի Սբ. Կիպրիան եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան տոնին նվիրված համերգ` կազմակերպությամբ HART (Humanitarian Aid Relief Trust) հասարակական բարեգործական կազմակերպության` բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորությամբ: Համերգն ամենամյա է, եւ նրա մասնակից կարող են դառնալ HART-ի կողմից մարդասիրական օգնություն ստացած երկրների ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:

2014 թվականը բացառիկ տարի էր, քանի որ համերգին մասնակցեց չորս երգչախումբՙ Լոնդոնի Թեքեյան հիմնադրամի նորաստեղծ «Կոմիտաս» երգչախումբը, Լոնդոնի Ուգանդական «Աքոլի» երգչախումբը, Սբ. Մարտին եկեղեցու երգչախումբը եւ Լոնդոնի Համալսարանի կամերային երգչախումբը:

Համերգի 350-ից ավելի բրիտանացի հանդիսատեսը ականատես եղավ այս հիանալի երեկոյի տարբեր երկրների երգչախմբային արվեստին, երաժշտությանն ու լեզվին:

Սբ. Կիպրիան եկեղեցու հովիվ Հայր Դեյվիդը հիանալի նախաբանով ողջունեց եւ բեմ հրավիրեց «Կոմիտաս» երգչախմբին: Նա իր հիացմունքը հայտնեց երգչախմբի նախորդ համերգի վերաբերյալ` նվիրված Մեծն Կոմիտասի 145 ամյակին եւ կայացած հոկտեմբերի 18-ին Լոնդոնի Սբ. Եղիշե եկեղեցում:

Քաջատեղյակ լինելով Կոմիտասի կյանքին եւ ստեղծագործություններինՙ Հայր Դեյվիդը ներկայացրեց երգահանին եւ հատկապես անդրադարձավ 1915թ. Հայոց ցեղասպանության ահասարսուռ դեպքերին, որոնց ականատեսը լինելով, Կոմիտասը կորցրեց բանականությունը եւ երկարատեւ տառապանքներից հետո վախճանվեց Փարիզի հոգեբուժարանում:

Համերգին «Կոմիտաս» երգչախումբը կատարեց Կոմիտասի «Այսօր տոն է Սբ. Ծննդյան», Մարտին Նիզրոմի «Ինչպես ծարավ եղջերուն ջուր է որոնում» եւ Ստեփան Լուսիկյանի «Նոր Հայաստան» երգերը: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սիփան Հակոբյանը ներկայացրեց եւ թարգմանեց Ս. Լուսիկյանի «Նոր Հայաստան» երգի խոսքերը. երգը պատմում է Արարատ կանչող երկրի եւ բազմաթիվ դաժան ու օրհասական պահեր ապրած ժողովրդի մասին. հնում եղել է Կիլիկիա, եւ այժմ Վարդանանց երկրի զավակներն ապրում են ազատ Հայաստանում եւ աղոթքներով առ Աստված խնդրում Հայաստան երկրի անկախությունն ու անսասանությունը:

Երգչախմբի ելույթից հետո ողջույնի խոսքով եւ զեկույցով հանդես եկավ պատվարժան բարոնուհի Քերոլայն Քոքսը : Նա կրկին անգամ գնահատեց երգչախմբինՙ դիրիժոր Սիփան Հակոբյանին եւ նախագահ Վարդան Ուզունյանին, որոնք Հայոց Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին նման կարեւոր մշակութապատմական լուրջ քայլ կատարեցին Միացյալ Թագավորությունումՙ ստեղծելով երկար սպասված հայկական երգչախումբ, ազգային հավաքական: Բարոնուհի Քոքսը ներկայացրեց մերօրյա թուրքական կառավարության Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը եւ դատապարտեց այն: Նա նաեւ երկար խոսեց Լեռնային Ղարաբաղի անցյալի ու ներկայի, պատմական անարդարությունների եւ հայ ժողովրդի զրկանքների, այսօրվա մարտահրավերների եւ Ադրբեջանի վայրագությունների ու զինադադարի անօրինական խախտումների, Ղարաբաղի ապագայի ու հայերի ձեռքբերումների մասին: Այս ամենը ներկաներից շատերի համար իրազեկման հիանալի առիթ էր:

Համերգին բրիտանացի հանդիսատեսից բացի ներկա էին Միացյալ Թագավորությունում հայկական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, Լեռնային Ղարաբաղից Վարդան Թադեւոսյանը , որը ներկայացրեց իր ծրագիրը Ղարաբաղում նոր հիվանդանոց կառուցելու վերաբերյալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 12-12-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.