AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 62. ԿԵՐ, ԲԱՅՑ ԿԵՐՂԻ ՉՈՒՏԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 19-12-2014



Տեղադրվել է` 2014-12-19 00:07:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1552, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ԲԵՅՐՈՒԹՅԱՆ ԲԱՎԻՂՆԵՐՈՒՄ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Մոսկվայից հետո հայտնվելով Բեյրութում ու ծանոթանալով քաղաքին, տեսնում ես, որ սա էլ մեգապոլիս է, սակայն ավելի շուտ, այսպես ասած, մանրբուրժուական թեքումով: Հազիվ թե իմաստ ունենա նկարագրել հայերիս քաջ հայտնի այս քաղաքը, նրա տեսարժան վայրերը եւ այլն: Թերեւս տեղին կլինի վերապատմել որոշ կարծիքներ, տրամադրություններ ու տպավորություններ տեղի հայության տարբեր խավերի ներկայացուցիչների, տասնամյակների ընդմիջումից հետո համալսարանական համակուրսեցիներիս հետ ունեցած հանդիպումներից:

Բեյրութում ապշեցնում էր այն, որ տեղի բոլոր հայերը խոսում են մայրենի լեզվով, իրենց լիարժեք հայ են զգում: Այս զգացումը բնորոշ չէ, ասենք, բնիկ մոսկվահայերին. հայերեն գերազանցապես խոսում են Հայաստանից արտագաղթածները միայն: Ընտանիքներն ամուր են եւ, ինչքան հասկացա, խառն ամուսնությունները Բեյրութում մեծ թիվ չեն կազմում: Մոսկվայում դա հայերի արագ ուծացման գլխավոր գործոնն է: Ակամայից վերհիշեցի նաեւ Ստամբուլի հայկական եկեղեցիներից մեկի քահանայի դառը խոսքերն այն մասին, որ այնտեղ խառն ամուսնություններն անցել են 30 տոկոսից եւ որ զգալի թվով հայեր արդեն խոսում են միայն թուրքերեն ու կրում են թուրքական անունազգանուններ:

Ազգային կրթական համակարգն էլ չես համեմատի մոսկովյանի հետ, որը նորնոր է ձեւավորվում. չմոռանանք, որ խորհրդային տարիներին այն առհասարակ գոյություն չուներ: Բեյրութում բավական էր լինել Հայկազյան համալսարանում ու ամենուր լսել ծորուն արեւմտահայերենը... Լույս են տեսնում հայերեն թերթեր, գործում են կուսակցություններ, իր սուրբ առաքելիությունն է իրականացնում եկեղեցին եւ այլն:

Սակայն այս ամենը լիրիկա է այն մտահոգությունների համեմատ, որոնցով համակված է լիբանանահայությունըՙ հոգնած տեւական քաղաքացիական պատերազմից, ներքաղաքական անկայունություններից, անորոշ ապագայից: Երբեմնի քրիստոնեական տիրապետությամբ պետությունում մուսուլմաններն արդեն կազմում են ավելի քան 60 տոկոսը, եւ ով ասաց, որ այստեղ էլ նոր ուժով չի բռնկի ֆունդամենտալիստական իսլամի ագրեսիան: Եվ շատ լիբանանահայերի մեջ հառնել է «ո՞ւր գնալ» համլետյան հարցը: Չէի ասի, թե նրանց մեջ չկան Հայաստան տեղափոխվել ցանկացողներ: Կան, բայց նրանց կանգնեցնում է խոր անվստահությունըՙ ինչ կսպասի իրենց մայր հայրենիքում, երբ հայաստանցիներն իրենք են արտագաղթումՙ լքելով հայրենի տունը: Ահա եւ լիբանահայերի մի հատված արդեն հայտնվել է Եվրոպայում, Ամերիկայում, Կանադայում: Բայց ոչ Հայաստանում:

Հատկապես տեղի հայ մտավորականությունը հիանալի գիտե, թե ինչ է կատարվում Հայաստանում, քաջատեղյակ է խոր անբավականության մթնոլորտին, որ տիրում է իրենց հայրենիքում: Գիտեն ամեն ինչ, որովհետեւ հետաքրքրվում են, շահագրգիռ են: Երբեմն այնպիսի հարցեր էին տալիս, որ ապշում էիր: Մի տխուր օր լրագրողներից մեկը հարցրեցՙ իրա՞վ են Հայաստանում տարածված այն խոսակցությունները, թե Լիսկան, իբր, իրեն վերանշանակելու համար զոհաբերել է Աբովյանի պուրակի վերադիր վայրում փռված իր շքեղ պալատը: Սա էլ են լսել... Մտածում ես, Հայաստանի ղեկավարությունը հազիվ թե չկանխատեսեր, որ դժգոհության ալիք կառաջանա: Բայց եթե այնուամենայնիվ դիմում է նման քայլի...

Գիտե՞ք որն է սեփական ժողովրդի հանդեպ նման արհամարհական վերաբերմունքի հետեւանքներից մեկը: Անարդարացի պետության իր էությամբ ու իմիջով անկախ Հայաստանը գնալով ավելի ու ավելի է կորցնում ձգողականությունը սփյուռքահայության շրջանում, դադարում բաղձալի հանգրվան լինելուց: Եկեք մի կողմ դնենք Հայաստանսփյուռք համաժողովների ժամանակ հնչող անհարկի գեղեցկախոսությունը: Ինչպես ասվեց, լիբանանահայությունն էլ է արտագաղթում, շրջանցելով Հայաստանը: Նույն բանն է նկատվում նաեւ ռուսահայության շրջանում: Եթե նույնիսկ նախկին հայաստանցին փորձում է վերագաղթել Ռուսաստանից, ապա ոչ Հայաստան: Անչափ ցավալի իրողություն է սա:

Բեյրութում այն հարցին, թե ինչու սփյուռքի համապատասխան կառույցները չեն փորձում լավ իմաստով ազդել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա, լսում էիր նույն պատասխանըՙ հայրենյաց անարդար իշխանության առկայությունը խիստ բացացաբար ազդեցություն է ունենում նաեւ սփյուռքահայության վրաՙ հուսալքում, տարանջատում ու մասնատում նրան: Նա ավելի շատ խրվում է իր ազգային ինքնության պահպանման խնդիրների մեջ:

Մոսկվա - Բեյրութ - Երեւան

Նկար 1. Հուշարձան Բեյրութի Բուրջ Համուդ հայկական թաղամասում

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 19-12-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.