AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 1. Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ «ԲԱՌԻ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2015-01-16 > #002, 2015-01-23 > #003, 2015-01-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 16-01-2015



Տեղադրվել է` 2015-01-15 23:03:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 2478, Տպվել է` 36, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ԵՍ ԷԼ ԵՄ ՀԱՅ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Եթե ինչ-որ հրաշքով Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի մնալ-չմնալու հարցը դրվեր համաժողովրդական հանրաքվեի, ապա ես ոչ միայն կմասնակցեի այդ հանրաքվեինՙ որպես ՀՀ քաղաքացի, այլեւ կգնայի եւ իմ վճռական «ոչ»-ը կասեի: Դրա համար ես իմ պատճառներն ունեմ, ավելի ճիշտՙ իմ պատկերացումներըՙ անկախության, պետականության, ազատության, ռազմավարական գործընկերության, Հայաստանի բարեկամների, ոչ այնքան բարեկամերի, բոլորովին չբարեկամների եւ այլնի եւ այլոց մասին:

Բայց սա չի խանգարում, որ ես կարդամ Լեւ Տոլստոյ (միայն թե ոչ նրա «Պատերազմ եւ խաղաղություն» վեպը, քանի որ... շատ երկար է), որ շարունակեմ հիանալ Չայկովսկիի երաժշտությամբ, երազեմ գոնե մեկ անգամ Մեծ թատրոնում լինելու մասին, որ սիրեմ Մոսկվայի Կարմիր հրապարակը, որ շարունակեմ աշխարհում լավագույնը համարել մոսկովյան մետրոպոլիտենը, եւ, հաճախ զանգահարեմ իմ ռուս ընկերներին եւ հարազատներիս ռուս կանանց հետաքրքրվելու, թե ինչպե՞ս են:

Ընդհանուր առմամբ ռուսների դեմ ես ոչինչ չունեմ եւ հրաշալի հասկանում եմ, որ եթե անգամ ունենայի էլՙ դրանից ռուսները ամենեւին չէին անհանգստանալու:

Առհասարակ, փիլիսոփայական տեսություն է հավանաբար, որ եթե դիմացինի հանդեպ ատելութուն ես տածում, ապա դրանից ավելի շատ դու ես տուժում, քան դիմացինը: Հատկապես, որ դիմացինն անհամեմատ ավելի մեծ հնարավորություններ ունի, քան դու: Այսինքն, եթե, ենթադրենք, մենք ատում ենք ռուսաստանցի Ռոման Աբրամովիչինՙ էական չէ, թե ինչ պատճառներով, դրանից նրա գործերը Լոնդոնում անհաջող չեն գնում եւ նրա «Չելսի»-ն չի դադարում գլխավորել Անգլիայի ֆուտբոլի պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: Փոխարենը մեզ մեր իսկ ատելությունը առնվազն գլխացավ է պատճառում, եթե ոչ ավելի լուրջ առողջական խնդիրներ, որոնց բուժման համար աշխարհի ոչ մի դատարան կոնկրետ Աբրամովիչին չի կարող ստիպել վճարել:

Այս համատեքստում առնվազն տարօրինակ էՙ «Ես ատում եմ ռուսներին» մասսայական ձեւակերպումը, ինչըՙ աղանդի մեջ մտնելուց առաջ երդման պես մի բան է դարձել մեզանում: Նախ հարց է առաջանումՙ ռուսներին, այսինքնՙ ո՞ւմ: Բոլորի՞ն, իսկ մենք ճանաչո՞ւմ ենք բոլոր ռուսներին, որպեսզի կամ սիրենք նրանց, կամ ատենք նրանց: Բացի սրանից, ծիծաղելի չէ՞ արդյոք ատել ինչ-որ ընդհանրական բան. օրինակ` եթե մեկն ինձ ասի, որ ինքը ատում է 2014-ի նոյեմբերի 14-ին տեղացած անձրեւը եւ հիմնավորի իր ատելությունը:

Բայց վերադառնանք ռուսներին: Երբ ես ապրում էի Մոսկվայում եւ հաճախ էի օգտվում աշխարհիՙ իմ կարծիքով ամենալավ մետրոպոլիտենի ծառայություններից, հաճախ էի հանդիպում ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի երիտասարդների, որոնք իրենց վերնաշապիկների միայն ամենաներքեւի կոճակն էին կոճկած լինում, այն էլ, որովհետեւՙ մոռացել էին արձակել: Որպես կանոն նրանք հարբած էին լինում (լավագույն դեպքում) եւ կամ հայերենով զրուցում էին միմյանց հետՙ չմոռանալով չվառած սիգարետները հանել բերաններից, կամ ռուսերենովՙ դիմացը նստած երիտասարդ ռուս աղջիկներին պարծենում էին, որ իրենք հայ են ու տաքարյուն: Արդունքում վագոնի ռուս ուղեւորները ատելությամբ նայում էին նրանց կողմը, երեւի ունեին:

Ու ես ամեն կերպ փորձում էի շեղել ռուսների հայացքը ինձ վրա, ասելով, ճիշտ էՙ ոչ բարձրաձայնՙ «Ես էլ եմ հայ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 16-01-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.